Business & Marketing Day for children

Հունիսի 1-ին կազմակերպել էինք բիզնես-մարքեթինգային խաղ բոլոր այն երեխաների համար, ովքեր արդեն մանկուց իրենց տեսնում են հաջողակ բիզնեսմենի դերում

Շնորհակալ եմ շատ գեղեցիկ միջոցառման համար: Երեխաները ստացան ապագաjում ձգտելու, աշխատելու մոտիվացիա: Շատ հետաքրքիր նվեր էր կախարդական դոլարը, որը շատ դուր եկավ տղայիս, և մտքեր եկան` որտեղ կարելի է ներդնել: Շատ շնորհակալ ենք և ձեզ շատ սիրում ենք:*
*Կարծիք մեր փոքրիկ հյուրերից մեկի ծնողի կողմից
Հունիսի 1-ին BSMI-ը ավելի աշխույժ էր, քան երբևէ․ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպել էինք բիզնես-մարքեթինգային խաղ բոլոր այն երեխաների համար, ովքեր արդեն մանկուց իրենց տեսնում են հաջողակ բիզնեսմենի դերում։

1.5 ժամ տևողությամբ դաս-խաղի ընթացքում 6-ից 13 տարեկան երեխաները յուրացրին բիզնեսի և մարքեթինգի վերաբերյալ ամենաբազային գիտելիքները։ Միասին քննարկեցինք, թե ինչ է բիզնեսը, որտեղից է գումարը հայտնվում մեր տներում և ուր է գնում, հասկացանք, թե ինչպես է պետք ստեղծել սեփական բիզնեսը և ինչու ենք մենք ընդհանրապես գովազդ տեսնում։

Մեր փոքրիկ գործարարները ներկայացրին, թե ինչպես են պատկերացնում իրենց սեփական բիզնեսը, արդեն ստացած գիտելիքների հիման վրա առաջարկեցին այն առաջխաղացնելու և վաճառքի աճ գրանցելու նպատակով իրենց իսկ կողմից մշակված առաջին գովազդային քաղաքականությունը։

Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները ստացան իրենց կյանքում առաջին BSMI հավաստագիրը, ինչպես նաև առաջին կապիտալը՝ հետագայում իրենց իրական բիզնեսներում ներդնելու նպատակով։

Իսկ օրվա ամենահետաքրքիր կադրերը կարող եք գտնել ստորև․
Made on
Tilda