Ինչպես նշվում է հոլովակում՝ More room. More stories. More voices.
Isobar-ը Digital Agency է, ով զբաղվում է Reebok India-ի թվային մարքեթինգով: Կանանց միջազգային օրը գործակալությունը մի պրովոկացիոն ակցիա էր կազմակերպել՝ #BruisesCanBeGood, որն ուղեկցվում էր սոցիալական էքսպերիմենտով:
Հետազոտությունների համաձայն՝ Հնդկաստանում 15 տարեկանից սկսած ամեն 3-րդ կին ընտանեկան բռնության է ենթարկվում: #BruisesCanBeGood արշավը մեկ անգամ ևս հաստատեց ինքնապաշտպանական կրթության անհրաժեշտությունը:
Էքսպերիմենտի էությունը հետևյալն է. լսարանի առջև նստած է կապտուկներով երիտասարդ աղջիկ, ով բոլոր ներկաների մոտ խղճահարություն և կարեկցանք է առաջացնում: Բոլորը նրան ընտանեկան բռնության զոհ են համարում, մինչև որ վերջինս ցույց է տալիս՝ իրականում ով է:
Ուստի ինչպես արշավն է փաստում, կապտուկները կարող են գեղեցիկ լինել. դրանք ուժի, այլ ոչ թե թուլության ապացույցն են։ Յուրաքանչյուր կին կարող է և պետք է լինի ուժեղ, ինքնավստահ և պաշտպանի իրեն ու իր իրավունքները: