BSMI-ը 3 տարեկան է
Պատմում ենք մեր գրանցած հաջողությունների և ձեռքբերումների մասին
Հայաստանում մարքեթինգի առաջին դպրոցը 3 տարեկան է։

Հիմնադրվելով 2020-ին՝ BSMI-ը ունեցել է հստակ առաքելություն՝ նվազեցնել կրթություն ստանալու համար արտասահման մեկնողների հոսքը՝ տրամադրելով միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն հենց ՀՀ-ում։

Գործելով տնտեսական և սոցիալական բարդ ժամանակներում՝ BSMI-ը հասցրել է գրանցել հետևյալ ցուցանիշները․

  • 1260 ուսանողներ ձեռք են բերել իրենց երազանքների մասնագիտությունը՝ առանց լքելու երկիրը
  • Նրանց 30%-ը գտել է իր սիրելի աշխատանքը
  • 40%-ը ընդլայնել է ՀՀ-ում գործող իր բիզնեսը
  • 16%-ը ստեղծել է սեփական բիզնեսը
  • Դպրոցը ստեղծել է հատուկ մեթոդաբանությամբ 6 կրթական ծրագիր և ստացել 2 միջազգային որակավորում
  • Մեզ մոտ դասավանդում են ոլորտում լավագույն 18 մասնագետները ՀՀ առաջատար ընկերություններից, որպես խոսնակ հանդես են գալիս աշխարհահռչակ մասնագետներ
  • Գործունեությունը սկսելուց ընդամենը մեկ տարի անց դպրոցը տեղափոխվել է 3 անգամ ավելի մեծ տարածք ունեցող գրասենյակ

3 տարիների ընթացքում BSMI-ը հասցրել է․

  • Ունենալ կոնֆերանս ավելի քան 300 մասնագետների մասնակցությամբ
  • Ստեղծել Trigger մարքեթինգային ընկերությունը
  • Մշակել 5 ամբողջական ռազմավարություն հայաստանյան ընկերությունների համար
  • Ստեղծել 3 բրենդ զրոյից՝ հասցնելով բարձր եկամտաբերության
  • Ստեղծած առաջին իսկ ռազմավարությամբ ընդգրկվել EBRD ցուցակում
  • Անվճար հիմունքներով տրամադրել կրթություն զինվորականներին, ինչպես նաև բիզնես-խորհրդատվություն ավելի քան 40 ընկերությունների
  • Մեկնարկել մարքեթինգային առաջին հեռուստանախագիծը՝ անվճար կիսվելով մարքեթինգի ոլորտի ամենակիրառական գիտելիքներով։
Ավելի քան 10 հարցազրույց
7 էքսպո
4 նեթուորքինգ միջոցառում ՄՌԿ 40 մասնագետների հետ
Մասնակցություն և փորձի փոխանակում բազմաթիվ կոնֆերանսներում


Եվ սա դեռ մեծ ճանապարհի միայն սկիզբն է։
Made on
Tilda