GLOBAL SMM BOOTCAMP

Միակ ծրագիրը ՀՀ-ում, որը տալիս է միաժամանակ սոովորելու և աշխատելու հնարավորություն և պատրաստում է արդեն իսկ 4-ամսյա աշխատանքային փորձով պրոֆեսիոնալ մասնագետների։

Հունիսի 17 - Սեպտեմբերի 9

Շաբաթ, Կիրակի

12:30-15:00

ԱՆՆԱԽԱԴԵՊ ԴԱՍԸՆԹԱՑ BSMI-ՈՒՄ

BSMI մարքեթինգի դպրոցը, 6 ամիս շարունակ ուսումնասիրելով SMM դասընթացների բացերը շուկայում և խորհրդակցելով առաջատար կազմակերպությունների 10-ից ավելի գործատուների հետ, մշակել է դասընթաց-ինթերնշիփ բացառիկ ծրագիրը, որը տալիս է հնարավորություն


✔️աշխատելու՝ սովորելուն զուգահեռ

✔️լինելու արդեն իսկ 4-ամսյա փորձով պրոֆեսիոնալ մասնագետ մինչ աշխատանքի առաջարկ ստանալը

✔️դիմելու տեղի և միջազգային շուկայում առկա junior և mid SMM մասնագետների հաստիքներին

✔️ունենալու հագեցած պորտֆոլիո և CV

Աննա-Մարի Սարգսյան, BSMI հիմնադիր

ՄՏՔԵՐ, ՈՐՈՆՔ ԽԱՆԳԱՐՈՒՄ ԵՆ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆԸ

  • Հաստատ կմասնագիտանա՞մ SMM-ի ոլորտում

    Global SMM Bootcamp դասընթացը տալիս է 64 հմտություններ, որոնցից ավելին քեզանից գործատուն չի պահանջի

  • Արդյոք այդքան գիտելիքը կամրապնդվի՞ իմ մեջ

    Ծրագրի ամբողջ ընթացքում սովորելուն զուգահեռ՝ դու աշխատելու ես այնքան, մինչև ամրապնդվի ստացածդ ողջ գիտելիքը

  • Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել աշխատանքային փորձ, որպեսզի հեշտ մուտք գործեմ շուկա

    Դասընթացի ձևաչափը այնպիսին է, որ առանց նախնական կրթության՝ ավարտելիս ունենալու ես 4 ամսվա աշխատանքային փորձ

  • Արժե՞ այդքան բարձր

    գին վճարել

    Դասընթացի ավարտից հետո 4 ամսվա աշխատանքի արդյունքում դու հետ կբերես քո գումարը և ավելին։

  • Իսկ եթե ընթացքում չհասկանա՞մ նյութը

    4 ամիսների ողջ ընթացքում քեզ հետ լինելու են 7 կուրատորներ` SMM մասնագետներ և մարքեթինգային ստրատեգներ

  • Դասի ավարտին նյութերին հասանելիություն լինելու՞ է

    Այո, բոլոր նյութերը հասանելի են մնալու ընդմիշտ
  • Իսկ եթե դասընթացի ավարտին հարցե՞ր ունենամ

    Դասընթացի ողջ ընթացքում և ավարտից հետո դու կապի մեջ ես լինելու քո կուրատորների հետ

ՍՈՎՈՐԻՐ ՀԻՄԱ,
ՎՃԱՐԻՐ 12 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
ԱՄՍԱԿԱՆ 63.700 ԴՐԱՄ
առանց բանկի միջնորդությամբ բանկ ձևակերպելու
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ոլորտում մասնագիտացում չունեցող անձանց համար

Եթե ցանկանում եք 0-ից մասնագիտանալ ոլորտում միևնույն ժամանակ մտնել շուկա արդեն իսկ աշխատանքային փորձով։

SMM-ի այլ դասընթացներ անցած անձանց համար

Այս ծրագիրը ոչ միայն կսովորեցնի նոր հմտություններ, այլև իրական փորձի հիման վրա կամրապնդի գիտելիքները։

Փոքր ու միջին բիզնեսի սեփականատերերի համար

Ծրագիրը թույլ է տալիս աշխատել ձեր իսկ բիզնեսի վրա, զուգահեռ մասնագիտանալ և անել ձեր էջերի SMM-ը` առանց վճարելու այլ մասնագետի:

Ներկայումս SMM մասնագետ հանդիսացող անձանց համար

Ծրագրին կարող եք մասնակցել ձեր իսկ գործատուների պրոեկտներով և աշխատել դրանց վրա՝ կիրառելով ձեռք բերած նոր հմտությունները։

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԴԱՍԵՐԸ
1
Դասընթացը բաժանված է
շաբաթական թեմաների
2

Ամեն շաբաթը նվիրվելու է

մեկ թեմայի

3

Յուրաքանչյուր թեմայի առնչությամբ

լինելու են դասախոսություններ

4

Շաբաթվա ընթացքում կուրատորների օգնությամբ պրակտիկորեն աշխատելու ենք ռեալ պրոեկտների վրա և ամրապնդելու եք թեմաները

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ

WEEK 1

Visual content planning

WEEK 1

Visual content planning

Անահիտ Մարկոսյան

Սոցիալական մեդիայի փորձագետ՝ 10+ տարվա փորձով

Trigger մարքեթինգային ընկերության համահիմնադիր

Սովորելու ենք պլանավորել photoshoot-եր՝ կոնցեպտի
ստեղծումից մինչև բյուջեի պլանավորում և առաջարկի կազմում:
Լսել դասախոսին

WEEK 2

Feed planning

WEEK 2

Feed planning

Մերի Արզումանյան

Trigger մարքեթինգային ընկերության սոցիալական մեդիայի առաջատար մասնագետ

Սովորելու ենք սահմանել feed-ի թեմատիկան, ոճերը, բիզնեսի կոնցեպտին համապատասխան գունային պալետը, որը կլինի ոչ միայն թրենդային, այլ նաև վաճառող։ Ուսումնասիրելու ենք feed-ի թրենդները և հակաթրենդները։
Լսել դասախոսին

WEEK 3

Visual content creation: Canva

WEEK 3

Visual content creation: Canva

Մերի Արզումանյան

Trigger մարքեթինգային ընկերության սոցիալական մեդիայի առաջատար մասնագետ

Սովորելու ենք ստեղծել վիզուալներ Canva ծրագրով՝ օգտագործելով բոլոր հնարավորություններն ու հնարքները:
Լսել դասախոսին

WEEK 4

Reels making

WEEK 4

Reels making

BSMI SM Team
Սովորելու ենք ստեղծել վիդեո կոնտենտ՝ լույսի
ընտրությունից և կադրերի ստացումից մինչև մոնտաժ:
Լսել դասախոսին

WEEK 5-6 Marketing Strategy

WEEK 5-6 Marketing Strategy

Աննա Մարի Սարգսյան
BSMI հիմնադիր և 11+ տարվա փորձով մարքեթինգային ստրատեգ

Ուսումնասիրելու ենք մարքեթինգի ակտուալ թրենդները և լավագույն օրինակները վերջին տարիների կտրվածքով։

Հատուկ գործիքաշարքի միջոցով սովորելու ենք սահմանել բիզնեսի նպատակները, ինչպես նաև ուսումնասիրելու ենք այն ճանապարհը, որով անցնում է սպառողը մինչև հաճախորդ դառնալը։

Լսել դասախոսին

WEEK 7-8 Texting

etiquette

WEEK 7-8 Texting

etiquette

Անահիտ Մարկոսյան

Սոցիալական մեդիայի փորձագետ՝ 10+ տարվա փորձով

Trigger մարքեթինգային ընկերության համահիմնադիր

Սովորելու ենք իրական բիզնեսների և ոլորտների օրինակներով մշակել նամակագրության և մեկնաբանություններին արձագանքման ճիշտ ֆորմատ՝ պահելով բրենդի tone of voice-ը:
Լսել դասախոսին

WEEK 9

Page navigation

WEEK 9

Page navigation

Անահիտ Մարկոսյան

Սոցիալական մեդիայի փորձագետ՝ 10+ տարվա փորձով

Trigger մարքեթինգային ընկերության համահիմնադիր

Սովորելու ենք՝ ինչպիսի կառուցվածք պետք է ունենան էջերը սոցիալական մեդիայում, ինչ տեխնիկական ավտոմատացումներ է հնարավոր անել, ինչպիսի սխալներից պետք է խուսափել, և միջազգային փորձի հիման վրա լիովին անել սոցիալական մեդիայի էջերի աուդիտ։
Լսել դասախոսին

WEEK 10-13 SMM targeting

WEEK 10-13 SMM targeting

Վարդուհի Հարությունյան

Սոցիալական մեդիայի առաջատար մասնագետ՝ 9+ տարվա փորձով

Voodoo մարքեթինգային ընկերության հիմնադիր

Ծանոթանում ենք SMM-ի ամենաթարմ թրենդներին, սովորում ենք թիրախավորել լսարանը (FB, IG, Linkedin), ճիշտ կառավարել էջը, միացնել գովազդ, ստանալ հաշվետվություններ և վերլուծել դրանք:
Լսել դասախոսին

WEEK 14 Influencer marketing

WEEK 14 Influencer marketing

Անահիտ Մարկոսյան

Սոցիալական մեդիայի փորձագետ՝ 10+ տարվա փորձով

Trigger մարքեթինգային ընկերության համահիմնադիր

Սովորում ենք բրենդ-ինֆլուենսեր հարաբերություններ կառուցելու բոլոր հիմնական հմտությունները՝ տանելով պրոդուկտը նոր հարթություն:
Լսել դասախոսին

WEEK 15 Reporting

WEEK 15 Reporting

Աննա Մարի Սարգսյան
BSMI հիմնադիր և 11+ տարվա փորձով մարքեթինգային ստրատեգ

Սովորում ենք կազմել իրականացված արշավների վերաբերյալ հաշվետվություն, ներկայացնել կատարած աշխատանքի արդյունքները, մեր առջև դրված նպատակների իրագործման աստիճանը:

Լսել դասախոսին

WEEK 16

Final project realization

WEEK 16

Final project realization

Աննա Մարի Սարգսյան
BSMI հիմնադիր և 11+ տարվա փորձով մարքեթինգային ստրատեգ

Յուրաքանչյուր մասնակից ստանալու է իրական բիզնես՝ որպես հաճախորդի, և իրականացնելու է վերջնական նախագիծ 4 ամսվա ընթացքում ստացած գիտելիքների կիրառմամբ:

Լսել դասախոսին

ՈՎՔԵ՞Ր ԵՆ 4 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՕԳՆԵԼՈՒ ՔԵԶ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ
Marketing Specialist

Ani
Marketing Specialist
Taguhi
Project Coordinator

Karina
Milena

Marketer

Social Media
Project Coordinator

Mari
Meri
Juli

Social Media
Marketer

Marketer

Social Media
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ ԴՈՒ ԿՈՒՆԵՆԱՍ
  • Դիպլոմ
    Gold, Silver, Bronze
  • Աշխատանքային փորձ
    4 ամսվա աշխատանքային փորձով CV և հագեցած պորտֆոլիո
  • Նոր հնարավորություններ

    Դիմելու տեղի և միջազգային շուկայում առկա

    Junior և Mid SMM մասնագետների թափուր հաստիքներին

Bootcamp-ի ավարտից հետո 4 ամիսների ընթացքում դու կկարողանաս հետ բերել վճարածդ գումարը՝ աշխատելով 1-2 պրոեկտների համար
ԴԱՍԸՆԹԱՑԸ ԹՎԵՐՈՎ
  • 400

    ժամ աշխատանք
  • 200

    ժամ դասախոսություն
  • 64

    հմտություն SMM ոլորտում (այդ թվում՝ դիզայն, ստրատեգիա և կոնտենտի ստեղծում)
  • 5

    օր շաբաթական՝ զուգահեռաբար աշխատելու և սովորելու համար
LEARNING
BY DOING
Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ
Գործնական աշխատանք
յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

ՔՈ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ԿԳՏՆԵՍ ԱՅՍՏԵՂ

Անհրաժե՞շտ է սեփական համակարգիչ։
Այո՛, քանի որ յուրաքանչյուրն աշխատելու է անհատապես:
Ի՞նչ նախնական կրթություն է պահանջվում։
Ցանկալի է ունենալ բարձրագույն կրթություն ցանկացած ոլորտում կամ լինել ներկա ուսանող։ Ցանկալի է նաև անգլերենի միջին իմացությունը։
Եթե արդեն իսկ ոլորտում փորձ ունեմ, արժե՞ մասնակցել։
Միանշանակ, քանի որ դասընթացը ներառում է 64 հմտություններ, որոնք անհրաժեշտ են թե՛ սկսնակներին, թե՛ արդեն իսկ որոշակի փորձ ունեցող մասնագետներին։
Երաշխավորու՞մ եք, որ կմասնագիտանամ ոլորտում։
Այո՛, այս դասընթացի ծրագիրը և մեթոդաբանությունը մշակվել են այնպես, որ 4 ամիս շարունակ սովորելով և աշխատելով՝ դու միանշանակ մասնագիտանալու ես ոլորտում։
Կարո՞ղ եմ աշխատել սեփական բիզնեսի/պրոեկտի վրա։
Այո՛, դուք կարող եք աշխատել ձեր իսկ բիզնեսի վրա դասընթացի ողջ ընթացքում։

Կօգնե՞ք ստեղծել CV և portfolio։

Այո՛, ձեր կուրատորները օգնելու են դասընթացի ավարտին ունենալ ներկայանալի CV և պորտֆոլիո։
Ի՞նչ է տրվում դասընթացի ավարտին։
Ավարտին տրվում է 3 մակարդակի դիպլոմներից մեկը՝ Gold, Silver, Bronze։
Արդյո՞ք կդառնամ մրցունակ մասնագետ։
BSMI դպրոցը երաշխավորում է, որ դու կդառնաս թե՛ տեղի, թե՛ արտասահմանյան շուկայի լիովին մրցունակ մասնագետ։
Արդյո՞ք ավարտին ստանալու եմ աշխատանքի առաջարկ։
BSMI-ը չի երաշխավորում գտնել աշխատանք քեզ համար, սակայն երաշխավորում է, որ այդ գիտելիքով և փորձով տեղի և միջազգային շուկայում կգտնես աշխատանք։
ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՐԾԻՔՆԵՐԸ
  • Էս պահը ամենասպասված ու անմոռանալի պահերից մեկն ա, բայց ԳԼԽԱՎՈՐՆ Ա։ Ու էս սիրուն պահը ապրելու, ունենալու համար ես շնորհակալ եմ BSMI-ին՝ իր հիմնադիր Աննա-Մարիի գլխավորությամբ, ով ինձ տվեց իմ ներքին հանգստությունը, ով իմ՝ ի սկզբանե ընտրած բանասերի մասնագիտությունը փոխեց կյանքիս գույներ ու մոտիվներ տվող մարքեթինգով :

    Միշտ էլ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր գալիս են մեզ մի բան տալու, սովորեցնելու, ու էդ մարդկանցից մեկը Աննա-Մարին ա, իր, մեր BSMI-ով : Իմ ներսում թաքնված ու անթաքույց զգացողություններ կան, որոնք արդեն հազարերորդ անգամ գրել-ջնջելով փորձում եմ կրճատել ու չձանձրացնել : Բայց դե դժվար ա 5 ամիսների զրոյից մարքեթինգի գիտելիքների մեծ բազայի ու արագ մասնագիտացման համար խոսել մի քանի նախադասությամբ... ԵՍ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ ԵՄ, ու ես բառը ասելուն ես շատ եմ սպասել ու երազել։

    BSMI-ում կա Հայաստանի լավագույն ու եզակի կրթությունը, էստեղ կան զարգանալու ռիթմեր : Ու էդ ռիթմերի ապացույցներից մեկը իմ հինգամսյա կրթության երկրորդ ամսում Աննա-Մարիից ստացած աշխատանքի առաջարկն էր իր agency-ում " Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ բարձրացա ինքս իմ առջև դրված ևս մի աստիճան, ու էս աստիճանի հիմքը էնքան ամուր ա, որ իմ նպատակային մեծ ու երկար ճանապարհի շարժիչն ու խթանն ա հանդիսանում:
    Թագուհի Յեսայան
    <<Global Marketing in 5 months vol. 4>> Graduate
    Marketing specialist at Trigger
  • Աննա-Մարի ջան՞՞ հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո որոշեցինք որ կուրսը ուզում ենք : Ասեմ՝ սկզբում վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը՝ արդի Դասախոսները՝ Level God, դասերը՝ փոխկապակցված և հասկանալի, պրակտիկան՝ շատ : Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա : Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը» : Շատ ուրախ եմ, որ վերջին 5 ամիսների ընթացքում ձեր շնորհիվ մտա այս «բազմաժանր» և հետաքրքիր աշխարհը, որը մինչև այդ թվում էր պարզապես թեթև և մակերեսային մասնագիտություն :

    Արդեն ավարտելուց հետո կարող եմ հստակ ասել, որ դասընթացը լիովին իրեն արդարացնում է : Ուրախ եմ, որ ճանաչեցի ձեր պես մարդկանց, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել եք Հայաստանում ինչ-ր բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր ուսանողներին, ապա նրանց գոնե մեծ մասին ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի :
    Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին:
    Նազիկ Ստեփանյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Manager at Yeraz Restaurant
  • Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարի մարդուն, ով վերջին օրով չեղարկեց իր մասնակցությունը Գլոբալ մարքեթինգի դասընթացին, ու ես հնարավորություն ունեցա միանալու խմբին :) Այսօր արդեն արդյունքներն ավելին են, քան սպասելիքներս : Գիտելիքների որակը, այդ որակը ուսանողներին փոխանցելու մատչելիությունը ու ուսանողի հարմարավետությունը առաջնային համարող դպրոցը կատարյալ մոդելի օրինակ է ՀՀ կրթական համակարգի համար : Էստեղ կրթականից մինչև տեխնիկական յուրաքանչյուր հարց ունի իր հստակ լուծումը : Ծանոթություն, որակյալ գիտելիք և մշտական կապ ոլորտի լավագույն մասնագետների հետ․ սա այն է, ինչ պետք է ցանկացած մարթեքոլոգի, և Հայաստանում տարիներ են պահանջվում դրան հասնելու համար : Ես ունեմ այս ամենն այսօր BSMI-ի շնորհիվ : Բացի նոր մասնագիտությունից և մարդկային մի շարք որակներից՝ ես ևս մեկ շատ կարևոր բան սովորեցի դպրոցի հիմնադիր Աննա-Մարիից․ երբ պատերազմից հետո անընդհատ երկիրը լքելու մասին մտքեր էին գալիս, Աննա-Մարիի օրինակով հասկացա, որ ինչպես մարքեթինգում, այնպես էլ կյանքում, խնդրից թողնել փախչելը լուծում չի :

