DIGITAL MARKETING PRO:

Complete Course to Master

Շատերի կողմից սիրված "Global Digital Marketing" դասընթացը, որի արդյունքում գերազանց սովորող մի շարք շրջանավարտներ գտել են աշխատանք, արդեն թարմացված ծրագրով
ԻՆՉՈՒ՞ BSMI
Գործնական աշխատանք յուրաքանչյուր դասին
Սկսնակից մինչև պրոֆեսիոնալ մասնագիտացում` հատուկ մեթոդաբանության շնորհիվ
Անհատական մոտեցում յուրաքանչյուրին շնորհիվ փոքր խմբերի
Փորձաշրջաններ գերազանց սովորողների համար


Դասընթացը նախատեսված է թվային մարքեթինգի ոլորտ մուտք գործել ցանկացողների համար։ Դասընթացի շրջանակներում ուսումնասիրելու ենք թվային մարքեթինգի մի շարք ուղղություններ ու գործիքներ, որոնք անհրաժեշտ են պահանջված մասնագետ դառնալու համար ինչպես ՀՀ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։

Ի՞ՆՉ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՈՐԾԱՏՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏԻՑ

  • Սահմանել և իրականացնել ընկերության թվային մարքեթինգի ռազմավարությունը

  • Օպտիմալացնել ընկերության կայքը որոնողական համակարգերի համար (SEO)

  • Նախագծել, իրականացնել և կառավարել ընկերության մարքեթինգային գործունեությունը սոցիալական մեդիայում (SMM)

  • Նախագծել, իրականացնել և կառավարել E-mail մարքեթինգային արշավներ

  • Ստեղծել, կառավարել և հետևել ընկերության թվային գովազդային արշավներին (Google AdWords, Yandex Direct)

  • Իրականացնել թվային մարքեթինգի ալիքների աշխատանքի մոնիթորինգ և ներկայացնել հաշվետվություն

  • Հետևել ոլորտի ընթացիկ թրենդներին, վերլուծել առկա տվյալները՝ ընկերության թվային մարքեթինգի ռազմավարության օպտիմալացման առաջարկներով հանդես գալու համար

  • Որոնել նոր հնարավորություններ օնլայն մարքեթինգային արշավների համար

  • Ստեղծել կոնտենտ ընկերության կայքի և սոցիալական մեդիայի ալիքների համար



Ելենան պատմում է դասընթացի մասին

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Դասընթացի ծրագիր և նկարագրություն՝
Digital Marketing Pro
Lysa Mayer, creative director in DD agency
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ

Դասընթացը ամողջապես վարելու է Ելենան, բացառությամբ 4 դասերի

Ելենա Միսկարյան

  • Ունի մագիստրոսի կոչում, ավարտել է Higher School of Economics համալսարանի Marketing-ի բաժինը
  • Իր 6+ տարվա աշխատանքային փորձի ընթացքում աշխատել է ինչպես մարքեթինգային գործակալությունում և կազմակերպություններում, այնպես էլ freelance տարբերակով
  • Աշխատել է տեղական և միջազգային 60-ից ավելի կազմակերպությունների (client organizations) հետ տարբեր շուկաներում՝ ՀՀ, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Կանադա, ՌԴ
  • Ոլորտում իր աշխատանքային ուղին սկսել է ՌԴ-ում՝ R:TA և Spark Foundry (Publicis Groupe) գործակալություններում։ Տեղափոխվելով ՀՀ՝ աշխատել է Zuck Independent Agency և Smarketa (Eworld) agency-ներում, այնուհետև՝ Sololearn կազմակերպությունում։
  • Վերջին հաստիքը՝ Sololearn-ում Paid User Acquisition Manager։ Ներկայումս աշխատում է Freelance տարբերակով։
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այլ ոլորտում մասնագիտացած անձանց համար, ովքեր ցանկանում են մտնել Digital Marketing-ի ոլորտ
Մեր հագեցած ծրագիրը կօգնի արագ մասնագիտանալ մարքեթինգում, իսկ պրակտիկ առաջադրանքներն ու փորձաշրջանի հնարավորությունները կօգնեն գտնել նոր աշխատանք:
Մարքեթինգային կրթություն ունեցող անձանց համար, ովքեր ցանկանում են խորացնել Digital Marketing-ի իրենց գիտելիքները
Ծրագիրը տալիս է համակարգված և ընդգրկուն գիտելիքներ Digital Marketing-ի բոլոր ճյուղերի վերաբերյալ՝ թույլ տալով սահուն մուտք գործել ոլորտ։
Նեղ մասնագիտական ոլորտում (օրինակ՝ SEO, SMM, PPC) աշխատողների համար, ովքեր ցանկանում են հմտանալ Digital Marketing-ի բոլոր ճյուղերում
Մասնակիցները ստանում են ֆունդամենտալ գիտելիքներ թվային մարքեթինգի բոլոր ճյուղերի վերաբերյալ։
LEARNING
BY DOING
Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ
Գործնական աշխատանք
յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

