ՀՀ-ում միջազգային որակի կրթության ապահովման իր առաքելությունը
BSMI-ը իրականացնում է իր ամենակարևոր ռեսուրսի՝ դասախոսների շնորհիվ։
Մենք մշտապես ոգևորված ենք՝ մեր թիմը համալրելու ոլորտի առաջատար մոտիվացված մասնագետներով։
Եթե ցանկանում եք դառնալ BSMI Team-ի անդամ, ստորև լրացրե՛ք հայտը, և մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։
Թո՛ղ տվյալներդ, և մենք կապ կհաստատենք քեզ հետ:
Ստեղծիր քո բրենդը Ինսթագրամում
Դասընթաց, որի արդյունքում կսովորես Instagram հարթակում ստեղծել էսթետիկ էջ, ունենալ գրավիչ և վաճառող բովանդակություն
Ինչպես բիզնես-սեփականատերերը, այնպես էլ անհատ բլոգերները շատ հաճախ չեն կարողանում ստեղծել որակյալ և միասնական կոնտենտ․ համագործակցում են տարբեր լուսանկարիչների, դիզայներների հետ, որոնցից յուրաքանչյուրն աշխատում է իր սեփական ոճով՝ ստեղծելով նախորդից տարբերվող կոնտենտ։
Արդյունքում քիչ չեն դեպքերը, երբ բրենդի էջը չունի միասնական էսթետիկա, ասելիք, չի հաղորդում ներդաշնակ ասոցացիաներ։
Ժամանակակից մարքեթինգում շատերն են կարծում, թե գովազդը չի աշխատում․ պատճառն այն է, որ նույնիսկ լավ թիրախավորմամբ գովազդը տանում է դեպի ոչ էսթետիկ, չվաճառող էջ։ Ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել պատշաճ էջ ստեղծելիս․
Այս մեկ դասընթացի շնորհիվ ձեռք կբերես այն բոլոր հմտությունները, որոնք թույլ կտան սեփական ջանքերով առանց հավելյալ ծախսերի ունենալ էսթետիկ և գրագետ էջ Instagram-ում։
ԴԱՍԸՆԹԱՑԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ Է, ԵԹԵ
Որպես ինսթագրամյան օգտատեր կգտնես քո ոճը, կսովորես ինչպես ներկայանալ և լինել ավելի հետաքրքիր քո հետևորդների համար։
ԴԱՍԸՆԹԱՑՆ ՈՒՆԻ
14
դաս,
որոնցից յուրաքանչյուրը գործնական է
Անհատական
մոտեցում յուրաքանչյուր էջին
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Դասընթացն ունի 14 դաս, որոնց ավարտին ամբողջությամբ կտիրապետես հետևյալ հմտություններին․
Դասընթացի ողջ ընթացքում աշխատելու ես քո իսկ էջի վրա, ստանալու ես խորհրդատվություն ամեն դասին, իսկ դասընթացի ավարտին կհամեմատենք բոլոր էջերի Before և After տեսքերը։
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԴԱՍԵՐԸ
Երբեմն հանձնարարվելու են նաև տնային աշխատանքներ
Ինչ պետք չէ սովորելու համար
Ինչ է պետք ունենալ
ՄԱՐԻԱՄ
ՄԵԼԻՔ-ԲԱԽՇՅԱՆ
Կրթություն․ ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության բաժինը
Աշխատանքային փորձ․ 2019-2021 թթ հանդիսացել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի IMPACT AIM Venture Accelerator-ի հաղորդակցության և միջոցառումների կազմակերպման մենեջերը
Աշխատել է ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ (Բիլայն) ընկերության մարկեթինգի թիմում որպես թվային մարքեթինգի մասնագետ
Հանդիսանում է Ֆլաքս Թեքնոլոջիս ընկերության համահիմնադիրը։
Աշխատանքային գործունեությանը զուգահեռ՝ Մարիամը ստեղծել է իր անձնական բրենդը սոցիալական մեդիայում և հանդիսանում է ավելի քան 5 տարվա փորձառությամբ ինֆլուենսեր ( @mariam__melik )։ Համագործակցում է հայաստանյան մի շարք բրենդների հետ և հանդես գալիս որպես բլոգեր, թվային կոնտենտ ստեղծող և ոճաբան
Դասընթացից հետո քո Instagram-ը
կունենա նման էսթետիկ տեսք՝