Ամբողջ աշխարհում ուշադրության համար պայքարը գնալով ավելի կատաղի է դառնում։ Ընկերությունները անդադար փնտրում են իրենց թիրախային լսարանին ավելի մոտ լինելու նոր ուղիներ։ Իսկ այդ ուղիներից մեկը բրենդի պատմությունն է, որի շնորհիվ ընկերությունները փորձում են էմոցիոնալ կապ ստեղծել իրենց լսարանի հետ ու տպավորվել հիշողությունում։ Այսօր կխոսենք հենց Storytelling-ի մասին, կքննարենք մի քանի խորհուրդ և կանդրադառնանք համաշխարհային շուկայի լավագույն օրինակներին։
Storytelling-ն իսկապես աշխատող գործիք էՄարդիկ պատմություններ են պատմում դեռ շատ վաղ ժամանակներից: Քարանձավային գծանկարներից մինչև բանավոր ավանդություններն ու պատմություններն օգտագործվել են գաղափարներ փոխանցելու, միմյանց զվարճացնելու և ոգեշնչելու համար: Իսկ հետազոտությունները ցույց են տվել, որ պատմություններ լսելիս մեր ուղեղը օքսիտոցին է արտազատում, ինչը ստիպում է մեզ մաքսիմալ ներգրավված լինել։
Բրենդի պատմության շնորհիվ լսարանի հետ ստեղծված էմոցիոնալ կապը կարող է նպաստել բրենդի հանդեպ լոյալության մեծացմանը, քանի որ մարդիկ ավելի հակված են հիշելու և օգտվելու այն բրենդներից, որոնց հետ կապվածություն են զգում։
Խորհուրդներ արդյունավետ Storytelling-ի համարՃանաչեք ձեր լսարանին. նախքան պատմությունը ստեղծելը կարևոր է իմանալ, թե ով է ձեր լսարանը: Որոնք են մարդկանց հետաքրքրությունները, արժեքները և նույնիսկ ցավոտ կետերը: Հասկանալով ձեր լսարանին՝ դուք կարող եք ստեղծել մի պատմություն, որն իսկապես կդիպչի նրա զգացմունքներին։
Եղեք անկեղծ. արդյունավետ լինելու համար պատմությունը պետք է լինի իսկական: Սպառողներն անմիջապես նկատում են կեղծիքը, ուստի կարևոր է լինել անկեղծ և հավատարիմ ձեր ապրանքանիշի արժեքներին ու անհատականությանը:
Պատմությունը պետք է լինի հիշվող, որպեսզի ունենա ճիշտ ազդեցություն լսարանի վրա։ Սա նշանակում է, որ պետք է օգտագործել տպավորիչ խոսք, զգացմունքային դետալներ և կոչեր՝ սպառողի համար գրավիչ և «կպչուն» պատմություն ստեղծելու համար:
Վիզուալները ևս կարևոր են և կարող են հզոր գործիք լինել պատմությունը լսարանի համար ավելի նկատելի, գրավիչ և հետաքրքիր դարձնելու համար:
Պարզությունը ամենագլխավորն է. լավ պատմությունը բարդացնելու կարիք չկա: Համաշխարհային պրակտիկայում ևս ամենահզոր պատմություններից մի քանիսը ամենապարզն են: Ձեր ուղերձը ձևակերպեք պարզ ու հակիրճ և կենտրոնացեք լսարանի հետ զգացմունքային կապ ստեղծելու վրա:
Եկենք հիշենք համաշխարհային բրենդների կողմից Storytelling-ի արդյունավետ կիրառման դեպքերից մի քանիսը։Nike: “Just do it”Այս արշավի լավագույն
հոլովակներից մեկի հերոսը Զահրա Լարի անունով մի երիտասարդ մահմեդական գեղասահորդուհի է, ով հաղթահարում է բոլոր դժվարություններն ու շարժվում առաջ։ Գովազդն ընդգծում է Զահրայի համառությունը և քարացած կարծրատիպերին մարտահրավեր նետելու պատրաստակամությունը՝ ոգեշնչելով դիտողներին դուրս գալ վանդակներից և հաղթահարել բարդույթները․ պարզապես անել դա։