ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունը
BSMI-ը իրականացնում է իր ամենակարևոր ռեսուրսի՝ դասախոսների շնորհիվ։
Մենք մշտապես ոգևորված ենք՝ մեր թիմը համալրելու ոլորտի առաջատար մոտիվացված մասնագետներով։
Եթե ցանկանում եք դառնալ BSMI Team-ի անդամ, ստորև լրացրե՛ք հայտը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Թո՛ղ տվյալներդ, և մենք կապ կհաստատենք քեզ հետ:
Email Marketing։ Ուղեցույց
Քայլ առ քայլ ուղեցույց այն մասին, թե ինչպես ճիշտ իրականացնել Email արշավներ և նվազագույն ծախսերով ապահովել առավելագույն արդյունք
Հասկացեք՝ ում եք ուղարկում ձեր Email-ը
Լսած կլինեք այս արտահայտությունը՝ "When you speak to everyone, you speak to no one". սա նշանակում է, որ մի ընդհանրական մեյլ բոլոր հետևորդներին ուղարկելով՝ դուք բաց եք թողնում յուրաքանչյուր հասցեատիրոջ հետ ուղղակիորեն խոսելու և անձնավորված կոնտենտ փոխանցելու հնարավորությունը:Արշավի համար հստակ նպատակ սահմանեք
Հավատացեք՝ պարզապես Email ուղարկելու գործողությունը to do list-ից ջնջելու համար ուղարկած հաղորդագրություններով հաջողության չեք հասնի: Պետք է հստակ հասկանաք՝ ինչ եք ակնկալում այդ արշավից, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրել այն սեգմենտը, որն առավելագույնս կնպաստի դրա առջև դրված նպատակի իրականացմանը:Նախապես պլանավորեք այն Email-երը, որոնք ներառվելու են արշավում
Երբ արդեն հասկացել եք, թե ում եք գրում և ինչի համար, ժամանակն է պարզելու, թե ինչպես պետք է հասցեատերը, ստանալով հաղորդագրությունը, A կետից տեղափոխվի B կետ, այսինքն՝ ինչպիսի ստրատեգիա մշակել արշավի համար:Բավարար ժամանակ հատկացրեք վերնագրերին
Ոչ ոք չի հասնի ձեր email-ի բովանդակությանը, եթե click անելուն դրդելու համար բավարար գրավիչ վերնագիր չկազմեք: Ուստի երկար մտածեք այդ տողերը ստեղծելիս, այլապես հաղորդագրության ողջ բովանդակությունը կմնա անտեսված:Օգտագործեք պատշաճ գործիքաշարք
Email-երի կառուցման համար մի շարք Builder-ներ գոյություն ունեն, որոնք թույլ կտան ստեղծել ստեղծագործ, տարբերվող, ֆունկցիոնալ և հասցեավորված հաղորդագրություններ: Նույնիսկ անվճար տարբերակները թույլ կտան իրականացնել իսկապես արժեքավոր և արդյունավետ արշավներ:Չմոռանաք անհատական մոտեցման և կոնտենտի պատկերավոր մատուցման մասին
Բաց մի թողեք call to action-ներ կիրառելու հնարավորությունը