ԴԱՐՁԻՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

ՄԱՍՆԱԳԵՏ` ԱՌԱՆՑ ԼՔԵԼՈՒ ԵՐԿԻՐԸ

Միջազգային ընկերությունների աշխատանքի մեթոդաբանությամբ մշակված դասընթացներ նրանց համար, ովքեր ցանկանում են խորապես մասնագիտանալ մարքեթինգում և ստանալ աշխատանքի առաջարկ
favorite COURSES
ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ՆՈՐ ՈՒՂԻ ՍԿՍԵԼ
համայնքին՝ բաց չթողնելու նոր կարիերա սկսելու քո հնարավորությունը
Բաց մի թող նոր կարիերա սկսելու քո հնարավորությունը
Միացիր
BSMI
WHERE WE started
Մարքեթինգի առաջին դպրոցը որը հայաստանյան շուկային է ներկայացրել միջազգային ստանդարտներին համապատասխան մարքեթինգային գիտելիքն ու փորձը։ 

Դպրոցի կողմից ներկայացված ամբողջովին նոր ծրագրերը մշակվում և թարմացվում են Մոսկվայի լավագույն բուհերի դասախոսները, ԹՈՓ 3 գովազդային խոշոր ընկերությունների, ինչպես նաև Հայաստանում գովազդային ընկերությունների առաջատար մասնագետները՝ հիմնվելով միջազգային կրթական ծրագրերի լավագույն կետերի և իրենց աշխատանքային փորձի վրա։
Step by step to success
LEARNING BY DOING
Դասերի ընթացքում գործնական աշխատանքները թույլ են տալիս ուսանողին լավագույնս ամրապնդել նոր ստացած ինֆորմացիան, ինչպես նաև զարգացնել բիզնես խնդիրների լուծման տրամաբանությունը
01
Գործնական աշխատանք յուրաքանչյուր դասին
Մանրամասն մշակված և անընդհատ թարմացվող մեթոդաբանությունը թույլ է տալիս որ անգամ ոլորտի սկսնած մասնագետները լիովին ընկալեն յուրաքանչյուր թեման
02
Սկսնակից մինչեվ
պրոֆեսիոնալ
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ։
03
Փորձառու մասնագետների
վերապատրաստում
Տեղեկատվական փակ հարթակների և դասախոսների փորձի հիման վրա պատրաստված հեղինակային նյութեր՝ առանց տեսության
Հեղինակային նյութեր
ՀՀ շուկային ադապտացրած միջազգային փորձ և գործընկերներ, որոնց հետ կապի շնորհիվ դասընթացներն անընդհատ թարմացվում են
Միջազգային փորձ
Դասախոսների հետ մշտական կապի պահպանում անգամ դասընթացների ավարտից հետո
Մշտական կապ
Դասախոսների կողմից անհատական մոտեցում և կոնտակտ՝ անկախ խմբային դասավանդումից
Անհատական մոտեցում
OUR VALUES
BECOME PART OF COMMUNITY
student success
STUDENT VOICES
Միլենա Սամվելյան
"Global Marketing in 5 months vol.8" Graduate
Երկար ժամանակ հետևել եմ BSMI-ի գործունեությանը ու ասեմ, որ վստահությունս շատ մեծ էր և հենց այդպես էլ դիմել եմ BSMI-ի դասընթացին:
Նշեմ, որ դեռ դասընթացը չավարտած, արդեն աշխատանքի առաջարկ ստացա և պատվով հաղթահարեցի և ընդունվեցի աշխատանքի. դա էլ կարող եմ նշել, որ ամբողջ սպասումներս իրականացրեց։

Այս պահին աշխատում եմ “Ֆիգարո Գրուպ”-ի մարքեթինգի թիմում, որպես team leader։ Մշակում ենք արշավներ, ռազմավարության պլանավորում ենք կատարում, մի շարք գործընթացներ։ Իրականում դժվարություններ, բնականաբար, լինում են, բայց դասընթացի շնորհիվ սովորել եմ նախ ճիշտ բրիֆ կազմել, ճիշտ թիմ ղեկավարել, աշխատել բոլորի հետ, և դիզայներների, և այլ մասնագետների, նաև թիրախավորում և սեգմենտավորման ճիշտ վերլուծություն կատարել։ Դասընթացի շրջանակներում սովորել ենք ամբողջ դժվարությունները վերլուծել, քայլ առ քայլ մոտենալ։ Եթե անգամ ինչ-որ բան չի ստացվում, դիմում եմ BSMI-ի թիմին, մեծ սիրով օգնում են, միշտ կողքիս կանգնած են։ Բազմիցս եղել է, որ դիմել եմ և շատ արագ պատասխան եմ ստացել։

Դասընթացը միանշանակ փոխեց իմ մտածելակերպը մարքեթինգի վերաբերյալ՝ ամեն քայլս ավելի վստահ և պրոֆեսիոնալ դարձնելով։ Միանշանակ կարող եմ ասել վստահորեն դիմել BSMI, քանի որ Հայաստանում միակ որակյալ դասընթացն է, որին ես ինքս հանդիպել եմ և դիմել եմ և չեմ փոշմանել, այնպես որ հաստատ կարող եք դիմել։
Ժաննա Ներսիսյան
“From Strategy to SMM” vol. 3 Graduate
BSM-ն ինձ օգնել է աշխատանք գտնելու հարցում, որովհետև դասընթացը երբ որ ավարտվեց, ես 2-3 ամիս տարբեր տեղեր դիմում էի, աշխատանք էի փորձում գտնել։ Իմ տվյալները, քանի որ վերցրել էին, փոխանցել էին այստեղի համագործակցող ընկերություններից մեկին, այնտեղից ինձ հետ կապ հաստատեցին, այսինքն դասընթացն ավարտվեց մոտավորապես երեք ամիս հետո, կապ հաստատեցին, հրավիրեցին հարցազրույցի ու մի անգամից ստացվեց։

Այս պահին աշխատում եմ որպես SMM մասնագետ “VAK Metal”-ում, որը իրենից գրուպ է ներկայացնում և ունի հինգ տարբեր կազմակերպություններ, որոնց բոլոր էջերի վարումը ես եմ իրականացնում։ Որպես այդպիսին, այստեղից վերցրած բոլոր գիտելիքներս այնտեղ կիրառում եմ, քանի որ ոլորտը ինձ համար նոր է, այսինքն բոլոր մասնագիտական գիտելիքները ես ստացել եմ այստեղից և ամբողջը այնտեղ կիրառում եմ։
Ադել Թումանյան
"From Strategy to SMM vol 1" Graduate
Դասընթացից ձեռք բերած հմտություններից ամենաշատը ստրատեգիկ մտածելակերպը և ինքնավստահությունն են ինձ օգնում։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատանք, ինչ էլ որ ես երբև անեմ, ստրատեգիկ մտածելակերպի հիմքը, որը BSMI-ը դրել է շատ կարևոր է։ Այժմ ես աշխատում եմ Dargett ռեստորանում, որպես մարքեթինգի մենեջեր։ Ոչ միայն SMM-ով եմ զբաղվում, մարքեթինգի տարբեր ճյուղերով եմ զբաղվում։
Տաիսիա Մելքոնյան
"Global Marketing in 5 months vol.7" Graduate
Ես ուզում էի “Global Marketing in 5 Months”-ի առաջին հոսքին մասնակցել, երբ դպրոցը դեռ նոր էր բացվել, սակայն քովիդի պատճառով չկարողացա։

Ու այդպես տարիներ շարունակ մտածել եմ, որ անպայման պետք է գնամ ու սովորեմ Գլոբալ մարքեթինգ: Արդեն դասընթացի 7-րդ մեկնարկի մասին իմանալուց հետո միանգամից որոշեցի ու եկա:

Շատ դրական միջավայր էր։ Ինձ համար շատ կարևոր ամիսներ էին` փոփոխության ու լեվլ ափ ամիսներ: Ստրատեգիայի փուլը բավականին հեշտ էր ինձ համար, մի փոքր ավելի բարդ էր դիջիթլից մի հատված, բայց կարողացա հաղթահարել:
Նարե Դանիելյան
“From Strategy to SMM” vol. 4 Graduate
Ես երբեք չեմ պատկերացրել, որ մարքեթինգը ինձ կհետաքրքրի, քանի որ իմ ընտրությունը միշտ կանգ է առել լեզուների վրա: Հարազատիս խորհրդով եկա, և Դուք եղաք այն լծակը, որը իմ մեջ բացահայտեց սեր այլ մասնագիտության հանդեպ:
Արգինե Շահբազյան
"Digital Marketing Pro: vol 2" Graduate
Կարծում եմ՝ BSMI հապավումը մի քիչ սխալ է բացվում․ ոչ թե պիտի լիներ business school, այլ best school։
Իրոք շնորհակալ եմ ամեն ինչի համար, առաջին հերթին բոլորիդ մարդ տեսակի համար, ձեր տված գիտելիքի ու աջակցության համար: Բոլոր ակնկալիքներս արդարացվել են։
Դավիթ Տոնոյան
Marketing manager at the "CENTER OF MEDICAL GENETICS AND PRIMARY HEALTH CARE"
BSMI-ի մասին ես ոչինչ չգիտեի ու եկել եմ իմ տնօրենի խորհրդով (այդ ժամանակ աշխատում էի Sandoz դեղագործական ընկերությունում) ու հենց առաջին պահին հասկացա, որ ճիշտ տեղում եմ: BSMI գալիս ես պարզապես բժշկական ներկայացուցիչ էի, իսկ արդեն ավարտելուց մի քանի շաբաթ առաջ Sandoz ընկերության OTC թիմի մարքեթինգ մենեջերը:
Այժմ Բժշկական գենետիկայի կենտրոնի մարքեթինգ մենեջերն եմ: Այս ամենից բացի՝ 5 ամսում BSMI դասերից հետո ես իմ սեփական ուժերով վարում եմ մեծ լսարանով սոցիալական էջերս ու սեփական բրենդս եմ զարգացնում:
BSMI - առաջին հերթին ընկերներ են, ովքեր միշտ թե՛ խորհրդով, թե՛ սեփական ուժերով և հնարավորություններով կողքիդ են : Շնորհակալ եմ BSMI-ին իմ կյանքին նոր տեմպ հաղորդելու համար:
Made on
Tilda