ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունը
BSMI-ը իրականացնում է իր ամենակարևոր ռեսուրսի՝ դասախոսների շնորհիվ։
Մենք մշտապես ոգևորված ենք՝ մեր թիմը համալրելու ոլորտի առաջատար մոտիվացված մասնագետներով։
Եթե ցանկանում եք դառնալ BSMI Team-ի անդամ, ստորև լրացրե՛ք հայտը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Թո՛ղ տվյալներդ, և մենք կապ կհաստատենք քեզ հետ:
Մարքեթոլոգի 5 հմտություն
Էներգիայի պահպանման օրենքը մարքեթինգում. ինչ հմտություններ են անհրաժեշտ մարքեթոլոգ լինելու համար, և ինչ հմտություններ է սովորեցնում մարքեթինգը
Մարտահրավերներ, խելահեղ ռիթմ, նոր լուծումներ ու գաղափարներ. սա է մարքեթինգը ու իմ աշխատանքը:
1.Մարքեթոլոգը բնավորությամբ պետք է լինի նրբանկատ, պատշաճ ու ներկայանալի
ինչպիսի հոգատարությամբ նվեր եմ պատրաստում իմ սիրելիների համար, նույնքան նրբանկատորեն էլ, որպես մարքեթոլոգ, մոտենում եմ պրոդուկտի ներկայացվածությանը, որպեսզի սպառողը լիովին ընկալի դրա առավելություններն ու ամբողջական համապատասխանությունն իրեն ու իր պահանջմունքներին:
2.Լինելով վառ անհատականություն և չցանկանալով նմանվել ինձ շրջապատողներին՝ նույն որակը փորձում եմ կիրառել նաև իմ աշխատանքում.
բրենդը ևս չպետք է ձուլվի մրցակիցներին և ունենա ընդգծված անհատականություն:
3.Շատ եմ կարևորում կատարածս աշխատանքում ոգեշնչում գտնելու ունակությունս՝ անկախ արտաքին մոտիվատորներից։
Հատկապես մարքեթինգում մասնագետը պետք է կարողանա մինչև վերջ նվիրվել իր գործին՝ չվերաբերվելով դրան որպես եկամուտ ապահովող հերթական առաջադրանքի, այլապես նման վերաբերմունքը չի ծնի նոր գաղափարներ և լուծումներ. կրեատիվությունը՝ որպես առկա խնդրի լուծում, ծնվում է հենց այդ նվիրվածության արդյունքում։4.Ինչպես յուրաքանչյուր ողջամիտ անհատականություն, ես ևս իմ կյանքում ցանկացած քայլ կատարելուց առաջ գիտակցում եմ դրա առաքելությունն ու հնարավոր հետևանքները։
Մարքեթինգը, լինելով մեծ առաքելություն ունեցող մասնագիտություն, պահանջում է տվյալ որակը, քանի որ որպես մարքեթոլոգ` ես պետք է ունակ լինեմ գիտակցելու, որ իմ մասնագիտությունը կապող օղակ է կոնկրետ պահանջ ունեցողի և այդ պահանջը բավարարող պրոդուկտը ստեղծողի միջև։ Առանց գիտակցության այդ մակարդակն ունենալու, զուտ ընթացիկ աշխատանքներ իրականացնելով՝ լավ մարքեթոլոգ լինելն այնքան էլ իրատեսական չէ։5.Ներքին վերահսկողություն և ժամանակի կառավարում.
Աշխատանքս "քաոսային" է, որտեղ ամեն ինչ հասցնելու և լավ մասնագետ լինելու համար անհրաժեշտ է ունենալ ներքին վերահսկողություն և պլանավորման ընդգծված հմտություններ ինչպես սեփական ժամանակի մենեջմենթի, այնպես էլ բրենդի ստրատեգիկ հեռանկարները արդյունավետ պլանավորելու համար։Պետք է խոստովանեմ, որ բացի մասնագիտական հմտություններից մարքեթինգն էլ իր հերթին ինձ տվել է մի շարք որակներ ու էներգիա, ինչն անչափ գնահատելի է առօրյա կյանքում ևս.
1.Մարքեթինգում առկա կարևորագույն թրենդներից մեկը precision targeting-ն է,
ըստ որի՝ մարդիկ միատեսակ չեն, ունեն տարբեր նախասիրություններ, որոնք անընդհատ փոփոխվում են, ուստի յուրաքանչյուրին անհատական մոտեցում է պետք ցուցաբերել նույնիսկ գովազդային նյութեր ստեղծելիս՝ ընդգծելով պրոդուկտի՝ տվյալ անձի համար ամենագնահատելի և համապատասխան հատկանիշները։ Այս հմտությունն ինձ թույլ է տալիս առօրյա կյանքում հաղորդակցությունը տարբեր անհատականությունների հետ կառուցել յուրովի և անգամ միևնույն թեման տարբեր անձանց հետ քննարկել տարբեր՝ յուրաքանչյուրի համար ավելի հասկանալի և ընդունելի լեզվով։2.Մարքեթինգում յուրաքանչյուր պրոդուկտ ունի համապատասխան սեռատարիքային կառուցվածքով, տարբեր նախասիրություններով և այլ չափանիշներով սահմանափակված թիրախային խմբեր,
որոնց ներգրավման վրա էլ հիմնականում կենտրոնանում են մարքեթոլոգների ջանքերը։ Նկարագրվածի գիտակցումս թույլ է տալիս կյանքում ևս էներգիան ճիշտ կենտրոնացնել կոնկրետ նպատակի վրա, որպեսզի կյանքս ոչ թե վատնվի, օրինակ, բոլորին դուր գալու վրա, այլ ուղղվի մարդկանց այն կոնկրետ խմբին, ովքեր համապատասխանում են ինձ, և ում երջանիկ տեսնելու համար արժե ջանքեր չխնայել։3.Մարքեթոլոգի կարիերայում գովազդային արշավների ձախողումներն ու գրանցված վատ արդյունքները հազվադեպ երևույթ չեն,
ուստի դրանք չպետք է վրդովմունքի կամ հիասթափության պատճառ դառնան։ Կյանքում էլ պետք է գիտակցել, որ ցանկացած իրավիճակի պետք է վերաբերվել "Test and learn" մոտեցմամբ. յուրաքանչյուր ձախողումից պետք է դասեր քաղել և շարժվել առաջ։4.Մարքեթինգը ոչ թե ապրանք վաճառելու արհեստ է, այլ մարդկանց խորքային պահանջմունքները, խնդիրները բացահայտելու, հասկանալու և մեր պրոդուկտի շնորհիվ լուծելու արվեստ։
Այս հմտությունը ևս օգնում է առօրյա կյանքում լինել խորաթափանց, հասկանալ մարդկանց կարիքները և հանդես գալ օգնողի, այլ ոչ թե առաջարկողի դերում։Դե իսկ սա մենք էինք՝ Ես, Մարքեթինգը և Անսպառ Էներգիան մեր միջև: