Faq
Այստեղ կգտնես հաճախ տրվղ հարցերի պատասխանները
BSMI-ում սովորելու համար անհրաժեշտ է ՝
Երկարաժամկետ դասընթացների դեպքում անցկացվում է հարցազրույց, որի արդյունքների ամփոփումից հետո հաստատվում է ուսանողի մասնակցությունը։
Այնուհետև ուսանողը իրականացնում է դասընթացի կանխավճարի փոխանցում, ինչից հետո գրանցումը հաստատվում է։
Պատ
BSMI դասընթացների մեծամասնությունը նախատեսված է թե՛ սկսնակների, թե՛ փորձառություն ունեցողների համար, քանի որ դրանք մշակված են 0-ից մինչև advanced level-ի։
Բացառություն են կազմում մի քանի դասընթացներ, որոնք պահանջում են մասնագիտական կոնկրետ աստիճան, մանրամասների համար այցելեք այստեղ՝ https://www.bsmi.am/courses կամ կապ հաստատեք մեզ հետ։
Վճարումները հնարավոր են օնլայն՝ կայքում քարտով, idram (Rocket Line) Inecopay համակարգերով դպրոցի հաշվին փոխանցման, ինչպես նաև ֆիրմային հաշիվ ներկայացնելու միջոցով: Բոլոր դասընթացների վճարումները կարելի է կատարել մաս-մաս:
Մենք խրախուսում ենք մեր դասախոսների անդադար մասնակցությունը միջազգային ծրագրերին թե՛ առկա, թե՛ հեռավար տարբերակներով՝ ոլորտի ամենավերջին թարմացումներին և նորարարություններին տեղյակ լինելու համար, իսկ այդ ծրագրերը բավականին թանկ արժեն և ֆինանսական ռեսուրսներ են պահանջում։ Առանց մշտական ուսուցման չենք կարող երաշխավորել ձեզ որակյալ և ինովացիոն կրթություն։
Միջազգային այդ ծրագրերի միջին ամսական վարձը կարող է կազմել մոտ 1000-2000 դոլար, ինչը չի կարելի արժեզրկել և փոխանցել, օրինակ, 15000 դրամով։ Oxford-ի, НИУ ВШЭ-ի, First Media School-ի, Սան Դիեգոյի Համալսարանի և այլ հաստատությունների տված գիտելիքները դուք ձեռք եք բերում շատ ավելի մատչելի արժեքով (գուցե ՀՀ-ի համար փոքր-ինչ բարձր)՝ առանց լքելու երկիրը։
BSMI-ում չեք գտնի մի դասախոսի, որ, օրինակ, որևէ հաստատությունում մեկ տարի SMM սովորելուց հետո սկսել է մեզ մոտ դասավանդել. մեր բոլոր դասախոսներն ունեն ակադեմիական ահռելի փորձ, որում տարիներ ու հսկայական գումարներ են ներդրվել։ Բոլորի փորձի հանրագումարը կազմում է առնվազն 40 տարվա կրթություն՝ 300.000 դոլարից ավել ներդրումով։
Մեր դասընթացներից յուրաքանչյուրը տրամադրում է այնքան պրակտիկ գիտելիքներ, որ գերազանց սովորելու դեպքում անհնար է չգտնել աշխատանք, որի աշխատավարձով առավելագույնը 1-3 ամսում կկարողանաք փոխհատուցել ձեր իսկ կրթության վրա կատարած ծախսերը։
BSMI- ում դասավանդում և կրթություն են ստանում այնպիսի անձինք, ում հետ ստեղծած նեթուորքինգը կարող է շրջադարձային ազդեցություն ունենալ Ձեր կարիեռայի վրա։ Իսկ, օրինակ, Հարվարդի համալսարանն առաջատարներից է համարվում առաջին հերթին հենց նեթուորքինգով, քան տված գիտելիքների որակով։
Մենք ունենք թիմ, որի անդամները ձեզ համար ջանք չեն խնայում՝ ինչպես կայքի բլոգում, այնպես էլ սոց. ցանցերի մեր էջերում ՀՀ-ին ադապտացված որակյալ հոդվածներ և "save անելու" պոստեր ստեղծելով, իսկ այդ թիմը ևս վարձատրվում է։
Մասնակիցներին նոթբուքների տրամադրում, ամեն դասի ընթացքում պարտադիր հյուրասիրություն, տեղակայում քաղաքի կենտրոնում. մենք ապահովում ենք բոլոր պայմանները՝ լավ մթնոլորտում սովորելու և ծայրամասեր հասնելու վրա ծախսվող ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար։
Հենց վերը թվարկված գործոններով պայմանավորված՝ մեր դասընթացների վարձավճարները ցածր չեն, ինչի պատճառով էլ մենք հաճախ կրճատում ենք «հաճելի ավելորդությունները» (տպագրված նյութերը, բեյջեր և այլն)՝ մեր ծառայությունների գները հնարավորինս մատչելի պահելու համար։ Սակայն խոստանում ենք այդ ամենը ևս անել՝ չփոփոխելով դասընթացների գները։
Այս ամենին զուգահեռ՝ փորձում ենք BSMI-ը հասանելի դարձնել բոլորին՝ համագործակցելով Idram-ի հետ դասընթացների ապառիկ ձևակերպման հարցով։
Ինչևէ, ամենակարևոր ներդրումը, որ կարող եք անել ձեր և ձեր երեխաների կյանքում, կրթությունն է, ու ի վերջո կամ ունենալու եք ձեր բիզնեսը կամ աշխատելու եք ուրիշին պատկանող բիզնեսում, և երկու դեպքում էլ հաջողության հասնելու գրավականը մարքեթինգային գիտելիքներն են։ Ուստի քննադատորեն մոտեցե՛ք որակյալ կրթություն ստանալուն, քանի որ ճիշտ կատարված ներդրումն անկասկած կփոխհատուցվի։
Հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք լրացնել անձնական տվյալները,
և մեր մասնագետը կապ կհաստատի քեզ հետ