PostCOVID Ads: Լավագույն օրինակները

COVID-19-ն դեռևս շարունակում է մնալ ամենաքննարկվող իրադարձություններից մեկը: Իսկ թե ինչպես է այն ազդել գովազդի վրա, կարող եք կարդալ այս հոդվածում
“Նորմալ” ժամանակներում գովազդի դերը հիմնականում ուղղված է ապրանքի վաճառքին, ծառայությունների առաջխաղացմանը, ինչպես նաև բրենդի անհատականության ստեղծմանը: Այնուամենայնիվ հազվագյուտ դեպքերում, երբ ի հայտ են գալիս ազգային և նույնիսկ միջազգային ճգնաժամեր, որոնք հասարակական մեծ ազդեցություն են ունենում, ընկերությունները և նրանց գովազդային ստորաբաժանումները/գործակալությունները առերեսվում են ծայրահեղ երկընտրանքների՝ ինչպե՞ս վարվել. նրանք կարո՞ղ են կամ պե՞տք է շարունակեն իրենց “սովորական” գովազդներն ու նախապես մշակված մարքեթինգային ստրատեգիաները՝ անկախ լայնամասշտաբ իրադարձություններից:
Հասարակության մոտ հույզեր և ապրումներ առաջացրած պատմական մեծ իրադարձություններին առնչվող գովազդ ստեղծելը կարող է շատ բարդ մարտահրավեր լինել:
Եվ ընդհակառակը՝ կարո՞ղ են, կամ պե՞տք է փորձեն իրենց գովազդը համապատասխանեցնել տվյալ պահին տիրող տրամադրություններին՝ լինեն դրանք էյֆորիկ, ինչպիսին էր ժամանումը Լուսին 1969թ.-ին, կամ տխուր՝ կապված, օրինակ, 11.09.2001թ.-ին տեղի ունեցած իրադարձության հետ:

Մի կողմից՝ ընկերությունները կարող են շատ հաջող և հիշարժան գովազդներ ստեղծել, որոնք իրենց բրենդը կհասցնեն նոր մակարդակի: Նմանատիպ դեպք է Budweiser-ի գովազդը՝ ի հիշատակ Սեպտեմբերի 11–ի զոհերի:
Մյուս կողմից՝ սա շատ ռիսկային քայլ է նույնիսկ պատմական լավ իրադարձությունների դեպքում (մի կողմ թողնելով ողբերգական և ցավոտ դեպքերը), և նման գովազդը կարող է դիտարկվել որպես տեղի ունեցածը շահագործող, պահին չհամապատասխանող կամ պարզապես անճաշակ: Վերջին տարիներին նույնիսկ այն ընկերությունները, որոնք մեծապես գնահատվել են շուկայում իրենց մարքեթինգային ճիշտ դրսևորումների համար, ունեցել են դեպքեր, որոնք կարելի է համարել լուրջ սխալ՝ գովազդը պատմական լայն իրադարձությունների և սոցիալական դեպքերի հետ անտեղի կապելու համար:

Նման օրինակ է սպառողական ապրանքների հսկաներից մեկի՝ Gillette բրենդի "We believe" արշավը, որը #MeToo շարժման ֆոնին դիտարկվեց որպես բռնարարություն և "թունավոր առնականություն":
2020թ.-ին միջազգային հանրության վրա էական վատ ներգործություն ունեցող իրադարձությունը շարունակում է մնալ COVID-19-ն: Այս ընթացքում ևս տարբեր ընկերություններ իրենց գովազդային արշավներում անդրադարձան այս թեմային, եղան ինչպես հաջող, այնպես էլ անհաջող դեպքեր:

Ստորև կներկայացնենք գովազդային հաջողված օրինակներից մի քանիսը:

Babyshop
Արշավի անվանումը՝ “A World We Deserve
Երեխաներն այնքան պարզ են տեսնում աշխարհը, նրա գեղեցկությունն ու ընձեռած հնարավորությունները նույնիսկ անորոշության պայմաններում: Բրենդի թիմը աշխարհի տարբեր անկյուններում գտնվող երեխաներին խնդրել է պատմել՝ ի՞նչն են հիշելու COVID-19-ի ավարտից հետո: Եվ իսկապես, երբ այս անորոշ ժամանակներն անցնեն (իսկ նրանք անցնելու են), մեր երեխաների պատմածները մտապահելը մեզ կօգնի կառուցել աշխարհ, որին մենք արժանի ենք:


Dove
Արշավի անվանումը՝ “Courage is Beautiful

Առաջնագծի բոլոր հերոսներին և նրանց աջակիցներին – շնորհակալ ենք ձեր քաջության և հոգատարության համար:


Honda
Արշավի անվանումը՝ "#StayHome"
Երբեմն այն ամենը, ինչ անհրաժեշտ է կյանքում մանրուքները գնահատելու համար, ընդամենը հեռանկարի փոփոխությունն է:


Hyundai
Արշավի անվանումը՝ “When We Get Out

COVID-19-ի պատճառով հայտարարված պարտադիր լոքդաունը թույլ տվեց մի շարք քաղաքներում և գյուղերում ճամփա բացել վայրի կենդանիների համար, աղտոտվածությունը նվազեց: Երբ դուրս պրծնենք, եկեք կառուցենք մի նոր աշխարհ:
Made on
Tilda