ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունը
BSMI-ը իրականացնում է իր ամենակարևոր ռեսուրսի՝ դասախոսների շնորհիվ։
Մենք մշտապես ոգևորված ենք՝ մեր թիմը համալրելու ոլորտի առաջատար մոտիվացված մասնագետներով։
Եթե ցանկանում եք դառնալ BSMI Team-ի անդամ, ստորև լրացրե՛ք հայտը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Թո՛ղ տվյալներդ, և մենք կապ կհաստատենք քեզ հետ:
Մարքեթինգային ամենաակտուալ թրենդների մասին
Մարքեթինգային 5 թրենդ, որոնք ակտուալ են մեր օրերում և կօգնեն առաջխաղացնել ձեր բրենդը շուկայական մրցակցության ներկայիս պայմաններում
2. Ինտերակտիվ կոնտենտ
Հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտատերերի 91%-ը ամբողջ համացանցում առկա տեղեկատվությունից նախընտրում է ինտերակտիվ կոնտենտը: Այն այցելուին ավելի երկար է պահում կայքում և տալիս տեղեկատվության հետ փոխներգործելու նոր ու հետաքրքիր փորձ, ինչը նպաստում է նաև բրենդի ճանաչելիության մեծացմանը:3. Անհատական մոտեցում
Չնայած որ վերջին ժամանակների թրենդներից մեկը համարվում է ավտոմատացված չատ-բոտերի կիրառումը , որոնք տալիս են ժամանակը կառավարելու մի շարք հնարավորություններ (թույլ են տալիս արագ արձագանքել հետևորդների հաղորդագրություններին, պատասխանել հարցերին, լուծել բոլոր հնարավոր խնդիրները, վաճառքներ ձևակերպել, գրանցվել կամ հայտ լրացնել), այնուամենայնիվ սպառողը ցանկանում է ստանալ անհատական մոտեցում: Նա ուզում է իրեն հուզող հարցերի պատասխանները ստանալ ոչ թե չատ-բոտերից, այլ անձամբ տվյալ բրենդի մենեջերից՝ զգալով, որ կապուղու մյուս կողմում կենդանի մարդ է, այլ ոչ թե մեխանիկական copy-paste: