ինֆլուենսեր մարքեթինգի
իրական ազդեցությունը 2025 թվականին
Ինֆլուենսեր մարքեթինգը սովորական թրենդից դարձել է առանցքային թվային ռազմավարություն
10 փաստ, որ ինֆլուենսեր մարքեթինգն այժմ
ավելի մեծ և սմարթ միջոց է, քան երբևէ

Ինֆլուենսեր մարքեթինգը սովորական թրենդից դարձել է առանցքային թվային ռազմավարություն։ Պատճառն այն է, որ այսօր սպառողներն ավելի շատ վստահում են կոնտենտ ստեղծողներին, քան գովազդներին։ Իսկ թվային աշխարհում, որտեղ հիմնական արժույթը ուշադրությունն է, ինֆլուենսերները բերում են իրական արդյունքներ։


Ահա թե ինչն է փոփոխվում TikTok-ում Z սերնդի ակտիվությունից մինչև արհեստական բանականությամբ ստեղծված արշավների գործիքներ, և ինչպես կարող են մարքեթոլոգները արագ ադապտանալ դրանց

ՓԱՍՏ #1

Օգտատերերի 76%-ը որևէ ապրանք գնել է ինֆլուենսերի կողմից պրոդուկտի գովազդը տեսնելուց հետո
Ուշադրություն դարձնենք, որ նրանք միանգամից գնել են, այլ ոչ թե փնտրել համացանցում կամ այլ հարթակներում
Սոցիալական հարթակները դարձել են կոնվերսիայի շարժիչ ուժը, իսկ կոնտենտ ստեղծղները՝ վաճառողները։
Մեկնաբանում. Ինֆլուենսեր կոնտենտը արշավների մեջ չներառելով՝ բաց եք թողնում կոնվերսիան։
ՓԱՍՏ #2

Z սերունդն ավելի շատ վստահում է ինֆլուենսերներին, քան հայտնի աստղերին կամ նույնիստ իրենց ընկերներին։
Z սենդի ներկայացուցիչների 45% նորաձևության պրոդուկտներ գնում են ինֆլուենսերներից ոգեշնչվելով, այլ ոչ թե՝ հոլիվուդյան աստղերից։
Նրանց ստեղծած աշխարհում ազդեցություն կարելի է վաստակել իսկականության, ոչ թե փառքի միջոցով։
TikTok ինֆլուենսերները պրոդուկտները գովազդում են՝ առօրյա կոնտենտի մեջ դրանք ներառելով։
Ուզո՞ւմ եք գրավել Z սերնդի ուշադրությունը.
Բաց թողեք հայտնի աստղերին։ Գտեք ավելի համապատասխան կոնտենտ ստեղծողներ, ովքեր մեծ ազդեցություն ու ներգրավվածություն ունեն ձեր լսարանի կյանքում։
ՓԱՍՏ #3

Մարքեթոլոգների 66%-ը վստահեցնում է, որ արհեստական բանականությունը ինֆլուենսեր արշավներն ավելի արդյունավետ է դարձնում։
Բարի գալուստ ալգորիթմերի վրա հիմնված ազդեցության դարաշրջան։
Արհեստական բանականությունն օգնում է բրենդներին գտնել համապատասխան կոնտենտ ստեղծողներին, կանխատեսել արդյունքները և ճիշտ կազմել մեսիջինգը։
Խորհուրդ. Օգտագործեք արհեստական բանականությունը լսարանները քարտեզագրելու, outreach-ը ավտոմատացնելու և ROI-ն չափելու համար, առանց մարդկային գործոնից հրաժարվելու։
ՓԱՍՏ #4

TikTok-ը ներգրավվածություն է ապահովում, բայց կարող է աճող սկեպտիցիզմի առերեսվել
ԱՄՆ-ում ինֆլուենսերների շրջանում ներգրավվածության մակարդակի 18%-ն ապահովում TikTok-ը` գերազանցելով Instagram-ին (2.4%) և YouTube-ին (0.5%)
2025թ-ին TikTok-ը մնում է ինֆլուենսեր մարքեթինգի հարթակներից գլխավորը՝ ապահովելով ներգրավվածության անհամեմատլի բարձր մակարդակ՝ չնայած աճող կարգապահական ստուգումներին։
Սակայն կարգապահական անհարթությունների հետ մեկտեղ մարքեթոլոգները փորձում են ալտերնատիվներ գտնել, ինչպիսիք են Threads-ը, Rednote-ը և Bluesky-ը։
Ուշադի'ր։ Մի' սահմանափակվեք միայն TikTok-ով, ընդլայնեք կոնտենտի տարածման հարթակները
ՓԱՍՏ #5

Ինֆլուենսեր արշավներից ստացվում է $5.78 եկամուտ յուրաքանչյուր $1-ի դիմաց
Սա միայն լավ մարքեթինգի արդյունք չէ. սա հիանալի բիզնես ծրագիր է։ Որոշ բրենդներ նույնիսկ $18 եկամուտ են ստանում յուրաքանչյու $1-ի դիմաց։
Մարքեթինգային հաշվարկ. Որքան ավելի լավ է թիրախավորված ինֆլուենսերը, այնքան ավելի որակյալ լիդեր ու ավելի մեծ եկամուտ է ստացվում։
ՓԱՍՏ #6

Մարքեթոլոգների 85%-ը նշում է, որ ինֆլուենսեր մարքեթինգն օգնում է բրենդին ավելի լավ հաճախորդներ ունենալ։
Պատճառը միայն տեսանելիության ցուցանիշը (reach) չէ։ Ինֆլուենսերների գովազդներից եկած օտատերերը արագ են գնում կատարում, երկար են մնում բրենդին հավատարիմ և ավելի շատ են ծախսում։ Նրանք արդեն ծանոթ են բրնեդին և պրոդուկտին, հետաքրքրված են և արդեն իսկ վստահում են բրենդին։
Մարքեթոլոգները համագործակցում են կոնտենտ ստեղծողների հետ նոր լսարանի հասնելու, ներգրավվածություն ապահովելու և բրնեդի համայնքն ամրապնդելու համար՝ այսպիսով ինֆլուենսերների հետ համագործակցությունը դարձնելով ռազմավարական առաջնահերթություն։
Ռազմավարական խորհուրդ. Ինֆլուենսերներին դիտարկեք որպես բրնեդի համար ամենաարդյունավետ ամբասադորներ, ովքեր արդեն իսկ ձեր լսարանին համապատասխան են ներկայացնում բրնեդը և ոչ միայն։
ՓԱՍՏ #7

Ինֆլուենսեր մարքեթինգի շուկան մինչև 2025թ-ի վերջը կհասնի 34.4 միլիարդ դոլարի
Դա ոչ թե թրենդ է, այլ տնտեսական անցում։ Ինֆլուենսեր մարքեթինգի աճին զուգահեռ այն ավելի ռազմավարական է դառնում պրոդուկտների արագ արտադրման փոխարեն կարևորելով բրենդի դիրքավորումը։
Կանխատեսվում է, որ մինչև 2033 թվականը ինֆլուենսեր մարքեթինգի հարթակը 19.48 միլիարդ դոլարից (2023) կաճի մինչև 338.64 միլիարդ դոլար՝ ապահովելով մոտ 17 անգամ աճ։ Այս տվյալները ցույց են տալիս թե որքան հսկայական ու պահանջված է դառնում այս հարթակը։
Հիմնական թրենդ. բրենդները սկսում են կենտրոնանալ ամբասադոր մոդելների վրա, ովքեր ավելի խորն ու տվյալների վրա հիմնված հարաբերություններ ունեն բրենդի հետ
ՓԱՍՏ #8

Համացանցից օգտվողների 42%-ն այժմ անտեսում և նույնիսկ փակում են ավանդական գովազդները
Սակայն, նրանք ուշադիր հետևում են ինֆլուենսերներին։
Մինչդեռ գովազդային վահանակներն անտեսվում են, ստեղծագործողների կոտենտն ավելի անհատական, հարազատ ու ընդունելի է թվում։
Ինսայթ. Վստահության բացն ավելի է մեծանում։ Ավանդական գովազդները խանգարում են, իսկ ստեղծագործ գովազդները՝ հետաքրքրություն արթնացնում։
ՓԱՍՏ #9

Մարթեթոլոգների մեծ մասն աշխատում է հիմնականում 1-10 ինֆլուենսերների հետ։
Ինչո՞ւ. որովհետև այսօր նանո- և միկրոինֆլուենսերներն ամենաբարձր ներգրավվածությունն են ապահովում։
Նրանց լսարանը փոքր է, հավատարիմ և շատ համապատասխան։
Մասնագիտական խորհուրդ. պետք է խորանալ, ոչ թե՝ ընդլայնվել։ Եկարաժամկետ կապեր հաստատեք փոքր ինֆլուենսերների հետ, ովքեր իսկապես ճանաչում են ձեր համայնքը։
ՓԱՍՏ #10

Google-ում գրանցվել է Influencer Marketing-ի որոնման հարցման աճ 400%-ով։
Ինֆլուենսերն այլևս նորաձևություն չէ, այլ՝ բիզնես ռազմավարություն,
և բոլորն ուզում են հետ չմնալ այս ռազմավարությունից։
Հիշեցում. Երբեք շատ ուշ չէ, բայց առաջին քայլն անելու առավելության դռներն արագ են փակվում։
Ինչ սովորեցինք.

2025 թվականին՝
ինֆլուենսեր = վստահություն
Իսկ վստահությունն այն շարժիչ ուժն է, որն ապահովում է click-երի, վաճառքի և տարածումների բարձր թիվը՝ ձևավորելով երկարատև լոյալություն։

Լինի դա իֆլուենսեր մարքեթինգի ձեր առաջին արշավը, կամ ներկայիս արշավի թարմացումը, մի բան միայն պարզ է՝ ինֆլուենսերները պարզապես ձեր մարքեթինգային ռազմավարության մի մասը չեն, նրանք հենց ռազմավարությունն են։
Made on
Tilda