Բոլորս մեր կյանքի ընթացքում հասցրել ենք տեսնել ամենաբազմազան գովազդները ամենատարբեր ոլորտներից։ Սակայն շատ դեպքերում նույնիսկ չենք էլ իմացել՝ որքան բյուջե է հատկացվել այդ արշավի իրականացմանը, կամ ինչ արդյունավետություն է այն ունեցել։
Այսօր կանդրադառնանք մեր ժամանակների ԱՄԵՆԱգովազդներին։ Թեև չկա բոլոր գովազդների վերաբերյալ մեկ ամբողջական բազա, որը հստակ տեղեկություններ կտրամադրեր բոլոր ժամանակների գովազդային արշավների վերաբերյալ, այնուամենայնիվ փորձենք բացահայտել լավագույնները և ուսումնասիրել դրանք քայլ առ քայլ։
Ամենաերկար գովազդը
Եթե ունենայիք ապրանք, որը «հավերժ» ծառայում է սպառողներին, ինչպե՞ս կգովազդեիք այն․ իսկ ի՞նչ կասեք գովազդի մասին, որը նույնպես «հավերժ» է։
Procter & Gamble ընկերությունը հենց այդպիսի լուծում էր պատկերացրել իր Old Spice ապրանքանիշի համար։ 2018 թվականի դեկտեմբերի 8-ին եթեր է հեռարձակվել 14 ժամ տևողությամբ գովազդ, որն ընդգրկվել է գինեսի ռեկորդների գրքում։
Գովազդի հակիրճ բովանդակությունը կարող եք տեսնել ստորև․