ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունը
BSMI-ը իրականացնում է իր ամենակարևոր ռեսուրսի՝ դասախոսների շնորհիվ։
Մենք մշտապես ոգևորված ենք՝ մեր թիմը համալրելու ոլորտի առաջատար մոտիվացված մասնագետներով։
Եթե ցանկանում եք դառնալ BSMI Team-ի անդամ, ստորև լրացրե՛ք հայտը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Թո՛ղ տվյալներդ, և մենք կապ կհաստատենք քեզ հետ:
Քոնթենթ մարքեթինգի դերը բիզնեսում
Կարևոր է ոչ միայն սպառողին գրավելը, այլև նրա խնդիրը լուծելը:
1. Քոնթենթի միջոցով վստահություն հաղորդելու շնորհիվ բարելավվում է բրենդի հեղինակությունը:
Սպառողները ցանկանում են վստահ լինել, որ գործ ունեն ոլորտի ներքին և արտաքին բոլոր նրբություններին տիրապետող էքսպերտների հետ:
2. Որակյալ քոնթենթը մեծացնում է կոնվերսիան (փոխարկում):
Քոնթենթ մարքեթինգի տված օգուտը հասկանալու համար բավարար է միայն նայել կոնվերսիայի վիճակագրությունը, և կնկատեք, որ որակյալ քոնթենթն իսկապես բարելավում է գրանցած ցուցանիշները: Իսկ եթե խոսենք կոնկրետ փաստերով, ապա՝3. Քոնթենթը նպաստում է սպառողների հետ հարաբերությունների կառուցմանը:
4. Օպտիմալ քոնթենթը բարելավում է SEO-ում ներդրված ջանքերի արդյունքները:
Հետազոտությունները ցույց են տվել, որ բլոգում պարբերաբար հոդվածներ հրապարակող բիզնես-կայքերը միջինում ունենում են 434 %-ով ավելի շատ ինդեքսավորված էջեր որոնողական համակարգերի կողմից, քան բացարձակապես բլոգ չվարող կայքերը:
5. Քոնթենթը կարևոր է վաճառքի ձագարի բոլոր փուլերում:
Ձագարի վերին հատված. այս փուլում Ձեր հեռանկարային սպառողները դեռ միայն սկսում են տեղեկանալ իրենց խնդիրներին և բացահայտել, որ կան հասանելի լուծումներ: Այս էտապում քոնթենթը կարող է իրազեկել օգտատերերին և տալ այն տեղեկատվությունը, որի կարիքը նրանք ունեն հատկապես իրենց համար օգտակար լուծումը ընտրելու համար:Պետք է հաշվի առնել, որ վաճառքի ձագարի յուրաքանչյուր փուլում պոտենցիալ հաճախորդին գրավող քոնթենթը պետք է համապատասխանի իրենց՝ սպառողի ճանապարհին գտնվելու կետին:
Այսպիսով, վերը նշված դրույթները ապացուցում են քոնթենթի կարևորությունը ոչ միայն բիզնեսի տեսանելիության, այլև սպառողների հետ կայուն հարաբերությունների ձևավորման և վստահության մթնոլորտի ստեղծման հարցում: Ուստի պետք չէ ժամանակ կորցնել. կազմե՛ք քոնթենթ մարքեթինգի ռազմավարություն և ստեղծե՛ք արժեքավոր բովանդակություն ձեր թիրախային լսարանի համար հենց այսօր: