Business School of Marketing & Innovations-ը ՀՀ-ում մարքեթինգի առաջին դպրոցն է և իրականացնում է հայաստանյան շուկայի համար ադապտացված ամբողջովին նոր ծրագրեր:

Դրանք մշակել են Մոսկվայի լավագույն ԲՈՒՀ-երի դասախոսները, ԹՈՓ 3 գովազդային խոշոր ընկերությունների ավագ մասնագետները, ինչպես նաև հայաստանյան գովազդային ընկերությունների առաջատար մասնագետները` հիմնվելով արտասահմանյան կրթական ծրագրերի լավագույն կետերի և իրենց աշխատանքային փորձի վրա:
Սա նշանակում է, որ կրթական ծրագրերն ամբողջովին նոր են և ստեղծված հենց այս դպրոցի համար:

Ծրագրերը ներառում են գործնական աշխարհի ամենակարևոր կետերն ու փորձը՝ համակարգված համընդգրկուն դասընթացներում հենց Հայաստանում:

Մեր մասին

ԻՆՉՈ՞ւ BSMI

  • Միջազգային փորձ՝

    ադապտացված ՀՀ շուկային

  • Տեղեկատվական փակ հարթակների և դասախոսների փորձի հիման վրա պատրաստված հեղինակային նյութեր՝ առանց տեսության

  • Անհատական մոտեցում և կոնտակտ՝ անկախ խմբային դասավանդումից

  • Միջազգային գործընկերներ, որոնց հետ կապի շնորհիվ դասընթացներն անընդհատ թարմացվում են

  • Երաշխավորված փորձաշրջաններ գերազանց սովորող բոլոր ուսանողներին

  • Դասախոսների հետ մշտական կապի պահպանում անգամ դասընթացների ավարտից հետո

ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ANNA-MARY SARGSYAN: VISIONARY LEADER

2013թ., չգտնելով այն լիարժեք դասընթացը, որը կօգներ մասնագիտանալ մարքեթինգի ոլորտում, BSMI դպրոցի հիմնադիրը մեկնել է ՀՀ-ից` արտերկրում կրթություն ստանալու և փորձ ձեռք բերելու նպատակով:


Մի շարք գլոբալ ընկերությունների հետ աշխատելուց հետո, ինչպիսիք են BBDO-ն, ADV-ն, Bayer-ը, Unilever-ը և այլն, ինչպես նաև Մոսկվայի НИУ ВШЭ համալսարանում դասավանդելուց հետո, նա տնտեսական գիտությունների թեկնածու և հակաճգնաժամային կառավարման մասնագետ Վրույր Օգանյանի հետ հավաքել է թիմ, վերադարձել է ՀՀ` ստացած փորձն ու գիտելիքները երկրի երիտասարդներին փոխանցելու նպատակով:


Մեր ծրագրերի նպատակն է պատրաստել մարքեթինգի մասնագետների, ովքեր, լսելով բրենդի կամ ապրանքի առջև ծառացած խնդիրների մասին, կարող են առաջարկել բազմաբովանդակ հաղորդակցական գործիքակազմ ունեցող գրագետ ռազմավարական լուծումներ, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել դրանք:


Մեր առաքելությունն է վերացնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև բացը՝ համապատասխանեցնելով վերջիններիս հնարավորությունները շուկայում դրված պահանջներին, և ստեղծել երկրում մարքեթինգի մասին ընդհանուր միասնական պատկերացում` կրճատելով ուսման նպատակով արտահոսքը դեպի այլ երկրներ։

Դպրոցը գործում է BSMI հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանի կողմից մշակված հատուկ մեթոդաբանությամբ՝ մշակված միջազգային բուհերի լավագույն փորձի հիման վրա, որն առանձնացնում է դպրոցը կրթական այլ հաստատություններից

LEARNING
BY DOING

Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ
Գործնական աշխատանք
յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

ԻՆՉԻ՞ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԵՆ ԿԱԶՄՎԱԾ ՆՅՈՒԹԵՐԸ

Եվրասիայի ԹՈՓ 7-րդ համալսարանի` Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի ստվար հատված (ԹՈՓ 1 ծրագիրը Ռուսաստանում)
Իրական արժեքը` ~2.300.000 դրամ/ տարեկան
Հիմնական հատված ՌԴ "1st Media School-ի" մեկամյա ծրագրից, որտեղ պատրաստվում են կադրեր աշխարհի ԹՈՓ 10 մարքեթինգային ընկերությունների համար
Իրական արժեքը` ~950.000 դրամ
Հիմնադիրների >10 տարվա աշխատանքային փորձ
10 տարի
Թրեյնինգներ ավելի քան 25 ուղղություններով (հետազոտություններ, գնագոյացում, գովազդի պլանավորում SMM, SEO և այլն), որոնցից յուրաքանչյուրի
Իրական արժեքը` >1.000.000 դրամ
CIM համալսարանի նյութեր
Իրական արժեքը` 4մլն դրամ

Սովորելով BSMI-ում դուք ստանում եք այս ամբողջ գիտելիքը շատ ավելի մատչելի (մինչև 10 անգամ), հայերենով և ադապտացված ՀՀ շուկայի համար

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

Անձնակազմի միջազգային կրթության արժեք
Մենք խրախուսում ենք մեր դասախոսների անդադար մասնակցությունը միջազգային ծրագրերին թե՛ առկա, թե՛ հեռավար տարբերակներով՝ ոլորտի ամենավերջին թարմացումներին և նորարարություններին տեղյակ լինելու համար, իսկ այդ ծրագրերը բավականին թանկ արժեն և ֆինանսական ռեսուրսներ են պահանջում։ Առանց մշտական ուսուցման չենք կարող երաշխավորել ձեզ որակյալ և ինովացիոն կրթություն։
Գիտելիքի արժեք
Միջազգային այդ ծրագրերի միջին ամսական վարձը կարող է կազմել մոտ 1000-2000 USD, ինչը չի կարելի արժեզրկել և փոխանցել, օրինակ, 15000 AMD-ով։ Oxford-ի, НИУ ВШЭ-ի, First Media School-ի, Սան Դիեգոյի Համալսարանի և այլ հաստատությունների տված գիտելիքները դուք ձեռք եք բերում շատ ավելի մատչելի արժեքով (գուցե ՀՀ-ի համար փոքր-ինչ բարձր)՝ առանց լքելու երկիրը։
Ակադեմիական փորձի արժեք
BSMI-ում չեք գտնի մի դասախոսի, որ, օրինակ, որևէ հաստատությունում մեկ տարի SMM սովորելուց հետո սկսել է մեզ մոտ դասավանդել. մեր բոլոր դասախոսներն ունեն ակադեմիական ահռելի փորձ, որում տարիներ ու հսկայական գումարներ են ներդրվել։ Բոլորի փորձի հանրագումարը կազմում է առնվազն 40 տարվա կրթություն՝ 300.000$-ից ավել ներդրումով։
Կապ գործատուների հետ
Մեր դասընթացներից յուրաքանչյուրը տրամադրում է այնքան պրակտիկ գիտելիքներ, որ գերազանց սովորելու դեպքում անհնար է չգտնել աշխատանք, որի աշխատավարձով առավելագույնը 1-3 ամսում կկարողանաք փոխհատուցել ձեր իսկ կրթության վրա կատարած ծախսերը։
Նեթուորքինգ
BSMI-ում դասավանդում և կրթություն են ստանում այնպիսի անձինք, ում հետ ստեղծած նեթուորքինգը կարող է շրջադարձային ազդեցություն ունենալ Ձեր կարիերայի վրա։ Իսկ, օրինակ, Հարվարդի համալսարանն առաջատարներից է համարվում առաջին հերթին հենց նեթուորքինգով, քան տված գիտելիքների որակով։
Որակյալ կոնտենտ
Մենք ունենք թիմ, որի անդամները ձեզ համար ջանք չեն խնայում՝ ինչպես կայքի բլոգում, այնպես էլ սոց. ցանցերի մեր էջերում ՀՀ-ին ադապտացված որակյալ հոդվածներ և “save անելու” պոստեր ստեղծելով, իսկ այդ թիմը ևս վարձատրվում է։

ISO ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ

ՄԵՐ ԼՍԱՐԱՆՆԵՐԸ

Դասընթացները անցնում են ամենանորարարական ոճով կազմված լսարաններում:


Դպրոցն ունի 3 լսարան.


1. Metaverse - մինչև 30 ուսանողի համար

2. Hybrid - մինչև 30 ուսանողի համար

3. Go green - մինչև 8 ուսանողի համար

BSMI ATMOSPHERE
Էֆեկտիվ լինելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։ BSMI-ը ունի երկու մեծ և մեկ փոքր լսարան, որոնք ապահովում են ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։
Made on
Tilda