Ինչպես ճիշտ ընտրել մարքեթոլոգի. վեբինար

Վեբինար ՀՀ HR Community-ի համար, որի ընթացքում BSMI հիմնադիրը կիսվում է խորհուրդներով, թե ինչպես է պետք ճիշտ ընտրել մարքեթոլոգի

BSMI-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ վեբինար ՀՀ HR Community-ի համար, որի ընթացքում BSMI հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը կիսվեց խորհուրդներով, թե ինչպես է պետք ճիշտ ընտրել մարքեթոլոգին, ինչ հարցեր տալ նրան հարցազրույցի ժամանակ, ինչպես գնահատել նրա որակավորումները:

Ներկայացվեցին աշխատողի ընտրությունը հեշտացնող երեք հիմնական ուղղությունները՝
  • մարքեթինգային թրենդներին տիրապետելը - ինչն է ակտուալ, ինչպես քայլել ժամանակին համընթաց և ապահովել բրենդի արդիականությունը,
  • աշխատանքային պատասխանատվության և պարտականությունների ընկալումը - ինչպես է պատկերացնում իր աշխատանքը, գործառույթները, դրանց իրականացման նպատակն ու ստացված ցուցանիշների գնահատումը,
  • բրենդի համար իրավիճակային քեյսեր - ինչպես կվարվի մարքեթոլոգը այս կամ այն դեպքում, ինչպիսի լուծումներ կառաջարկի կոնկրետ իրավիճակներում բրենդի առաջխաղացման նպատակով:

Այս և մի շարք այլ օգտակար խորհուրդներ քննարկվեցին վեբինարի ընթացքում, որի տեսագրությունը կարող եք դիտել ստորև.
Made on
Tilda