CONTENT WRITING FOR MARKETING

Ձեռք բեր SEO Content Writer-ի մասնագիտություն և աշխատիր աշխարհի ցանկացած կետից քո երազած մասնագիտությամբ

Տևողություն

1,5 ամիս

Լեզու

Դասընթացն անցկացվելու է հայերենով, աշխատանքային տերմինները ներկայացվելու են անգլերեն

Ավարտին տրվում է

Հավաստագիր։ Մասնակիցն ունենում է պատրաստի գործիքաշարք աշխատելու համար

Ձևաչափ

Դասախոսություններ՝ ուղեկցվող գործնական աշխատանքներով, որոնք ունենալու են մանրամասն մեկնաբանություններ դասընթացավարի կողմից

Մասնակիցների քանակ

Առավելագույնը 15 մասնակից

Արժեք

130,000 AMD (վճարվում է 2 մասով)

SEO քոնթենթը բացի կայքի այցելությունների ծավալը մեծացնելուց նաև հնարավորություն է տալիս խթանելու ընկերության վաճառքներն ու մեծացնելու եկամուտը։ Այս կարևոր հնարավորությունը բաց չթողնելու համար դասընթացի շրջանակներում մանրամասնորեն անդրադառնալու ենք բլոգի հրապարակումներում գրագետ գովազդի տեղադրմանը:

Content writing-ը մեր օրերի ամենապահանջված մասնագիտություններից է ինչպես ՀՀ, այնպես էլ միջազգային շուկաներում․ պետք է կարողանալ ոչ միայն գրավել սպառողին, այլև լուծել նրա խնդիրը համոզիչ և հասկանալի քոնթենթի շնորհիվ։

Տվյալ ոլորտի մասնագետները ներկայումս ՀՀ-ում ստանում են միջինում 200-300,000Դ աշխատավարձ, ընդ որում՝ ներկայումս staff.am-ում առկա է ավելի քան 150 թափուր հաստիք։

Ի դեպ, քոնթենթ մարքեթինգի մասին կարող եք կարդալ այստեղ։

Ի՞նչ հմտություններ են գործատուները պահանջում Content writer-ներից SEO content ստեղծելու համար
  • Գրավոր և բանավոր գրագետ խոսք

  • Անգլերենի իմացություն (B2-C2 մակարդակ)

  • Օպտիմալ ժամկետներում բլոգի թեմաները խորքային կերպով հետազոտելու ունակություն

  • 800-1200 բառերի սահմաններում գրագետ կառուցված և ինֆորմատիվ քոնթենթի ստեղծում օպտիմալ ժամկետներում

  • Տվյալ թեմայի վերաբերյալ արդեն գրված քոնթենթի օգտագործում առանց կրկնօրինակման

  • Պատրաստի քոնթենթում ընթացիկ փոփոխություններ կատարելու ունակություն

  • SEO-ի բազային գիտելիքներ

  • Տեքստերի օպտիմիզացման, keyword research-ի իրականացման ունակություններ

  • Կրեատիվ մտքերի և կոնցեպտի ստեղծում

  • Կայքի այցելուների համար ուղեցույցների և օգտակար նյութերի ստեղծում

Այս մեկ դասընթացի ավարտից հետո դու կարող ես դիմել հայաստանյան կամ արտասահմանյան շուկայում SEO content writer-ի թափուր հաստիքների համար՝ սկսնակ և միջին մակարդակի։

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՔԵԶ ՀԱՄԱՐ Է, ԵԹԵ

Ցանկանում ես աշխատել ՀՀ շուկայում և marketing-ի ոլորտում ունենալ Content writer-ի մրցակցային ունակություններ

Դասընթացը ապահովում է մասնակիցներին մրցակցային գործիքակազմով՝ գրելու համար որոնողական համակարգերում բարձր հորիզոնականներ գրավող հոդվածներ: ՀՀ–ում գործող և արտասահմանյան շուկաներ թիրախավորող ընկերությունների կողմից այս ծառայության նկատմամբ պահանջարկը շատ մեծ է:

Ցանկանում ես ձեռք բերել նոր մասնագիտություն, սկսել ֆրիլանս կարիերա Upwork և նմանատիպ այլ հարթակներում

