FAQ

Այստեղ կգտնեք ձեր հարցերի պատասխանները

հարց
Ի՞նչ դասընթացներ ունեք
Պատ.
BSMI-ի ընթացիկ և առաջիկա դասընթացները կարող եք տեսնել այս բաժնում` https://www.bsmi.am/courses
հարց
Ի՞նչ է պետք BSMI-ի ուսանող դառնալու համար
Պատ.

BSMI-ում սովորելու համար անհրաժեշտ է ՝

  1. Բարձրագույն կրթություն (բացի դպրոցականներից)
  2. Անգլերենի իմացություն (B1-B2 level)
  3. Մեծ ցանկություն և պատրաստակամություն
Հարց
Ինչպե՞ս է տեղի ունենում ընդունելությունը
պատ

Երկարաժամկետ դասընթացների դեպքում անցկացվում է հարցազրույց, որի արդյունքների ամփոփումից հետո հաստատվում է ուսանողի մասնակցությունը։

Այնուհետև ուսանողը իրականացնում է դասընթացի կանխավճարի փոխանցում, ինչից հետո գրանցումը հաստատվում է։

հարց
Կա՞ն արդյոք դասընթացներ սկսնակների համար

Պատ

BSMI դասընթացների մեծամասնությունը նախատեսված է թե՛ սկսնակների, թե՛ փորձառություն ունեցողների համար, քանի որ դրանք մշակված են 0-ից մինչև advanced level-ի։

Բացառություն են կազմում մի քանի դասընթացներ, որոնք պահանջում են մասնագիտական կոնկրետ աստիճան, մանրամասների համար այցելեք այստեղ՝ https://www.bsmi.am/courses կամ կապ հաստատեք մեզ հետ։

հարց
Վճարման ի՞նչ տարբերակներ կան
Պատ

Վճարումները հնարավոր են օնլայն՝ կայքում քարտով, idram (Rocket Line) Inecopay, Evocabank համակարգերով դպրոցի հաշվին փոխանցման, ինչպես նաև ֆիրմային հաշիվ ներկայացնելու միջոցով: Բոլոր դասընթացների վճարումները կարելի է կատարել մաս-մաս:

հարց
Ինչո՞վ են պայմանավորված Ձեր դպրոցի դասընթացների արժեքները
պատ
  • Անձնակազմի միջազգային կրթության արժեք.

Մենք խրախուսում ենք մեր դասախոսների անդադար մասնակցությունը միջազգային ծրագրերին թե՛ առկա, թե՛ հեռավար տարբերակներով՝ ոլորտի ամենավերջին թարմացումներին և նորարարություններին տեղյակ լինելու համար, իսկ այդ ծրագրերը բավականին թանկ արժեն և ֆինանսական ռեսուրսներ են պահանջում։ Առանց մշտական ուսուցման չենք կարող երաշխավորել ձեզ որակյալ և ինովացիոն կրթություն։

  • Գիտելիքի արժեք.

Միջազգային այդ ծրագրերի միջին ամսական վարձը կարող է կազմել մոտ 1000-2000 USD, ինչը չի կարելի արժեզրկել և փոխանցել, օրինակ, 15000 AMD-ով։ Oxford-ի, НИУ ВШЭ-ի, First Media School-ի, Սան Դիեգոյի Համալսարանի և այլ հաստատությունների տված գիտելիքները դուք ձեռք եք բերում շատ ավելի մատչելի արժեքով (գուցե ՀՀ-ի համար փոքր-ինչ բարձր)՝ առանց լքելու երկիրը։

  • Ակադեմիական փորձի արժեք

BSMI-ում չեք գտնի մի դասախոսի, որ, օրինակ, որևէ հաստատությունում մեկ տարի SMM սովորելուց հետո սկսել է մեզ մոտ դասավանդել. մեր բոլոր դասախոսներն ունեն ակադեմիական ահռելի փորձ, որում տարիներ ու հսկայական գումարներ են ներդրվել։ Բոլորի փորձի հանրագումարը կազմում է առնվազն 40 տարվա կրթություն՝ 300.000$-ից ավել ներդրումով։

  • Կապ գործատուների հետ

Մեր դասընթացներից յուրաքանչյուրը տրամադրում է այնքան պրակտիկ գիտելիքներ, որ գերազանց սովորելու դեպքում անհնար է չգտնել աշխատանք, որի աշխատավարձով առավելագույնը 1-3 ամսում կկարողանաք փոխհատուցել ձեր իսկ կրթության վրա կատարած ծախսերը։

