Neuromarketing. ինչպես գրավել սպառողին

Պատմում ենք սպառողի ենթագիտակցության վրա ազդելու ամենանուրբ և հետաքրքիր մեթոդների մասին, որոնք կիրառվում են մարքեթինգում

Ի՞նչն է ստիպում մարդկանց գնել մի ապրանքը մյուսի փոխարեն. սա յուրաքանչյուր բիզնեսի համար ամենակարևոր հարցերից մեկն է, որին հստակորեն կարող են պատասխանել նեյրոմարքեթինգային հետազոտություններ իրականացնող մասնագետները:

Սովորաբար դրա համար օգտագործվում են այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են խորքային ինտերվյուները, ֆոկուս-խմբերը, անկետավորումը և այլն: Բայց այս մեթոդները կապված են որոշ խնդիրների հետ.

  1. գնորդները ոչ միշտ են կարողանում բացատրել, թե ինչու են գնել այս կամ այն ապրանքը, հատկապես ինչն է ազդել իրենց որոշման վրա,
  2. նրանք կարող են չասել ձեզ իրական դրդապատճառների մասին՝ տալով իրենց որոշումների՝ հասարակության կողմից ընդունելի բացատրություններ:
Այդ պատճառով էլ բիզնեսը շատ շահագրգռված է՝ հասկանալու, թե ինչ է կատարվում մարդու գլխում, եթե նույնիսկ նա ինքը չի հասկանում դա կամ փորձում է թաքցնել: Մեծ հույսեր են դրված նեյրոմարքեթինգի վրա, որը վերջին տարիների ընթացքում զարգանում է բավականաչափ արագ տեմպերով:

Ժամանակակից մեթոդներն ու տեխնոլոգիաները թույլ են տալիս ուսումնասիրել մարդու նեյրոֆիզիոլոգիական փոխազդեցությունները ամենօրյա կյանքի ընթացքում և հասկանալ նրա պահվածքի ենթագիտակցական պատճառները:

Իսկ ի՞նչ է դա տալիս բիզնեսին: Ի՞նչ խնդիրներ է լուծում նեյրոմարքեթինգը: Ինչպիսի՞ գործիքներ են օգտագործում նեյրոմարքեթոլոգները: Հենց այս հարցերի պատասխանների մասին է պատմել BSMI դպրոցի հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը օնլայն վեբինարի ընթացքում, որի տեսագրությունը կարող եք դիտել ստորև:

Made on
Tilda