Մրցույթի արդյունքների ամփոփում
Ամփոփում ենք մրցույթի արդյունքները՝ տալով օգտակար խորհուրդներ, որոնք կհետաքրքրեն նույնիսկ նրանց, ովքեր չեն մասնակցել դրան
Business School of Marketing & Innovations-ը 2019թ.-ի ապրիլի 10-ից 22-ը հայտարարել էր մարքեթինգի մրցույթ, որի նպատակն էր գտնել ամենամոտիվացված մարդկանց և օգնել նրանց մասնագիտական խորհուրդներով ու օգտակար տեղեկատվությամբ: Մրցույթի ընթացքում մասնակիցներն առցանց ստացան առաջադրանք ՀՀ-ում գործող ընկերության առաջխաղացման վերաբերյալ և պատասխանեցին ժյուրիի հարցերին՝ կուտակելով միավորներ:
Առավելագույն միավորներ հավաքած առաջին 3 մասնակիցները ստացան՝
  • BSMI դպրոցի հավաստագիր, որը փաստում է մրցույթի հաղթանակը
  • Դպրոցում ուսանելու մեծ զեղչեր
  • 4 ամիս ազատ մուտք դեպի BSMI գրադարան
  • BSMI դասախոսների հետ 1 ամիս խորհրդակցելու հնարավորություն

Մարքեթինգի մրցույթի արդյունքներն ամփոփվել են ապրիլի 26-ին @bsmi.am ինսթագրամյան էջի ուղիղ եթերի ընթացքում, որի տեսագրությունը կարող եք դիտել ստորև․

Մյուս բոլոր մասնակիցներն անկախ իրենց արդյունքներից ստացան

  • իրենց աշխատանքի վերլուծություն BSMI մասնագետների կողմից,
  • խորհուրդներ, թե որ ուղղություններով կարելի է զարգացնել գիտելիքները և ինչ գրքերի միջոցով,
  • հղումներ դեպի հետաքրքիր օնլայն դասընթացներ, որոնք կօգնեն ավելի մասնագիտանալ մարքեթինգում:

Մրցույթի ժյուրիի անդամներն էին BSMI հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը և BSMI դասախոս Զաբելլա Դեմիրճյանը։

Made on
Tilda