ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունը
BSMI-ը իրականացնում է իր ամենակարևոր ռեսուրսի՝ դասախոսների շնորհիվ։
Մենք մշտապես ոգևորված ենք՝ մեր թիմը համալրելու ոլորտի առաջատար մոտիվացված մասնագետներով։
Եթե ցանկանում եք դառնալ BSMI Team-ի անդամ, ստորև լրացրե՛ք հայտը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Թո՛ղ տվյալներդ, և մենք կապ կհաստատենք քեզ հետ:
Hard Rock Cafe: Ավելին, քան պարզապես սրճարան
Այս հոդվածում պատմում ենք աշխարհի տարբեր անկյուններում 180 կետ ունեցող սրճարանի մասին հետաքրքիր փաստեր՝ ստեղծումից մինչև բարեգործություններ
Աշխարհի ամենատարբեր անկյուններում (այժմ՝ նաև Երևանում) կարող եք նկատել հսկայական կիթառը, որը վկայում է միայն մեկ բանի մասին․ դուք գտնվում եք աշխարհում թվով 180 ռեստորաններից մեկում, որտեղ միավորված են բուրգերը, գարեջուրը և առնվազն մեկ բաճկոն, որը նախկինում պատկանել է Ջորջ Հարիսոնին:
Մերօրյա թվային ժամանակներում, երբ բոլորս ստիպված ենք պայքարել անշունչ տեխնիկայի, պանդեմիաների ու մետավերսի բացասական ազդեցության դեմ, Hard Rock Cafe-ն շարունակում է պահպանել սննդի և երաժշտության իր նոստալգիկ համադրությունը՝ չկորցնելով իր յուրահատուկ շունչը ստեղծման օրվանից ի վեր։
Սրճարանների կոնցեպտի կարևորագույն մասը զբաղեցնում են կենդանի համերգները, որոնք, սակայն, այնքան էլ մեծ հաջողություններ չէին գրանցել առաջին երկու տարիներին։ Պատկերը փոխվեց 1973-ին, երբ Paul McCartney-ն և Wings-ը իրենց բրիտանական շրջագայության ընթացքում անակնկալ ելույթ ունեցան սրճարանում, ինչն էլ սկիզբ դրեց ռոքային խելահեղ համերգներին։
1974 թվականին, որքան էլ անսպասելի է, սրճարանի հիմնադիրները որոշեցին հովանավորել տեղի ֆուտբոլային թիմին։ Խաղի ժամանակ ֆուտբոլիստները կրում էին Hard Rock Cafe-ի լոգոյով շապիկներ։ Խաղից հետո ֆուտբոլիստները սրճարանին փոքրիկ իրեր նվիրեցին, որոնք էլ սրճարանն իր հերթին նվիրեց իր հավատարիմ հաճախորդներին։ Վերջինները պարզապես հիացած էին այդ փոքրիկ նվերներով, և դրանց նկատմամբ պահանջարկն այնքան աճեց, որ սրճարանին կից բացվեց մի փոքրիկ տնակ՝ հատուկ հուշանվերների և փոքրիկ իրերի վաճառքի համար․ հենց այդպես էլ հիմք դրվեց Hard Rock Cafe-ի հուշանվերների ստեղծմանը, որոնք դարձան ամենաարկածային կոլեկցիոներների հիացմունքի առարկան։
Ի դեպ՝ սրճարանն ունի ևս մեկ յուրահատկություն․ այստեղ կգտնեք համաշխարհային աստղերին պատկանող բազմաթիվ իրեր։
Առաջին մեծ նվիրատվությունը կատարել է Էրիկ Քլեպտոնը, ով տվել է իր կիթառը, որպեսզի սրճարանի իր ամենասիրելի հատվածում նշեն “իր տեղը”։
Իսկ դրանից ընդամենը մեկ շաբաթ անց Փիթ Թաունշենդն ուղարկել է իր կացիններից մեկը՝ ասելով, որ դա նույնքան լավն է, որքան Քլեփթոնի կիթառը։
Այսպես սկիզբ դրվեց թանգարանի ստեղծմանը։
Մի շարք հետաքրքիր փաստերի շարքում կարևոր է հիշատակել ևս մեկը՝ ամենագլխավորը․ Hard Rock Cafe-ն մասնակցում է սոցիալական մի շարք արշավների, զբաղվում բարեգործությամբ և օգնում կարիքավորներին։
Photo credit: @thehardrockcafeyerevan / Instagram page
Ինչպես գիտենք՝ հոկտեմբերը համարվում է կրծքի քաղցկեղի մասին տեղեկատվության տարածման ամիսը, որը կոչում են նաև Pinktober: Hard Rock Cafe-ն, իհարկե, ակտիվորեն մասնակցում է հիվանդության մասին տեղեկատվության տարածմանը և համագործակցում Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի հետ՝ իր թեմատիկ հուդիների վաճառքից ստացված եկամտի մի մասը ուղղելով հիվանդության բուժմանը։
Ինչպես Hard Rock Cafe-ն է ասում՝
Take Time to be Kind