Առաջին անգամ Հայաստանում դասընթաց, որի արդյունքում կծանոթանաս տվյալների վիզուալիզացիայի ամենակարևոր կանոններին, կկարողանաս արդյունավետ ու հետաքրքիր կերպով ներկայացնել կատարածդ աշխատանքը, ընդգծել էականը, իսկ գաղափարներդ հասարակ տեքստերի փոխարեն կներկայացնես տպավորիչ պատկերավորմամբ՝ հասնելով ցանկալի արդյունքի ունկնդիրների մոտ։
Եկմալյան 1/1
Նոյեմբեր, 2024
Data Visualization in Marketing
Պատվիրել հետադարձ զանգ
Կան հազարավոր սլայդերի օրինակներ

որոնց նայելով առաջին իսկ վայրկյանից չենք ցանկացել անցնել հաջորդին, քանի որ այն մեզ թվացել է ձանձրալի կամ դժվարընկալելի։ Նման սլայդերի առաջին խնդիրն այն է, որ դրանք հետաքրքրություն չեն առաջացնում շարունակելու լսել խոսնակին։

Մեր խնդիրն է սովորել ստեղծել գեղեցիկ ու հասկանալի պրեզենտացիաներ, ինչպես նաև կառավարել լսարանի ուշադրությունը դիզայնի օգնությամբ։
Այս մեկ դասընթացի արդյունքում կսովորես
  • ինչպես հասկանալի կերպով ներկայացնել ինֆորմացիան,
  • ինչպես տեղավորել այդ ինֆորմացիան մեկ սլայդում և շեշտադրել կարևորը
  • ինչպես պահել մեկ ընդհանուր վիզուալ կոնցեպտ բոլոր սլայդերում,
  • ինչպես ընտրել պրեզենտացիայի համապատասխան տառատեսակը և գույները,
  • ինչպես ստեղծել հասկանալի և հետաքրքրաշարժ սլայդեր գրաֆիկներով և աղյուսակներով։
Ոչ թե
  • ուղղակի հաշվետվություն տալ ղեկավարությանը
  • ուղղակի ներկայացնել վաճառքներից եկած արդյունքները
  • ուղղակի պատմել նոր նախագծի մասին
Այլ
  • պատմել ստացած և սպասվելիք արդյունքները
  • ցույց տալ՝ ինչպես այն հասցնել ավելի բարձր մակարդակի
  • ցույց տալ, թե ինչ խնդիրներ է այն լուծելու և ինչ օգուտ կարող է բերել
Դասընթացի կառուցվածքը
Սովորելու ենք վիզուալիզացնել առկա ինֆորմացիան, սահմանել թիրախը և նպատակը. արդյո՞ք վաճառելու ենք պրոդուկտ, ներկայացնելու ենք մեր աշխատանքի արդյունքները, թե դիմելու ենք ներդրման: Ըստ վերոնշյալ կետերի` հասկանալու ենք, թե պրեզենտացիան ինչ կառուցվածք է ունենալու՝ առաջինից մինչև վերջին սլայդ։
Սովորելու ենք հսկայական ինֆորմացիան բաժանել կարևոր մասերի և ստեղծել կոմպոզիցիաներ՝ աշխատելով թե' թվերի, թե' տեքստերի, և թե' նկարների հետ՝ բաց չթողնել ոչ մի կարևոր կետ անկախ ինֆորմացիայի քանակից։
Սովորելու ենք կրճատել ծավալուն ինֆորմացիան` թողնելով միայն կարևոր կետերը: Ստեղծելու ենք այնպիսի վերնագրեր, որոնք կգրավեն թիրախին կարդալ և արդեն իսկ վերնագրից դրական տրամադրվել ողջ ելույթին։
Սովորելու ենք ինֆորմացիան ադապտացնել գրաֆիկի տեսքով ներկայացված լուծումներին: Հասկանալու ենք՝ որ ինֆորմացիայի դեպքում գրաֆիկների ու աղյուսակների տասնյակ տեսակներից արը պետք է կիրառել, որպեսզի ինչպես մասնագետներին, այնպես էլ ոչ մասնագետներին հասանելի լինեն այն թվերն ու աճը, որը ցանկանում ենք ներկայացնել։
Սովորելու ենք անկախ բրենդից ընտրել համապատասխան տառատեսակներ, որոնք կարողանալու ենք համադրել միմյանց հետ և որոնցով էլ կառուցելու ենք բոլոր հաջորդ սլայդերը: Ընտրելու ենք համապատասխան տառաչափեր, որոնք կօգնեն ընդգծել կարևոր ինֆորմացիան:
Սովորելու ենք աշխատել ընկերության կողմից տրված սլայդերի շաբլոնների հետ, ստեղծել այդ շաբլոնի «հակաշաբլոնը»՝ դուրս չգալով տվյալ ընկերության կրեատիվ կոնցեպտի միասնական կանոնակարգից, և միևնույն ժամանակ չհոգնեցնելով միանման սլայդերով:
Սովորելու ենք ճիշտ ամփոփել և ավարտել պրեզենտացիան և ելույթը՝ հասնելով սահմանված նպատակին։
«Շնորհակալություն ուշադրության համար»-ը վաղուց պրեզենտացիայի ավարտի ընդունված տարբերակ չէ:
Դասընթացը հնարավորություն կտա առանց վախենալու նայել դատարկ էջին և պրեզենտացիա ստեղծելու ընթացքը վերածել ամենահետաքրքիր փորձառության
Մասնակիցներին BSMI-ը տրամադրում է PowerPoint-ի հայալեզու դասընթաց օնլայն ծրագրերով
Ո՞ւմ համար է դասընթացը
Մարքեթոլոգների, սոցիոլոգների և բրենդ մենեջերների համար
ում աշխատանքային պարտականություններից մեկն է ճիշտ վիզուալիզացնել թե առաջարկները, թե կատարած աշխատանքի արդյունքները
Վաճառքի մենեջերների, վերլուծաբանների և տվյալների հետ աշխատող ցանկացած մասնագետի համար
ովքեր ստիպված են թվային հսկայական ինֆորմացիան ներկայացնել ոչ մասնագիտական լսարանին
Ստարտափերների և պրոդուկտ մենեջերների համար
ովքեր հաճախ ելույթ են ունենում ներդրումային ծրագրերի համար
Քեզ համար
եթե դու աշխատանքի և ուսման բերումով հաճախակի ստեղծում ես պրեզենտացիաներ
Ինչ պետք չէ սովորելու համար
  • Անձնական համակարգիչ
  • Հավելյալ ժամանակ, քանի որ տնային աշխատանքներ չկան
  • Կրեատիվ հմտություններ
  • Նվազագույն գիտելիքներ պրեզենտացիայի ստեղծման գործիքներից, քանի որ դպրոցը տրամադրում է օնլայն տեսագրություններով հայալեզու դասընթաց
Թերթիր և տես քո աշխատանքները դասընթացից առաջ և հետո
  • Մեկնարկը
    Նոյեմբերի 19
  • Տևողությունը, օրերը և ժամերը`
    1 ամիս
    երեքշաբթի, հինգշաբթի
    18:30-21:00
  • Ուսման ձևաչափը`
    Օֆլայն դասախոսություններ և ինտերակտիվ աշխատանքներ՝ առանց տնային աշխատանքի
  • Ավարտին տրվում է`
    BSMI հավաստագիր՝ դասախոսի և հիմնադրի ստորագրությամբ
Անի Կնյազյան

Lecturer at BSMI,
Head of Marketing Projects and Initiatives at Trigger by BSMI insight-driven marketing agency
Անի Կնյազյան

