ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունը
BSMI-ը իրականացնում է իր ամենակարևոր ռեսուրսի՝ դասախոսների շնորհիվ։
Մենք մշտապես ոգևորված ենք՝ մեր թիմը համալրելու ոլորտի առաջատար մոտիվացված մասնագետներով։
Եթե ցանկանում եք դառնալ BSMI Team-ի անդամ, ստորև լրացրե՛ք հայտը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Թողի՛ր տվյալներդ, և մենք կապ կհաստատենք Քո հետ:
Միջազգային փորձ՝
ադապտացված ՀՀ շուկային
Տեղեկատվական փակ հարթակների և դասախոսների փորձի հիման վրա պատրաստված հեղինակային նյութեր՝ առանց տեսության
Անհատական մոտեցում և կոնտակտ՝ անկախ խմբային դասավանդումից
Միջազգային գործընկերներ, որոնց հետ կապի շնորհիվ դասընթացներն անընդհատ թարմացվում են
Երաշխավորված փորձաշրջաններ գերազանց սովորող բոլոր ուսանողներին
Դասախոսների հետ մշտական կապի պահպանում անգամ դասընթացների ավարտից հետո
2013թ., չգտնելով այն լիարժեք դասընթացը, որը կօգներ մասնագիտանալ մարքեթինգի ոլորտում, BSMI դպրոցի հիմնադիրը մեկնել է ՀՀ-ից` արտերկրում կրթություն ստանալու և փորձ ձեռք բերելու նպատակով:
Մի շարք գլոբալ ընկերությունների հետ աշխատելուց հետո, ինչպիսիք են BBDO-ն, ADV-ն, Bayer-ը, Unilever-ը և այլն, ինչպես նաև Մոսկվայի НИУ ВШЭ համալսարանում դասավանդելուց հետո, նա, tntesakan gitutyunneri teknacu ev hakachgnajamayin karavarman masnageti Vruyr Ohanyani het հավաքել է թիմ, վերադարձել է ՀՀ` stacac փորձն ու գիտելիքները երկրի երիտասարդներին փոխանցելու նպատակով:
Մեր ծրագրերի նպատակն է պատրաստել մարքեթինգի մասնագետների, ովքեր, լսելով բրենդի կամ ապրանքի առջև ծառացած խնդիրների մասին, կարող են առաջարկել բազմաբովանդակ հաղորդակցական գործիքակազմ ունեցող գրագետ ռազմավարական լուծումներ, ինչպես նաև ինքնուրույն իրականացնել դրանք:
Մեր առաքելությունն է վերացնել գործատուների և աշխատանք փնտրողների միջև բացը՝ համապատասխանեցնելով վերջիններիս հնարավորությունները շուկայում դրված պահանջներին, և ստեղծել երկրում մարքեթինգի մասին ընդհանուր միասնական պատկերացում` կրճատելով ուսման նպատակով արտահոսքը դեպի այլ երկրներ։
Դպրոցը գործում է BSMI հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանի կողմից մշակված հատուկ մեթոդաբանությամբ՝ մշակված միջազգային բուհերի լավագույն փորձի հիման վրա, որն առանձնացնում է դպրոցը կրթական այլ հաստատություններից
Սկսնակից մինչև
պրոֆեսիոնալ
Փորձառու մասնագետների
վերապատրաստում
BSMI-ն այս ամենը տալիս է 7-10 անգամ ավելի մատչելի
ԻՆՉՈ՞Վ ԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ
ՄԵՐ ԼՍԱՐԱՆՆԵՐԸ
Դասընթացները անցնում են ամենանորարարական ոճով կազմված լսարաններում: