FROM STRATEGY TO SMM

Առաջին դասընթացը ԳՅՈՒՄՐԻՈՒՄ, որը պատրաստում է մարքեթինգի մրցունակ մասնագետների, ովքեր կկարողանան 0-ից ստեղծել մարքեթինգային ստրատեգիա և կիրառել այն՝ գրագետ առաջխաղացնելու բիզնեսը սոցիալական մեդիայի հարթակներում

ք․ Գյումրի, Ծուլուկիձե 4 ՝ Տեխնո-կրթական ակադեմիա

Տևողությունը՝ 3 ամիս

Շաբաթ, Կիրակի

12:30-15:00

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

BSMI մարքեթինգի դպրոցը, ամիսներ շարունակ ուսումնասիրելով Գյումրիում իրականացվող մարքեթինգի դասընթացների բացերը և առկա հաստիքների պահանջները, մշակել է գործնական բացառիկ դասընթաց

ԻՆՉ ՀՄՏՈՒԹՅՈՒՆԵՐ Է ԳՈՐԾԱՏՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻՑ

____________________________________________

  • Մարքեթինգային ստրատեգիայի կազմում և իրականացում
  • Շուկայի/թիրախային լսարանի/մրցակիցների վերլուծություն և հետազոտություն
  • Սպառողի հետ հաղորդակցման յուրաքանչյուր փուլում համապատասխան գովազդի ընտրություն, ընկերության վաճառքների ավելացում
  • Գովազդային արշավի արդյունքների վերլուծություն և վիզուալիզացիա
  • Գովազդային արշավի/ մարքեթինգի թիմի ղեկավարում
  • Ֆիրմայի առջև դրված մարքեթինգային խնդիրների լուծում` անկախ ոլորտից
  • Սոցիալական մեդիայում՝ FB, IG, բիզնեսի գրագետ ներկայացում և վարում
  • Գրագետ թիրախավորում և վերաթիրախավորում
  • Վիզուալ կոնտենտի ստեղծում ներառյալ վիդեո կոնտենտը
  • Ֆոտոշութերի պլանավորում և իրականացում

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մարքեթինգային ստրատեգիա
Սովորելու ենք սահմանել բիզնեսի նպատակները, հետազոտել թիրախային լսարանը, վերլուծել մրցակիցներին և շուկան, ընտրել գովազդի ալիքները և կազմել ռազմավարություն
Social Media: Թիրախավորում և ավելին
Սովորելու ենք կատարել մարքեթինգային վերլուծություններ, էջերի գրագետ ձևավորում, կոնտենտի և գովազդի կոնցեպտի կազմում, արշավների իրականացում, վերահսկում և այլն:
Content Creation
Սովորելու ենք սահմանել feed-ի թեմատիկան, ոճերը, բիզնեսի կոնցեպտին համապատասխան գունային պալետը, որը կլինի ոչ միայն թրենդային, այլ նաև վաճառող։ Ուսումնասիրելու ենք feed-ի թրենդները և հակաթրենդները, ստեղծելու ենք վիզուալներ Canva ծրագրով՝ օգտագործելով բոլոր հնարքները:

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Դպրոցի նյութերը կազմված են զրոյից` միջազգային փակ տեղեկատվական հարթակների հիման վրա, որոնց մասին չկա տեղեկություն ոչ մի գրքում կամ բաց հարթակում:

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ոլորտում մասնագիտացում չունեցող անձանց համար

Եթե ցանկանում ես 0-ից մասնագիտանալ ոլորտում և միևնույն ժամանակ մտնել շուկա արդեն իսկ պատրաստի պորֆոլիոյով

Մեկ այլ ոլորտում մասնագիտացած անձանց համար, ովքեր ցանկանում են աշխատել մարքեթինգի ոլորտում

Մեր հագեցած ծրագիրը կօգնի քեզ արագ մասնագիտանալ մարքեթինգում՝ ստանալով միջազգային որակի կրթություն։

Նրանց համար, ովքեր ցանկանում են կապ ձեռք բերել ոլորտի փորձագետների հետ

Եթե նույնիսկ որևէ հատված չհասցնես բավականին լավ ուսումնասիրել դասընթացի շրջանակներում և հետագա աշխատանքում բախվես նման խնդրի, ապա մեր փորձագետները մշտապես պատրաստ են օգնելու գտնել այդ խնդրի լուծումը անգամ դասընթացի ավարտից հետո։

Բիզնեսի սեփականատերերի համար, ովքեր ուզում են ինքնուրույն առաջխաղացնել իրենց բիզնեսը
Դասընթացի ավարտին ցանկացած ոլորտի բիզնեսի ղեկավար կունենա այնքան գիտելիքներ, որպեսզի կարողանա 0-ից գրել մարքեթինգային ստրատեգիա, դրա հիման վրա սոցիալական ցանցերում կատարել գրագետ թիրախավորում և ստեղծել ողջ կոնտենտը
ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԱՍԵՐԸ
1

Դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է case study առաջադրանք:

2

Բոլորը տեղում բաժանվում են խմբերի և գործնական աշխատանքով ամրապնդում անցածը:

3

Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը և լսում մեկնաբանություններ:

Դասընթացի բոլոր դասերը տեսաձայնագրվում են․ բացակայության դեպքում հնարավորություն ունեք նայելու օնլայն, իսկ բոլոր տեսաձայնագրությունները ամեն դասից հետո տրամադրվում են ձեզ մշտական հասանելիությամբ

ԴԱՍԸՆԹԱՑՆ ՈՒՆԻ
  • 63

    ժամ դաս,

    որից 90%-ը գործնական է

  • 10+
    երկրներում կիրառվող միջազգային պրակտիկա
  • 16
    նոր հմտություն մարքեթինգի և SMM-ի ոլորտում

ՄՏՔԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ

  • Հաստա՞տ կկարողանամ աշխատել մարքեթինգի ոլորտում

    From Strategy to SMM դասընթացը տալիս է բոլոր անհրաժեշտ հմտությունները աշխատելու որպես մարքեթինգի մասնագետ կամ զարգացնելու սեփական բիզնեսը

  • Արդյոք այդքան գիտելիքը կամրապնդվի՞ իմ մեջ

    Դասընթացի ողջ ընթացքում տեսական մասը ուսումնասիրելուց հետո կատարելու եք գործնական աշխատանքներ, որոնք տեղում ստուգվելու և մեկնաբանվելու են դասախոսի կողմից

  • Դասի ավարտին նյութերին հասանելիություն լինելու՞ է

    Այո, բոլոր նյութերը հասանելի են մնալու անգամ դասընթացի ավարտից հետո

  • Արդյո՞ք կկարողանամ ինքս առաջխաղացնել իմ բիզնեսը այս գիտելիքներով

    Միանշանակ, ծրագիրը կազմված է այնպես, որ բիզնեսի սեփականատերերը ևս կարողանան ստեղծել ստրատեգիա և իրականացնել բիզնեսի գրագետ առաջխաղացումը սոցիալական ցանցերում դրա հիման վրա

Ինչ պետք չէ սովորելու համար
  • Մաթեմատիկայի իմացություն
  • Մարքեթոլոգի կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • Հավելյալ ժամանակ, քանի որ տնային աշխատանքներ չկան
Ինչ է պետք ունենալ
  • Անձնական համակարգիչ
  • Անգլերենի բազային իմացություն
  • MS Office բազային հմտություններ
ԾԱՆՈԹԱՑԻՐ ՔՈ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ



  • Աննա-Մարի Սարգսյան

    CEO & Visionary leader,

    Internationally Certified Marketing Specialist




  • Անի
    Կնյազյան
    Senior Marketing Manager at Trigger powered by BSMI



  • Միլենա Ոսկանյան
    Social Media Marketing Manager at Trigger powered by BSMI
ՄԵՐ ՈւՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ

Early Bird
Մինչև հունիսի 5-ը վճարելու դեպքում
47,000 AMD
ամսական/3ամիս
Late Bird

53,000 AMD
ամսական/3ամիս
Դասընթացին գրանցվելու համար
1

Ստորև լրացրու մասնակցության հայտը
2
Լրացնելուց հետո անհատական խորհրդատուն կապ կհաստատի քեզ հետ
3
Հայտի հաստատումից հետո 3 օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի թողնել կանխավճար, հակառակ դեպքում կանցնես դասընթացի հաջորդ մեկնարկի սպասման ցուցակ
Սովորիր հիմա, վճարիր մինչև 12 ամիսների ընթացքում
  • Rocket Line

    3 ամիս - 0%

    6 ամիս - 5%



  • Inecopay

    3 ամիս - 0%

    6 ամիս - 0%

  • Evocabank

    Evolution

    Մինչև 18 ամիս

    սկսած 18%-ից

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
  • Էս պահը ամենասպասված ու անմոռանալի պահերից մեկն ա, բայց ԳԼԽԱՎՈՐՆ Ա։ Ու էս սիրուն պահը ապրելու, ունենալու համար ես շնորհակալ եմ BSMI-ին՝ իր հիմնադիր Աննա-Մարիի գլխավորությամբ, ով ինձ տվեց իմ ներքին հանգստությունը, ով իմ՝ ի սկզբանե ընտրած բանասերի մասնագիտությունը փոխեց կյանքիս գույներ ու մոտիվներ տվող մարքեթինգով :

    Միշտ էլ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր գալիս են մեզ մի բան տալու, սովորեցնելու, ու էդ մարդկանցից մեկը Աննա-Մարին ա, իր, մեր BSMI-ով : Իմ ներսում թաքնված ու անթաքույց զգացողություններ կան, որոնք արդեն հազարերորդ անգամ գրել-ջնջելով փորձում եմ կրճատել ու չձանձրացնել : Բայց դե դժվար ա 5 ամիսների զրոյից մարքեթինգի գիտելիքների մեծ բազայի ու արագ մասնագիտացման համար խոսել մի քանի նախադասությամբ... ԵՍ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ ԵՄ, ու ես բառը ասելուն ես շատ եմ սպասել ու երազել։

    BSMI-ում կա Հայաստանի լավագույն ու եզակի կրթությունը, էստեղ կան զարգանալու ռիթմեր : Ու էդ ռիթմերի ապացույցներից մեկը իմ հինգամսյա կրթության երկրորդ ամսում Աննա-Մարիից ստացած աշխատանքի առաջարկն էր իր agency-ում " Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ բարձրացա ինքս իմ առջև դրված ևս մի աստիճան, ու էս աստիճանի հիմքը էնքան ամուր ա, որ իմ նպատակային մեծ ու երկար ճանապարհի շարժիչն ու խթանն ա հանդիսանում:
    Թագուհի Եսայան
    <<Global Marketing in 5 months vol. 4>> Graduate
    Marketing specialist at Trigger
  • Աննա-Մարի ջան՞՞ հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո որոշեցինք որ կուրսը ուզում ենք : Ասեմ՝ սկզբում վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը՝ արդի Դասախոսները՝ Level God, դասերը՝ փոխկապակցված և հասկանալի, պրակտիկան՝ շատ : Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա : Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը» : Շատ ուրախ եմ, որ վերջին 5 ամիսների ընթացքում ձեր շնորհիվ մտա այս «բազմաժանր» և հետաքրքիր աշխարհը, որը մինչև այդ թվում էր պարզապես թեթև և մակերեսային մասնագիտություն :

    Արդեն ավարտելուց հետո կարող եմ հստակ ասել, որ դասընթացը լիովին իրեն արդարացնում է : Ուրախ եմ, որ ճանաչեցի ձեր պես մարդկանց, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել եք Հայաստանում ինչ-ր բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր ուսանողներին, ապա նրանց գոնե մեծ մասին ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի :
    Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին:
    Նազիկ Ստեփանյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Manager at Yeraz Restaurant
  • Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարի մարդուն, ով վերջին օրով չեղարկեց իր մասնակցությունը Գլոբալ մարքեթինգի դասընթացին, ու ես հնարավորություն ունեցա միանալու խմբին :) Այսօր արդեն արդյունքներն ավելին են, քան սպասելիքներս : Գիտելիքների որակը, այդ որակը ուսանողներին փոխանցելու մատչելիությունը ու ուսանողի հարմարավետությունը առաջնային համարող դպրոցը կատարյալ մոդելի օրինակ է ՀՀ կրթական համակարգի համար : Էստեղ կրթականից մինչև տեխնիկական յուրաքանչյուր հարց ունի իր հստակ լուծումը : Ծանոթություն, որակյալ գիտելիք և մշտական կապ ոլորտի լավագույն մասնագետների հետ․ սա այն է, ինչ պետք է ցանկացած մարթեքոլոգի, և Հայաստանում տարիներ են պահանջվում դրան հասնելու համար : Ես ունեմ այս ամենն այսօր BSMI-ի շնորհիվ : Բացի նոր մասնագիտությունից և մարդկային մի շարք որակներից՝ ես ևս մեկ շատ կարևոր բան սովորեցի դպրոցի հիմնադիր Աննա-Մարիից․ երբ պատերազմից հետո անընդհատ երկիրը լքելու մասին մտքեր էին գալիս, Աննա-Մարիի օրինակով հասկացա, որ ինչպես մարքեթինգում, այնպես էլ կյանքում, խնդրից թողնել փախչելը լուծում չի :

    Պետք է կարողանաս հասկանալ խնդիրը, վերլուծել այն ու գտնել ամենալավ արդյունքի հանգեցնող լուծումը տվյալ խնդրի համար։ Հիմա եմ հասկանում, որ ինքն ու իր պես մի քանի մարդ տեսել են մեր երկրին այդքան մեծ վնաս հասցնող խնդիրը` կրթության մակարդակը, և եկել են իրենց ներդրումն ունենալու այդ խնդրի լուծման մեջ : Շնորհակալ եմ, BSMI թիմ։
    Տաթևիկ Սարգսյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Product development specialist at Renderforest
  • Երբ արդյունքը գերազանցում է (այն էլ մի քանի անգամ) սպասելիքներդ : Կես տարի, բայց մի նոր աշխարհի բացահայտում, նոր մտածելակերպի ձևավորում, նոր հնարավորություններ, շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ կապեր, թարմ, անփոխարինելի գիտելիքներ և այս ամենը լավագույն մարքեթինգային դպրոցի՝ BSMI-ի շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական դպրոց հայկական իրականության մեջ Կյանքիս լավագույն կես տարին անցավ այստեղ : Ու այսօր ես վստահ կարող եմ ասել, որ մեկ քայլ ավելի մոտ եմ երազանքիս : Այսօր իմ երեկվա «ես»-ից մի փոքր ավելի լավն եմ ու ավելի վստահ ինքս ինձ վրա : Ու ամենից շատ շնորհակալ եմ Ձեզ, Աննա-Մարի ջան Դուք մեծ գաղափարի շուրջ համախմբել եք ոլորտի լավագույն դասախոսներին, դուք անում եք ամենաբարի գործը՝ տալիս եք որակյալ կրթություն՝ բազմաբովադակ նյութերով, մեծ էներգիայով ու մեծ սիրով : Անչափ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ Ձեզ ճանաչում եմ : Դուք եղել եք այն մարդը, ում ցանկացել ենք նմանվել, Ձեզանից անընդհատ սովորել ենք ու ամեն օր աշխատել մեզ վրա : Հայաստանը Ձեզ պես մասնագետների կարիք ունի...
    Շնորհակալ եմ կյանքիս գույներ տալու ու ինձ ավելի լավը դարձնելու համար : Շատ կկարոտեմ Ձեզ, դպրոցի դրական ու առողջ մթնոլորտը, լուսավոր ու անչափ լավ մարդկանց :
    Իսկ այն մարդիկ, ովքեր ընտրել են BSMI-ը, ուզում եմ ասել, որ դուք կատարել եք ձեր կյանքի ամենալավ ընտրությունը :
    Իզաբելա Ասմարյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Teacher of English language

ՎԻԴԵՈ-ԿԱՐԾԻՔՆԵՐ

Made on
Tilda