Lecturer at BSMI,
Head of Marketing Projects and Initiatives at Trigger by BSMI insight-driven marketing agency
BSMI ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՁԱՅՆԸ
  • Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու BSMI թիմի հետ: Ու ես աշխատելիս բավականին կոմֆորտ զոնայում եմ եղել․ ոչ մի ավելորդ ձևականություն։ Ու կյանքում առհասարակ շատ արժեքներ կան, որոնք ինձ համար շատ կարևոր են: Ես անսահման ուրախ եմ, որ ճանաչել եմ BSMI թիմին թե՛ գործնականում, և թե՛ “Global marketing in 5 months” դասընթացի շրջանակներում։
    Անահիտ Պապիկյան
    "Global Marketing in 5 months vol.7" Graduate
  • Ես ուզում էի “Global marketing in 5 months”-ի առաջին հոսքին մասնակցել, երբ դպրոցը դեռ նոր էր բացվել, սակայն քովիդի պատճառով չկարողացա։

    Ու այդպես տարիներ շարունակ մտածել եմ, որ անպայման պետք է գնամ ու սովորեմ Գլոբալ մարքեթինգ: Արդեն դասընթացի 7-րդ մեկնարկի մասին իմանալուց հետո միանգամից որոշեցի ու եկա:

    Շատ դրական միջավայր էր։ Ինձ համար շատ կարևոր ամիսներ էին` փոփոխության ու լեվլ ափ ամիսներ: Ստրատեգիայի փուլը բավականին հեշտ էր ինձ համար, մի փոքր ավելի բարդ էր դիջիթլից մի հատված, բայց կարողացա հաղթահարել:
    Տաիսիա Մելքոնյան
    "Global Marketing in 5 months vol.7" Graduate
  • Ուզում եմ իմանաք, որ դուք շատ պրոֆեսիոնալ մարդիկ եք, ու ես միշտ կարող եմ ձեզ դիմել ու վստահ լինել, որ ինձ չեք մերժի: Ու առաջին օրվանից բոլորդ էնքան լավ ու ջերմ եք ընդունել մեզ, որ մենք բոլորս ունենք այդ կարծիքը ձեր մասին: Շատ ենք սիրել ձեզ:
    Մանե Չիչոյան
    “From Strategy to SMM” vol. 2 Graduate
  • Ես վաղուց գիտեմ BSMI-ը ու վաղուց կար նպատակ BSMI-ում սովորելու կապ չունի, թե ինչ:
    Հետո աշխատեցի ու հասկացա, որ գիտելիքներս քիչ են ու ես ուզում եմ ավելի շատ ու լավ գիտելիքներ ունենամ, որպեսզի ավելի լավ պրոյեկտներ անեմ ու հատկապես, որ տեսա Միլենան է դասախոսը հաստատ որոշեցի, որ գալու եմ:
    Ես շատ գոհ եմ, որ սենց լավ մթնոլորտ ստեղծեցիք մեզ համար ու ամենակարևորը դուք, թե´ դասախոս էիք, թե´ ընկեր ու շատ լավ հասկանում էինք իրար: Ձեր տված գիտելիքների համար էլ շատ շնորհակալ եմ, հաստատ ոչ մեկը չէր կարողանա տալ էսքան գիտելիք ինչքան` դուք:
    Ալեքսանդրա Օգանեզովա
    “From Strategy to SMM” vol. 2 Graduate
Դասընթացի արժեքը
  • Օֆլայն մասնակցություն դասընթացին
  • PowerPoint-ի օնլայն տեսագրություններով հայալեզու դասընթաց
  • Դասընթացի վերաբերյալ հակիրճ նյութերի տրամադրում
  • Սուրճի ընդմիջում/խորտիկներ
  • Մասնակցության հավաստագիր
  • Handout-ներ
110.000 դրամ
Компаниям
Տվյալ արժեքը գործելու է միայն առաջին հոսքի համար

ROCKET LINE

3 ամիս - 0%

6 ամիս - 5%

INECO PAY

3 ամիս - 0%

6 ամիս - 0%

EVOCABANK

Մինչև 18 ամիս

սկսած 18%-ից


ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
Գրանցվելու կամ անհատական խորհրդատվություն ստանալու համար թող կոնտակտային տվյալներդ
Made on
Tilda