  • Նեթուորքինգ

BSMI- ում դասավանդում և կրթություն են ստանում այնպիսի անձինք, ում հետ ստեղծած նեթուորքինգը կարող է շրջադարձային ազդեցություն ունենալ Ձեր կարիեռայի վրա։ Իսկ, օրինակ, Հարվարդի համալսարանն առաջատարներից է համարվում առաջին հերթին հենց նեթուորքինգով, քան տված գիտելիքների որակով։

  • Որակյալ կոնտենտ

Մենք ունենք թիմ, որի անդամները ձեզ համար ջանք չեն խնայում՝ ինչպես կայքի բլոգում, այնպես էլ սոց. ցանցերի մեր էջերում ՀՀ-ին ադապտացված որակյալ հոդվածներ և "save անելու" պոստեր ստեղծելով, իսկ այդ թիմը ևս վարձատրվում է։

  • Տեխնիկական մաս

Մասնակիցներին նոթբուքների տրամադրում, ամեն դասի ընթացքում պարտադիր հյուրասիրություն, տեղակայում քաղաքի կենտրոնում. մենք ապահովում ենք բոլոր պայմանները՝ լավ մթնոլորտում սովորելու և ծայրամասեր հասնելու վրա ծախսվող ժամանակն ավելի արդյունավետ օգտագործելու համար։

Հենց վերը թվարկված գործոններով պայմանավորված՝ մեր դասընթացների վարձավճարները ցածր չեն, ինչի պատճառով էլ մենք հաճախ կրճատում ենք «հաճելի ավելորդությունները» (տպագրված նյութերը, բեյջեր և այլն)՝ մեր ծառայությունների գները հնարավորինս մատչելի պահելու համար։ Սակայն խոստանում ենք այդ ամենը ևս անել՝ չփոփոխելով դասընթացների գները։

Այս ամենին զուգահեռ՝ փորձում ենք BSMI-ը հասանելի դարձնել բոլորին՝ համագործակցելով Evocabank-ի, Idram-ի հետ դասընթացների ապառիկ ձևակերպման հարցով։

Ինչևէ, ամենակարևոր ներդրումը, որ կարող եք անել ձեր և ձեր երեխաների կյանքում, կրթությունն է, ու ի վերջո կամ ունենալու եք ձեր բիզնեսը կամ աշխատելու եք ուրիշին պատկանող բիզնեսում, և երկու դեպքում էլ հաջողության հասնելու գրավականը մարքեթինգային գիտելիքներն են։ Ուստի քննադատորեն մոտեցե՛ք որակյալ կրթություն ստանալուն, քանի որ ճիշտ կատարված ներդրումն անկասկած կփոխհատուցվի։

հարց
Ինչո՞վ է դպրոցը տարբերվում թրեյնինգային կենտրոններից
Պատ
Մեր առավելությունների մասին կարող եք կարդալ կայքի «Մեր մասին» էջում:
հարց
Հանդիսանու՞մ է արդյոք BSMI-ը պետական ԲՈՒՀ
պատ
BSMI-ը հանդիսանում է միջազգային ISO սերտիֆիկատով մասնավոր կրթական հաստատություն և չի փոխարինում բուհ-ի կրթությունը:
հարց
Դասընթացի ավարտին մասնակիցները ստանում են դիպլո՞մ, թե՞ հավաստագիր։
պատ
"Global Marketing in 5 months", "From Strategy to SMM", "Digital Marketing Pro" դասընթացների ավարտին տրվում է ISO վավերացմամբ դիպլոմ։ Մնացած դասընթացների ավարտին տրվում են հավաստագրեր։
հարց
Ի՞նչ է նշանակում դիպլոմների gold, silver և bronze դասակարգումը "Global Marketing in 5 months" դասընթացում
պատ
Կախված դասերին մասնակցության չափից և հանձնած քննությունների արդյունքներից` դասընթացի ավարտին ուսանողներին տրվում են տարբեր աստիճանների ավարտական դիպլոմներ և հավաստագրեր հետևյալ ցուցանիշների հիման վրա․

  • 90-100 միավոր – գերազանցության դիպլոմ
  • 76-89 միավոր – երկրորդ աստիճանի դիպլոմ
  • 60-75 միավոր – երրորդ աստիճանի դիպլոմ
  • 0-59 միավոր – մասնակցության հավաստագիր
Այստեղ կարող եք հղել ցանկացած հարց, և մեր մասնագետները մեկ օրվա ընթացքում կապ կհաստատեն ձեզ հետ
Made on
Tilda