    Պետք է կարողանաս հասկանալ խնդիրը, վերլուծել այն ու գտնել ամենալավ արդյունքի հանգեցնող լուծումը տվյալ խնդրի համար։ Հիմա եմ հասկանում, որ ինքն ու իր պես մի քանի մարդ տեսել են մեր երկրին այդքան մեծ վնաս հասցնող խնդիրը` կրթության մակարդակը, և եկել են իրենց ներդրումն ունենալու այդ խնդրի լուծման մեջ : Շնորհակալ եմ, BSMI թիմ։
    Տաթևիկ Սարգսյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Product development specialist at Renderforest
  • Երբ արդյունքը գերազանցում է (այն էլ մի քանի անգամ) սպասելիքներդ : Կես տարի, բայց մի նոր աշխարհի բացահայտում, նոր մտածելակերպի ձևավորում, նոր հնարավորություններ, շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ կապեր, թարմ, անփոխարինելի գիտելիքներ և այս ամենը լավագույն մարքեթինգային դպրոցի՝ BSMI-ի շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական դպրոց հայկական իրականության մեջ Կյանքիս լավագույն կես տարին անցավ այստեղ : Ու այսօր ես վստահ կարող եմ ասել, որ մեկ քայլ ավելի մոտ եմ երազանքիս : Այսօր իմ երեկվա «ես»-ից մի փոքր ավելի լավն եմ ու ավելի վստահ ինքս ինձ վրա : Ու ամենից շատ շնորհակալ եմ Ձեզ, Աննա-Մարի ջան Դուք մեծ գաղափարի շուրջ համախմբել եք ոլորտի լավագույն դասախոսներին, դուք անում եք ամենաբարի գործը՝ տալիս եք որակյալ կրթություն՝ բազմաբովադակ նյութերով, մեծ էներգիայով ու մեծ սիրով : Անչափ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ Ձեզ ճանաչում եմ : Դուք եղել եք այն մարդը, ում ցանկացել ենք նմանվել, Ձեզանից անընդհատ սովորել ենք ու ամեն օր աշխատել մեզ վրա : Հայաստանը Ձեզ պես մասնագետների կարիք ունի...
    Շնորհակալ եմ կյանքիս գույներ տալու ու ինձ ավելի լավը դարձնելու համար : Շատ կկարոտեմ Ձեզ, դպրոցի դրական ու առողջ մթնոլորտը, լուսավոր ու անչափ լավ մարդկանց :
    Իսկ այն մարդիկ, ովքեր ընտրել են BSMI-ը, ուզում եմ ասել, որ դուք կատարել եք ձեր կյանքի ամենալավ ընտրությունը :
    Իզաբելա Ասմարյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Teacher of English language

ՎԻԴԵՈ-ԿԱՐԾԻՔՆԵՐ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ / 3 ամիս

120.000 AMD

ամսական
ԽՄԲԱՅԻՆ / 4 ամիս
191.000 AMD
ամսական
  • iDram Rocket Line

    3 ամիս - 0%

    6 ամիս - 5%



  • Inecopay

    3 ամիս - 0%

    6 ամիս - 0%

  • Evocabank

    21% տոկոսադրույք

    0% սպասարկում

    Մինչև 12 ամիս

Դասընթացին գրանցվելու համար
Ստորև լրացրու տվյալներդ, և մեր աշխատակիցը կապ կհաստատի քեզ հետ

Մասնակցության հայտ լրացնելուց հետո կմասնակցես հարցազրույցի

Մեկ շաբաթվա ընթացքում կստանաս պատասխան հայտիդ հաստատման կամ մերժման վերաբերյալ

Հայտի հաստատումից հետո 3 օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի թողնել կանխավճար, հակառակ դեպքում կանցնես դասընթացի հաջորդ մեկնարկի սպասման ցուցակ

Գրանցվել դասընթացին

Գրանցվելու կամ դասընթացավարի հետ անհատական խորհրդատվություն ստանալու համար թող կոնտակտային տվյալներդ:

Գրանցումը հաստատվում է կախնավճար թողնելուց հետո։

Global SMM Bootcamp
Կատարելով վճարում՝ դու համաձայնություն ես հայտնում այն դրույթին, որ արդեն իսկ վճարված գումարը ենթակա չէ վերադարձման:
Made on
Tilda