Քոնթենթի նկատմամբ պահանջարկը մեծ է ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներում: Դասընթացից ստացված գիտելիքները ունիվերսալ են և հիմնված օպտիմիզացված բլոգի միջազգային մոտեցումների ու պրակտիկաների վրա, ինչը հնարավորություն կտա մրցակցային լինելու նաև միջազգային աշխատաշուկայում:

Ունես կամ պլանավորում ես ստեղծել Քո ընկերության վեբ կայքը և առաջխաղացնել այն

Վեբ կայքերի և SEO-ի հաջողության հիմնական գրավականը հենց լավ մշակված քոնթենթն է: Դասընթացի ավարտին կունենաս հմտություններ թե՛ կայքի քոնթենթը ինքնուրույն գեներացնելու, և թե՛ քոնթենթի թիմի աշխատանքը հստակ վերահսկելու համար:

Ցանկանում ես կայքի բլոգի միջոցով առաջխաղացնել ընկերության ապրանքներն ու ծառայությունները

Կայքի այցելուների թվաքանակի ավելացումը հաջողված բլոգի միայն մեկ ցուցանիշն է: Այդ ներուժը պետք է նաև օգտագործել մարքեթինգային հիմնական նպատակի՝ վաճառքների ծավալի մեծացման համար:

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՆԵՐԱՌՈՒՄ Է

  • 14

    դաս, որոնք տալիս են ունիվերսալ հմտություններ ցանկացած քոնթենթ գրելու համար
  • SEO content writing-ի միջազգային պրակտիկա
  • 4

    բազային գործիքների ուսուցում
  • workshop-եր՝ հիմնված անցածի վրա
ԿԻՐԱՌՎՈՂ ԳՈՐԾԻՔԱՇԱՐՔ
  • Grammarly
    տեքստի ուղղագրությունը, շարադասությունը և օրիգինալությունը ստուգելու համար
  • Google Docs

    տեքստերի անհրաժեշտ ձևաչափն ապահովելու, փոփոխություններ կատարելու համար

  • WordPress
    կայքում հոդվածներ տեղադրելու, հոդվածների վիզուալ մասը ապահովելու համար
  • Yoast SEO
    տեքստի ընթեռնելիության և SEO վերլուծության համար
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ ԿՈՒՆԵՆԱՍ

Հեշտ ընթերցվող և գրագետ տեքստեր կառուցելու հմտություններ

Տեքստերում հղումների, բաններների և գովազդային այլ նյութերի գրագետ տեղադրման հմտություններ
Տեքստերի SEO օպտիմիզացման և տեղադրման հմտություններ
Հրապարակված քոնթենթի արդյունքների մոնիթորինգի հմտություններ
Միջազգային շուկայից պատվերների գրանցման հմտություններ

Դասընթացի բոլոր դասերը տեսաձայնագրվում են․ բացակայության դեպքում հնարավորություն ունեք նայելու օնլայն, իսկ բոլոր տեսաձայնագրությունները ամեն դասից հետո տրամադրվում են ձեզ մշտական հասանելիությամբ

LEARNING
BY DOING
Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ։
Գործնական աշխատանք
յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

Դպրոցը գործում է BSMI հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանի կողմից մշակված հատուկ մեթոդաբանությամբ՝ մշակված միջազգային բուհերի լավագույն փորձի հիման վրա, որն առանձնացնում է դպրոցը կրթական այլ հաստատություններից
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԴԱՍԵՐԸ
Դասերի առաջին 1,5-2 ժամը հատկացված է դասախոսություններին։ Որոշ թեմաներ միայն տեսական են, որոշ թեմաներ ուղեկցվում են դասընթացավարի կողմից գործիքակազմի կիրառմամբ
Գործնական դասերի ընթացքում ուսանողները ունենում են տեքստեր գրելու առաջադրանքներ՝ դասընթացավարի կողմից առաջադրված կամ ուսանողների նախընտրած թեմաներով
Տեքստերի կառուցվածքի և բովանդակության վերջնականացումից հետո ուսանողները ինքնուրույն կիրառում են տեքստերի ստուգման, SEO օպտիմիզացման և կայքում տեղադրման գործիքներ

Այլ տարբերակում ողջ ընթացքում ուսանողները դասախոսին զուգահեռ` screen sharing-ով, անում են գործնական աշխատանք:

Ինչ պետք չէ սովորելու համար
  • Խիստ մասնագիտական լեզվաբանական կրթություն
  • Ծրագրավորման գիտելիքներ
  • Խորացված SEO գիտելիքներ
Ինչ է պետք ունենալ
  • Անգլերենի նվազագույնը B2 մակարդակի իմացություն
  • Հայերենի ուղղագրության և կետադրության լավ իմացություն
  • Հղկված գրավոր խոսք կառուցելու ունակություն
  • Շաբաթական 1-2 ժամ հավելյալ ժամանակ տնային աշխատանքների համար
  • Անձնական համակարգիչ
Եթե խմբում գրանցված ուսանողների թիվը բավարար չլինի դասընթացը սկսելու համար, այն կարող է հետաձգվել։ Այդ մասին քեզ կզգուշացնենք հնարավորինս շուտ։
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Էմիլյա Գալստյան

Content writing-ի ոլորտում աշխատանքային փորձը՝ 2 տարի


Ներկայումս SEO content writer է The Business Rover մարքեթինգային ընկերությունում


Մարքեթինգի ոլորտում իր մասնագիտական ճանապարհը սկսել է Philip Morris միջազգային ընկերության ASPIRE 6-ամսյա փորձառության ծրագրից


Սովորել է ՀՊՏՀ «Միջազգային տնտեսական հարաբերություններ» ֆակուլտետի բակալավրիատում


Ունի մագիստրոսի երկու աստիճան ՀՊՏՀ-ում և ՀԱՀ-ում

Էմիլյա Գալստյանը պատասխանում է հիմնական հարցերին, որոնք առավել հաճախ են հնչում մեր ուսանողների կողմից դասընթացի կոնսուլտացիայի ժամանակ։
ՎԵԲԻՆԱՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԽՈՍԵՑԻՆՔ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
Եթե դեռ չես կողմնորոշվում՝ գրանցվել դասընթացին, թե՝ ոչ, դիտիր մեր վեբինարի տեսագրությունը, որի ընթացքում խոսում ենք Քոնթենթ մարքեթինգի և դասընթացի բովանդակության մասին։
Դասընթացի շրջանավարտները գրանցում են հաջողություններ
ԿԱՐԾԻՔՆԵՐ
  • Ամենասկզբից :)
    Մինչև դաընթացի սկսելը առաջին մուտքը BSMI շատ տպավորիչ էր. անձնակազմի կողմից հոգատարությունը և ջերմությունը` ակնհայտ :) կահավորանքը` հարմարավետ, տրամադրող լուսավորությամբ (չնայած ժամին․ հոգնած էին բոլորը) :
    Եթե 1 ամիս առաջ լիներ հարցումը, թափանցիկ ապակիների մասին կգրեի, որը շեղում էր դասից, բայց շատ արագ կարգավորվեց : Շատ կուզեի որևէ խնդիր արձանագրել, որ BSMI-ը դառնար էլ ավելի լավը, բայց նաև ուրախ եմ, որ ոչինչ չի խանգարել և անհանգստացրել :
    Էմիլյայի մասին:
    Համբերատար, կրեատիվ, նրբանկատ, արագ կողմնորոշվող, պրոֆեսիոնալ մոտեցում ուսանողներին, դասի վարման ընթացքին :
    Շնորհակալություն, իսկապես տպավորիչ էր։
    Անանուն

    "Content Writing for Marketing"

  • Ամեն ինչ կազմակերպված էր բարձր մակարդակով : Իսկապես շնորհակալ եմ : Ուրախ եմ, որ գտա BSMI-ը ու ստացա ինձ անհրաժեշտ գիտելիքները : Պիտի հատուկ նշեմ, որ Էմիլյան հրաշալի դասախոս է : Անհնար է՝ որևէ բան մութ մնա, եթե բացատրում է Էմիլյան : Բացի այդ` նա պատրաստ է բացատրել՝ որքան պետք է ու երբ պետք է Նրա շնորհիվ գիտելիքներս խորքային են և անպայման ծառայելու են նպատակին:

    Դասընթացը բավականին արդյունավետ է : Տրված ինֆորմացիան ճիշտ էր բաշխված, ինչը ավելի էր հեշտացնում օրվա նյութի ընկալումը :

    Ինձ իրականում այս տարբերակով դասընթացը շատ է դուր է եկել, որովհետև պրակտիկ գիտելիք եմ ստացել, իսկ դա հենց այն էր, ինչի համար եկել էի դասընթացին:
    Անանուն
    "Content Writing for Marketing"
  • Ընդհանուր գոհ եմ դասընթացից : Էմիլյային շատ սիրեցի, պատրաստակամ էր շատ, բարեհամբույր կերպով պատասխանում էր մեր հարցերին, գիտելիքներն էլ բարձր եմ գնահատում:
    Անանուն
    "Content Writing for Marketing"
  • At first I want to tank BSMI staff and especially Emilya Galstyan for her professionalism and ideally designed course. I'm sure this certificate will help me to open new doors and find my desired job.
    Անանուն
    "Content Writing for Marketing"
  • 1․ Գիտելիքներով հագեցած հիանալի դասընթաց : Լավ մթնոլորտը ամեն դասին առկա է : Կարող եմ համարել, որ այս ոլորտում ձեռք եմ բերել լիարժեք գիտելիքների բազա : Ոչինչ չէի փոխի, քանի որ ամեն ինչ շատ համակարգված էր և հասկանալի:

    2. Ես շատ գոհ եմ, քանի որ ամեն դասին Էմիլյան պատրաստակամորեն օգնել է մեզ լիովին յուրացնել ամբողջ ինֆորմացիան, իսկ այդ լիարժեքությունը արդեն հասկացել եմ՝ կոնկրետ այս մասնագիտության հաստիքի համար հարցազրույցների մասնակցելով։
    Անանուն
    "Content Writing for Marketing"
  • Ես իսկապես ստացել եմ լիարժեք գիտելիքներ այս ոլորտում և հստակ կարող եմ ասել, որ չկա մի այնպիսի թեմա` դասընթացի մեջ ընդգրկված, որ թեկուզ մի փոքր թերի է մնացել ինձ մոտ : Դա հասկացել եմ նաև տվյալ մասնագիտության աշխատանքի համար դիմելու ընթացքում, երբ հարցազրուցների ժամանակ թողել եմ դրական տպավորություն : Եվ շատ կարևոր մի փաստ ևս, որ դասավանդման ամբողջ ընթացքում էմիլյան օգնել է բոլորիս և՛ նյութն ընկալելու հարցում, և՛ աշխատանք գտնելու:
    Անանուն
    "Content Writing for Marketing"
BSMI ATMOSPHERE
Սովորելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։ BSMI-ը ունի երկու մեծ և մեկ փոքր լսարան, որոնք ապահովում են ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։
Սովորիր հիմա, վճարիր մինչև 12 ամիսների ընթացքում
  • Rocket Line

    3 ամիս - 0%

    6 ամիս - 5%



  • Inecopay

    3 ամիս - 0%

    6 ամիս - 0%

  • Evocabank

    Evolution

    Մինչև 18 ամիս

    սկսած 18%-ից

Կարող ես նաև ուղղակիորեն կնքել պայմանագիր BSMI-ի հետ և 2-ամսյա դասընթացի դիմաց վճարել 12 ամիսների ընթացքում՝ առանց բանկի միջնորդության ու տոկոսների։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
130,000 AMD
  • Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
  • Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին
  • Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր
  • Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
  • Հասանելիություն վճարովի ծրագրերի (Jarvis, Grammarly, Ahrefs)
  • Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողներին փորձաշրջանի հնարավորություն և աշխատանքի առաջարկ
  • BSMI հավաստագիր
  • Թեյ/խորտիկներ
ԳՐԱՆՑՎԵԼ
Գրանցվել դասընթացին

Գրանցվելու կամ անհատական խորհրդատվություն ստանալու համար թող կոնտակտային տվյալներդ:

Գրանցումը հաստատվում է կախնավճար կատարելուց հետո։

Made on
Tilda