SEO: Ներածություն ամենագլխավորի մասին

SEO-ի կանոններին ու հմտություններին տիրապետելը թույլ կտա կայքը դարձնել ավելի տեսանելի և ապահովել սպառողների մեծ հոսք

SEO-ն կայքը որոնողական համակարգերի համար ավելի տեսանելի դարձնելու գործընթացն է` դրանով իսկ մեծացնելով հավանականությունը, որ մարդիկ կայցելեն ձեր կայք։ Որոնողական համակարգերը ձգտում են առավելագույնս համապատասխան արդյունքներ ցուցադրել այցելուներին, օրինակ՝ եթե մարդն ինտերնետում “փանքեյք” է փնտրում, ապա իրեն երևացող առաջին արդյունքը հաստատ մթերային խանութ չի լինի․ կլինի, օրինակ՝ փանքեյքեր արտադրող մասնագիտացված փուռ և այդ դեսերտի նկարագրությունը։
Որոնողական համակարգերն աշխատում են՝ ինտերնետում որոշակի չափանիշներով տեքստեր փնտրելով։ Այդ տեքստերը SEO-ում հայտնի են հիմնաբառ կամ keyword անվանմամբ և վերաբերում են կայքի/ընկերության կամ պրոդուկտի ամենակարևոր բնութագրերին։ Այսինքն՝ եթե դիտարկենք արդեն նկարագրված օրինակով, “փանքեյք” keyword-ը փնտրող մարդուն չի առաջարկվի չորաբլիթների հետ կապված որևէ էջ, կառաջարկվեն այնպիսի կայքեր, որոնց գործունեության գլխավոր keyword-ներից մեկը հենց փանքեյքն է։

Ավելի հստակ պատկերացում կազմելու համար առաջարկում ենք դիտել այս հոլովակը․
Keyword-ներն ընտրելիս պետք է վստահ լինեք, որ դրանք իսկապես բնութագրում են ձեր գործունեությունը, ինչում կարող եք համոզվել նաև՝ մրցակիցների կայքերը փորձարկելով․ պարզապես արդեն որոշված keyword-ով արագ որոնում արեք Google-ում, և տեսեք՝ արդյոք առաջին հորիզոնականներում հայտնված արդյունքները հանդիսանում են ձեր մրցակիցները։
Keyword-ների կարևորությունը հասկանալը իրականում շատ մեծ դեր է զբաղեցնում SEO-ում։ Դրանք այն բառերն ու արտահայտություններն են, որոնք մարդիկ օգտագործում են որոնումներ կատարելիս, և պետք է պարունակեն բառեր, որոնք ներառված են կայքի կոնտենտում։ keyword-ների ճիշտ ընտրությունը թույլ կտա մեծացնել մարդկանց հոսքը դեպի ձեր կայք, գրավել պոտենցիալ սպառողների և առհասարակ բարելավել SEO-ն։

Keyword-ների իսկապես արժեքավոր լինելը ստուգելու համար կարող եք Google AdWords-ի միջոցով դրանց համար պարզ արշավ ստեղծել, որը թույլ կտա վերլուծել ձեր կողմից ընտրված keyword-ների ապահոված հոսքը դեպի ձեր կայք․ որքանով է այն արդյունավետ և ձեր գործունեությանը համապատասխան։
Եթե վերը նշված երեք տեսակետից էլ այդ keyword-ներն արդյունավետ են՝ համապատասխանում են ձեր գործունեությանը, գործածվում են ձեր հիմնական մրցակիցների կողմից, և վճարովի գովազդը լավ արդյունքներ է ապահովել, ապա վստահորեն կարող եք համարել, որ դրանք են ձեր հիմնական keyword-ները, և կարող եք շարունակել հետագա աշխատանքները կայքն օպտիմալացնելու համար։

Պետք է նշենք, որ միայն լավ keyword-ները հաջող SEO արշավի համար բավարար չեն։ Դրա համար կարևոր գործոններ են հանդիսանում նաև հղումները, վերնագրերը, ենթավերնագրերը, մետա-նկարագրությունները, կոնտենտի չկրկնօրինված լինելը, նկարներն ու վիդեոները, ինչպես նաև ձեր լսարանը։ Կարևոր է գիտակցել, որ միայն մեկ գործոնի արդյունավետ աշխատանքը չի կարող դրական ազդեցություն ունենալ SEO-ի վրա․ դրա հաջողությունը կախված է կայքի ամբողջ բովանդակությունից՝ ներառյալ վերը թվարկված բոլոր տարրերը։
Կոնտենտը ստեղծելիս պետք է լինել հնարավորինս բնական:
Keyword-ների արհեստական լցոնումը դրականորեն ազդելու փոխարեն միայն կվատթարացնի ձեր կայքի SEO-ի մակարդակը։ Բովանդակությունը միշտ պետք է հետաքրքիր և գրավիչ լինի, հակիրճ և արժեքավոր, հիմնաբառերը պետք է խելամտորեն օգտագործվեն, տեքստերը լինեն հեշտ կարդացվող կառուցվածքով և պարունակեն կոնտենտին համահունչ հղումներ։ Ընդ որում՝ SEO-ի բարելավման վրա էապես ազդում են նաև այլ կայքերից դեպի ձեր կայք բերող հղումները, ուստի այդ ռազմավարության մասին ևս պետք չէ մոռանալ։
Որոնողական համակարգերի մոտ «Հարգանք վայելելու» համար կարևոր գործոն է նաև այցելուների՝ կայքում երկար ժամանակ անցկացնելու հանգամանքը․ որքան շատ ժամանակ են օգտատերերը անցկացնում կայքում, այնքան ավելի է որոնողական համակարգերի մոտ մեծանում ձեր կողմից ստեղծված կոնտենտի հանդեպ վստահությունը։ Դե իսկ սպառողներին ձեր կայքում երկար պահելու համար պետք է ապահովեք որակյալ կոնտենտ և կայքի տեխնիկապես անխափան ու արագ աշխատանք։

Գոյություն ունեն մի շարք ինչպես վճարովի, այնպես էլ անվճար գործիքներ, որոնք թույլ կտան իրականացնել SEO-աուդիտ, բացահայտել կայքում առկա թերություններն ու բարելավել դրանք, ինչն էլ կհանգեցնի կայքի աշխատանքի արագացմանը։


Դե իսկ SEO-ի բոլոր մանրուքներին և հմտություններին տիրապետելու համար կարող եք մասնակցել BSMI-ի կողմից պարբերաբար կազմակերպվող SEO դասընթացին, որի ընթացքում ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրում և պրակտիկորեն կիրառում ենք միջազգային պրակտիկայում ընդունված բոլոր գործիքներն ու մեխանիզմները։
Made on
Tilda