Տարբերվող լոգո ստեղծելու ուղեցույց

Եթե նոր եք սկսում ձեր բիզնեսը, կամ ցանկանում եք նրան նոր շունչ տալ, հետևեք լոգո ստեղծելու մեր խորհուրդներին և ստացեք իսկապես գրավիչ տարբերանշան

Լոգոն իսկապես շատ կարևոր տարր է ցանկացած բիզնեսում: Այն ներառելու եք սոցիալական ցանցերի գրառումներում, պրեզենտացիաներում, մարքեթինգային նյութերում, բիզնես-քարտերում… ուստի ձեր լոգոն պետք է կարողանա ցույց տալ, թե ով եք դուք և ինչ եք անում, ինչու և ինչպես եք անում. փոքրիկ գրաֆիկական պատկերի համար բավականին ծանրաբեռնված աշխատանք է, այնպես չէ՞:

Պետք չէ անհանգստանալ, մենք հավաքել ենք լոգո պատրաստելու հիմնական կանոններն ու խորհուրդները, որոնք հաստատ կօգնեն ձեզ ստեղծել իսկապես տարբերվող և գրավիչ լոգո:

Իսկապես լավ լոգոն պետք է՝
  • լինի աչքի ընկնող,
  • լինի չհնացող,
  • լինի հիշարժան,
  • լավ տեսք ունենա և՛ մեծ, և՛ փոքր չափերով,
  • արտահայտի ձեր բրենդի էությունը, հուզականությունը (brand vibe):

Իսկ ի՞նչ է բրենդի էությունը, և ինչպե՞ս գտնել այն

Դա այն է, թե Ի՞ՆՉ եք ուզում, որ ձեր բրենդը ստիպի մարդկանց զգալ: Գուցե լսած լինեք նաև բրենդի անհատականություն (brand personality) արտահայտությունը: Այն պետք է լինի միասնական՝ ներառելով ձեր լոգոն, կոնտենտը, և պետք է հստակ կերպով շարադրված լինի բրենդի ուղեցույցներում:

Երբ բացահայտում և հստակ շարադրում եք ձեր բրենդի էությունը, լոգո ստեղծելու պրոցեսը 100 անգամ հեշտանում է* (*գիտականորեն ապացուցված չէ :) ): Հենց հիմա դրան 5 րոպե ժամանակ հատկացրե՛ք՝ գրելով 3-4 բառ, որոնք կբնութագրեն այն զգացողությունները, որ ցանկանում եք՝ ձեր բրենդը հաղորդի մարդկանց:

Դե իսկ այժմ արդեն կարող ենք անցնել հենց լոգոյի պատրաստման կանոններին:


Ճիշտ ենք համարում սկսել լոգո ստեղծելու ''պետք չէ''-ներից, որոնցից ամենագլխավորներն են՝

  • Պետք չէ տրվել ոլորտի կաղապարներին. եթե ատամնաբույժ եք, ուրեմն ձեր լոգոն ՊԱՐՏԱԴԻՐ պետք է իր մեջ ատա՞մ պարունակի. իհարկե ո՛չ: Ընդհակառակը, պետք է խուսափել ընդհանուր, շաբլոն լոգոներից: Երբևէ եղե՞լ է, որ որևէ բրենդի լոգո տեսնեք և կարծեք, թե նախկինում տեսել եք, բայց այլ բրենդի շրջանակներում: Դա հենց այդ ընդհանուր լոգոն է եղել. անշունչ գրաֆիկա, որը ոչինչ չի տալիս իր բրենդին:
  • Պետք չէ չափից շատ բարդացնել ամեն ինչ․ պարզությունն է հիշարժան և տպելու ենթակա լոգո ստեղծելու բանալին։
  • Պետք չէ փորձել չափից շատ թրենդային լինել․ թրենդները հոյակապ են, բայց հավատացեք՝ ձեր լոգոն պետք է այդ թրենդներից ավելի երկար կյանք ունենա։
  • Մի վճարեք ցածրորակ լոգոյի դիմաց՝ մի քանի դոլար խնայելու համար․ լոգոն չէ ձեր բիզնեսի խնայելու տեղը և հաստատ կվերադարձնի իր վրա կատարված ներդրումները։

Դե, իսկ հիմա խոսենք կոնկրետ օրինակներով․


Թույլ տվեք ձեր լոգոյին շնչել

Երբեմն լոգոն ավելի գեղեցիկ է, երբ շրջապատված է գեղեցիկ շրջանակով։ Եթե որոշել եք գնալ այդ ուղղությամբ, ապա հաշվի առեք, որ անհրաժեշտ է տարածքներ պահպանել լոգոյի և նրա սահմանագծերի միջև։

Հավասարակշռեք ձեր tagline-ը

Միշտ խորհուրդ է տրվում tagline-ը բրենդի անվանումից ավելի կարճ պահել՝ օգտագործելով առավելագույնը 25-30 նիշ։ Ուստի եթե ձեր բրենդի անվան համար հաստ տառատեսակ եք նախատեսել օգտագործել, ապա tagline-ի համար ընտրեք ավելի բազայինը։

Օգտագործեք հասկանալի ձեռագիր տառատեսակներ


Ձեռագիր տառատեսակներն իսկապես շատ գեղեցիկ և էլեգանտ տեսք ունեն, սակայն դրանք պետք է նախ համապատասխանեն ձեր բրենդի ոճին և հետո՝ լինեն հասկանալի և ընթեռնելի։
Երբեմն հենց այսպիսի փոքր դետալներն են ամբողջությամբ փոխում լոգոյի արտահայտած իմաստն ու էությունը։ Մի վախեցեք այս խաղերից․ փորձեք մի շարք տարբերակներ՝ հասկանալու համար, թե որն է հատկապես համապատասխանում ձեր բրենդի իմաստին։
Օգտագործեք հստակ ֆոն

Համոզվեք, որ ձեր լոգոն տեսանելի է՝ ընտրելով ֆոնային համապատասխան երանգ։ Եթե տեքստը բաց է, նրա հստակ տեսանելիությունն ու կոնտրաստ ստեղծելու համար ֆոնի համար ընտեք շատ ավելի մուգ երանգ։

Հետևեք տարրերի համաչափությանը


Ճիշտ է, էքսպերիմենտներ միշտ է պետք անել, այնուամենայնիվ միշտ չէ, որ տարրերի ամբողջովին անհամաչափ ամբողջությունը գեղեցիկ տեսք է ունենում։ Ուստի ամեն դեպքում առաջարկում ենք նախ համաչափեցնել ձեր լոգոյում առկա տարրերը մեկ միասնական ուղղվածությամբ՝ դեպի ձախ, կենտրոն կամ աջ, հետո միայն հասկանալ՝ որ տարբերակն է ավելի ընդունելի։
Մի շարք հանրաճանաչ լոգոներ իրականում բազմաթիվ հաշվարկների արդյունք են, ինչպես, օրինակ, Twitter-ի թարմացված լոգոն։ Այդ շրջանագծերը ինչ-որ տիեզերական առեղծվածներ չեն․ դրանք պարզապես ուղենիշեր են պատկերի համաչափությունը պահպանելու համար։
Նույնը նաև Apple-ի լոգոյի դեպքում է։ Կարող է թվալ, թե խնձորի կծած հատվածը խախտում է պատկերի համաչափությունը, սակայն ամեն ինչ շատ ավելի խորն է։
Դե ինչ, իսկ այժմ եկեք մի քանի ստացված օրինակների անդրադառնանք։

Շատ հիշարժան են կրկնակի պատկերներ պարունակող լոգոները, որոնք մեկ պատկերով միավորում են երկու կոնցեպտ։ Ստացված օրինակ է WinePlace-ի լոգոն։
Pin-ը մատնանշում է վայրը, և այն միևնույն ժամանակ նաև գինու շրջված գավաթ է։ Պատկերների այսպիսի խաղը շատ է գրավում սպառողներին և դաջվում նրանց հիշողության մեջ։

Նմանատիպ օրինակ է նաև Spartan Golf Club-ի լոգոն։
Հիշարժան են նաև նեգատիվ տարածք պարունակող լոգոները, ինչպիսին է, օրինակ՝ FedEx-ը՝ իր թաքնված սլաքով։

ԱՄՆ-ում մարդիկ օրական մի քանի անգամ տեսնում են FedEx-ի բեռնատարները, գովազդային վահանակները, սակայն մինչ այժմ գուցե նրանք էլ նկատած չլինեն լոգոյում թաքնված սլաքը։
Նեգատիվ տարածքի օգտագործման մի շարք ստացված օրինակներ կան, որոնք կներկայացնենք ստորև։

Դե ինչ, մի վախեցեք փորձարկումներից, ստեղծեք յուրահատուկ և տարբերվող լոգո, կառուցեք ձեր բրենդի համար նոր իրականություն։

Made on
Tilda