Մինչև մի քանի դիտարժան արշավներին անցնելը խոսենք վիճակագրության մասին․ հետազոտությունները ցույց են տվել, որ սուրբծննդյան տոներին ընդառաջ՝ սպառողների մոտ կտրուկ աճում է գնումներ կատարելու պարբերականությունը, հատկապես՝ օնլայն՝ պայմանավորված վերջին տարիներին ամբողջ աշխարհում տարածված պանդեմիայով․ սոցցանցերի միջոցով կատարվող գնումները ամսական կտրվածքով մոտ 18%-ով ավել են սովորականից։
Դե ինչ, ներկայացնենք գովազդային մի քանի հոլովակ, որոնք, անշուշտ, ամանորյա տրամադրություն կարթնացնեն․
WestJet։ Christmas Miracle
Կանադական WestJet ավիաընկերության սուրբծննդյան արշավն ամենահիշարժաններից է։ Սուրբ ծնունդից առաջ իրականացվող թռիչքներից մեկից առաջ Սանտան օդանավակայանում բոլոր ուղևորներից հարցնում էր, թե ինչ նվերներ են ուզում ստանալ, իսկ ընկերության աշխատակիցները թռիչքի մյուս ծայրում ցուցակ էին կազմում և փաթեթավորում նվերները՝ գուլպայից մինչև մեծ հեռուստացույց։ Դե իսկ նվերների հանձնումը կազմակերպվեց ուղեբեռների ուղեգորգի վրա՝ պարգևելով բոլորին ամանորյա հրաշքի անմոռանալի զգացողությունը։
Այս արշավն ընդգծեց ընկերության անսահման նրբանկատ վերաբերմունքն իր սպառողների հանդեպ, իսկ վիդեոն ունեցավ ավելի քան 48 մլն դիտում՝ ակտուալ մնալով մինչ այսօր։