ԵՎՍ ՄԻ ՔԱՆԻ ԹՐԵՆԴ ՄԱՐՔԵԹԻՆԳԻՑ

Նախորդ հոդվածում արդեն խոսել ենք մարքեթինգային մերօրյա թրենդների մասին. այժմ կնշենք դրանցից ևս 4-ը

1. Իմաստ և դեմք ունեցող բրենդներ

Ժամանակակից սպառողներին արդեն բավարար չէ բրենդներից միայն ապրանքների վերաբերյալ տեղեկատվության ստացումը: Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչպես են ընկերությունները վերաբերվում հասարակության համար կարևոր հիմնախնդիրներին և ինչ ներդրում ունեն դրանց լուծման գործում: Մասնավորապես՝ սպառողների համար կարևոր է, որ բիզնեսը ներկայացնեն տարբեր մշակույթներից սերող անհատականություններ և իրենց գործունեությամբ մասնակցեն այնպիսի հիմնախնդիրների լուծմանը, որոնք կապված են մշակութային բազմազանության, կլիմայի փոփոխության, էկոլոգիայի պահպանման, ռասսայական խտրականությունների և այլնի հետ:

Ապացուցված է, որ կոնկրետ անձի դեմքը լսարանին ավելի շատ է վստահություն ներշնչում, քան անդեմ ընկերությունը:
Մերօրյա կարևորագույն թրենդներից մեկը նաև անձնական բրենդի առաջխաղացումն է:

Առաջին պլան են մղվում կարծիք ստեղծողների միջոցով ազդեցություն գործող մարքեթինգային արշավները: Ներկայացնենք 3 հիմնական կանոններ անձնական բրենդ ստեղծելու միջոցով ընկերությունը առաջխաղացնելու համար.

  • Զբաղվեք մարդու, այլ ոչ թե ապրանքի կամ ծառայության առաջխաղացմամբ. ներկայացրեք այնպիսի աշխատակցի կամ ղեկավար անձի, ում կարծիքին թիրախային լսարանը կվստահի: Օրինակ՝ վիրաբուժական կլինիկան ավելի լավ է գովազդել բարի համբավ, հեղինակություն և աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող վիրաբույժի անունից:
  • Կիսվեք պատմություններով. արդեն շաբլոն դարձած վաճառող տեքստերի փոխարեն պատմեք դեպքեր և պատմություններ հենց Ձեր փորձից, լուսաբանեք խնդիրները և դրանց լուծման ուղիները, ցույց տվեք ձեր՝ որպես տվյալ ընկերությունում աշխատող մասնագետի փորձագիտական հմտությունները:
  • Օգտագործեք իրական նկարներ. խուսափեք համացանցում առկա հորինված պատկերներից և ձեր աշխատանքների արդյունքը ցուցադրեք իրական նկարների միջոցով: Դա կապահովի երաշխավորված դրական արդյունք հատկապես այն դեպքում, երբ ձեր բրենդի դեմքը հայտնի անհատականություն է, ով թիրախային լսարանի շրջանակներում ունի արդեն իսկ ձևավորված վստահության մակարդակ:
2. Wifi մարքեթինգ
Wi-fi մարքեթինգի շուկան շատ անհամաչափ ձևով է զարգացել ամբողջ աշխարհում: Մինչ ԱՄՆ-ում արդեն 2020թ.-ին սպառողների համար սովորական է դարձել Wi-fi-ին միանալիս բրենդի հետ հարաբերություններ ձևավորելը, ԱՊՀ երկրներում այս թրենդը դեռ նոր է սկսում ի հայտ գալ:

Արդյունքում Wifi-մարքեթինգը բիզնեսին տալիս է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են CRM համակարգի պարբերական թարմացումը, ինսայթների հավաքագրումը, այցելուներին ակցիաների և զեղչերի մասին տեղեկացնելու հնարավորությունը, բրենդի տեղեկացվածության բարձրացումը, ռեմարքեթինգը և այլն:

Ինչպե՞ս է աշխատում այս տեխնոլոգիան. Wi-fi-ին միանալիս օգտատերերը թույլտվության պարտադիր փուլ են անցնում: Այդ քայլը ենթադրում է, որ հաճախորդը թողնում է այնպիսի տվյալներ, ինչպիսիք են հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն, սոցիալական ցանցերում իր էջի տվյալները: Դրանից հետո տեսնելով բրենդի գովազդը՝ օգտատերը անցնում է իրեն անհրաժեշտ գործողությունների իրականացմանը:

Ինչպես գիտենք, տվյալների հավաքագրումը ակտուալ է լինելու բոլոր ժամանակաշրջաններում, իսկ այս գործիքը թույլ կտա հեշտությամբ հավաքագրել մեծ բազա, որը հետագայում էլ ավելի կմեծացնի ձեր գովազդի արդյունավետությունը:


3.Կոնտենտի ադապտացում սմարտֆոններին
Այսօր արդեն կոնտենտի գերակշռող մասը օգտատերերը ստանում են ոչ թե համակարգչային էկրաններից, այլ սմարտֆոններից, և հետագայում այդ հարաբերակցությունը միայն աճելու է: Այդ պատճառով էլ գնալով ուժգնանում է կոնտենտի "ուղղահայացացման" թրենդը: Պետք է նշել, որ որոնողական համակարգերի համար արդեն 2020թ.-ի սեպտեմբեր ամսվանից առավելապես կարևորվում է կայքի մոբայլ ադապտացիան:
Այժմ ընդունված է վիդեոների վրա ենթագրերի ավելացումը, որպեսզի դրանց անձայն դիտումն ավելի հարմար լինի: Փոխվում են նաև կոնտենտը թերթելու նախասիրությունները. օգտատերերն այլևս չեն ուզում սմարթֆոնի էկրանը թերթել վերևից ներքև, և սմարթֆոններով ամենասպառվող կոնտենտը դառնում են story-ները: Հենց դրանցում էլ 2020թ.-ին նպատակահարմար է գովազդել ձեր բրենդը:


4. Բազմալիքություն
Մարքեթինգային մեկ ալիքի վրա բիզնես չես կառուցի: Գովազդային լավ ալիքները բավականին արագ են հագենում, և եթե նույնիսկ հիմա ինչ-որ մի ալիք ձեզ մոտ լավ է աշխատում, դա կշարունակվի միայն այնքան, մինչև որ բոլոր մրցակիցները կհայտնվեն այդտեղ, և գովազդի արժեքը կհարյուրապատկվի:

Հենց այդ պատճառով էլ անընդհատ պետք է գովազդային նոր ալիքներ փնտրել: Դա ռեսուրսներ պահանջող անվերջ գործընթաց է. անհրաժեշտ են ժամանակ և գումար՝ անընդհատ տարբեր հարթակներում փորձարկումներ կատարելու համար:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողն օգտագործում է գովազդային 6 ալիք մինչև գնորդ դառնալը, ուստի ապահովելով միասնական, անընդհատ և հաջորդական սպառողական փորձ՝ դուք մեծացնում եք հաճախորդների "կենսացիկլի տևողությունը", և հետևաբար՝ նաև հավատարիմ հաճախորդներից ստացվող եկամուտները՝ նվազեցնելով նոր հաճախորդների ներգրավման վրա ծախսվելիք ներդրումները:

Արդեն անցել են այն ժամանակները, երբ մարքեթոլոգները ունիվերսալ մասնագետներ էին, ովքեր միաժամանակ զբաղվում էին շուկայի վերլուծությամբ, ապրանքի դիզայնով, SMM արշավներով և հնարավոր բոլոր այլ աշխատանքներով:

Ամփոփելով կարող ենք ասել, որ թրենդները մարքեթինգում այն գլխավոր հոսանքներն են, որոնք այս կամ այն կերպ ազդում են բիզնեսի բոլոր ոլորտների վրա: Բայց որպեսզի հենց ձեր ընկերությունը մարքեթինգային քայլերի շնորհիվ ստանա մաքսիմալ արդյունք, անհրաժեշտ է մշակել սեփական մոտեցում:

Նման ձևով ծախսվող գումարներն այժմ ամենայն հավանականությամբ ցանկալի արդյունքների չեն հանգեցնի: 2020թ.-ին շուկայում այնպիսի մրցակցություն է տիրում, որ միայն պրոֆեսիոնալ և հստակ տարանջատված թիմային աշխատանքը կարող է երաշխավորել ձեր առավելությունը մրցակիցների հանդեպ:

Հետևեք թրենդներին, ձեռքը պահեք համաշխարհային տենդենցների զարկերակին և փորձեք նորը՝ չմոռանալով ձեր բրենդի որակի նկատմամբ վերահսկողության մասին: Այդ դեպքում շատ շուտով դուք ոչ միայն կհասնեք ֆինանսական հաջողությունների, այլև կդառնաք մարքեթինգի թրենդների հենց ստեղծողը:

Made on
Tilda