Դասընթացի ավարտին կունենաք բավարար գիտելիքներ OMCP սերտիֆիկացում ստանալու համար։ OMCA-ի հավաստագրում ստանալու համար դուք պետք է հաջողությամբ հանձնեք OMCA-ի քննությունը: Քննությունը անցկացվում է առցանց և բաղկացած է մի քանի ճիշտ տարբերակով հարցերից։

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԴԱՍԵՐԸ

Դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է առաջադրանք
Բոլորը տեղում բաժանվում են խմբերի և գործնական աշխատանքով ամրապնդում անցածը
Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը և լսում մեկնաբանություններ
Դասընթացի բոլոր դասերը տեսաձայնագրվում են․ բացակայության դեպքում հնարավորություն ունեք նայելու օնլայն, իսկ բոլոր տեսաձայնագրությունները ամեն դասից հետո տրամադրվում են ձեզ մշտական հասանելիությամբ
Եթե խմբում գրանցված ուսանողների թիվը բավարար չլինի դասընթացը սկսելու համար, այն կարող է հետաձգվել։ Այդ մասին քեզ կզգուշացնենք հնարավորինս շուտ։
ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ
BSMI ATMOSPHERE
Էֆեկտիվ լինելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։ BSMI-ը ունի երկու մեծ և մեկ փոքր լսարան, որոնք ապահովում են ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։
ԿԱՐԾԻՔՆԵՐ
  • Առաջինը Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել, Աննա-Մարի, որովհետև ես Ձեզ շատ վաղուց հետևում եմ ու դպրոցը ընտրել եմ՝ հենց առաջինը Ձեր անձը հաշվի առնելով, ինչի համար ոչ մի րոպե չեմ փոշմանել: Ես այստեղ եկել էի` մտածելով, որ իմ մասնագիտության հետ կապված մասնագիտություն է, ինչ-որ բան լրացնելու համար, բայց հասկացա, որ ոչ լրիվ նոր մասնագիտություն եմ սովորում:
    Arev Avagyan
    "Global Digital Marketing in 3 months"
  • Շատ շնորհակալ եմ ձեզ: Ես եկել եմ մեծ ակնկալիքով, մի քիչ ավել անգամ ստացել եմ, որովհետև ես SMM-ով զբաղվում էի, բայց այն մարքեթինգը, որ ես դրսի շուկայում պատկերացնում էի, ստացել եմ այստեղ, ու դասընթացների հերթականությամբ ամեն ինչը ինձ համար շատ լավ էր: Ես հուսով եմ, որ կաշխատեմ դրսի շուկայի հետ:
    Lilia Manukyan
    "Global Digital Marketing in 3 months"
  • Ձեր շնորհիվ ես ստացա ոչ միայն մասնագիտական փորձառություն, այլ նաև հոյակապ ընկերներ, նրանք իսկապես դարձել են կյանքի ընկերներ, և իրենց հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը ոսկի է: BSMI-ը ինձ համար լավագույն սկիզբն է այս ոլորտում, որովհետև ես բացարձակապես պատկերացում չունեի` ինչ է մարքեթինգը, ու միանգամից ամեն ինչ գունավոր դարձավ իմ համար:
    Anna Avetisyan
    "Global Digital Marketing in 3 months"
  • Ես էլ եմ ուզում ամեն ինչի համար շնորհակալություն հայտնել: Առաջին factor-ը հենց Դուք էիք, Աննա-Մարի, որ եկա այստեղ ու իմ գիտելիքներն ընդհանրացրի, որովհետև մենակ SMM-ով էի զբաղվում: Կարևորը՝ այն, ինչ ուզում էի, ստացա։ Շնորհակալ եմ Ձեզ և բոլոր դասախոսներին։
    Milena Hayrapetyan
    "Global Digital Marketing in 3 months"
  • Շնորհակալ եմ շատ, այստեղ գալիս ունեցած գիտելիքներիցս եռակի, քառակի շատ ստացել եմ BSMI-ից, ինչի համար շատ-շատ շնորհակալ եմ: Այդ գիտելիքները ես օգտագործում եմ թե՛ համալսարանում, թե՛ այլ վայրերում: Բոլորը հրաշք մարդիկ են, բոլորին, անկեղծ, շատ սիրել եմ:
    Satenik Avetisyan
    "Global Digital Marketing in 3 months"
  • Շնորհակալ եմ շատ, որ ինձ հնարավորություն տվեցիք ներսից ծանոթանալու աշխատանքին, Intership-ը ինձ շատ բան տվեց իրականում, և ես արդեն ընդունվել եմ աշխատանքի: Ինձ համար սա շատ կարևոր էր, այն ինձ վաղուց շատ էր հետաքրքրում, ու ես 0-ից մտա այս ոլորտ:
    Gor Gevorgyan
    "Global Digital Marketing in 3 months"
  • Ես այստեղ գալիս հստակ գիտեի` ինչ էի ստանալու, սպասելիքներս արդարացել են, անգամ՝ ավելին։ Ես հասկացա, թե ինչքան բան եմ սովորել ու ինչքան լուրջ Level Up եմ ունեցել, հույս ունեմ, որ կիրառելի կլինի ու Ձեզ էլ մերսի, Աննա-Մարի, նման որակի համար:
    Meri Khachatryan
    "Global Digital Marketing in 3 months"
  • Ես եկել էի գործիքները սովորելու և իսկապես սովորել եմ: Ունեմ արդեն նաև հաճախորդ այլ երկրից, պետք է սկսեմ աշխատել իրենց համար:
    Student
    "Global Digital Marketing in 3 months"
  • Իրականում ոչ ոքի համար գաղտնիք չէին իմ գալու և մոտիվացիան, և՛ պատճառները: Համարում եմ, որ հասել եմ այն թիրախին, որ ես ինքս ինձ համար սահմանել էի: Իհարկե հասկանում եմ, որ շատ բաներ ընթացքում էլի կուսումնասիրեմ: Եթե 3 բառով նկարագրեմ՝ ինչ է ինձ համար BSMI-ը, կասեմ, որ համակարգ է, միջավայր և գիտելիք: Եվ մարդիկ, ովքեր ձգտում են մասնագիտական աճի, կհասնեն դրան ու կդառնան շատ արժեքավոր մեր աշխատաշուկայի համար: Ես շատ շնորհակալ եմ ձեզ, դուք լցրել եք այս միջավայրը ձեր ջերմությամբ, հոգատարությամբ, գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով: Գիտելիքը երբեք ավելորդ չի լինում, և ես այն արդեն իսկ կիրառում եմ աշխատանքումս:
    Student
    "Global Digital Marketing in 3 months"

ՎԻԴԵՈ-ԿԱՐԾԻՔՆԵՐ

Question:
Կա՞ն պարտադիր պայմաններ մասնակցության համար։
Answer:

Չի պահանջվում


  • Մաթեմատիկայի իմացություն
  • Մարքեթոլոգի կրթություն
  • Աշխատանքային փորձ
Question:
Ես լրիվ սկսնակ եմ, կարո՞ղ եմ մասնակցել։
Answer:
Այո, դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում որոշակի փորձ ունեցող մասնագետների համար։
Question:
Արդյո՞ք կկարողանամ աշխատանք գտնել դասընթացի ավարտին։


Answer:
BSMI-ը երաշխավորում է փորձաշրջան իր լավագույն ուսանողներին, ինչպես նաև օգնում է աշխատանք գտնելու հարցում։
Question:
Ո՞ր օրերին և ժամերին է լինելու դասընթացը
Answer:

Դասընթացը կընթանա սեպտեմբերի 11 - դեկտեմբերի 11՝

երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ ժամը 18:30-21:00։ Մանրամասների համար զանգահարեք 044 144 904։

Question:
Սերտիֆիկատ տրվելու՞ է դասընթացի ավարտին։
Answer:
«Global digital marketing in 3 months» դասընթացի ավարտին տրվում է 3 տեսակի դիպլոմ՝ Gold, Silver, Bronze:
Question:
Ես արդեն որոշակի փորձ ունեմ ոլորտում , արժե՞ մասնակցել։
Answer:
Դուք կարող եք հասկանալ, թե ինչքանով է դասընթացը համապատասխանում ձեր կարիքներին՝ գրանցվելով անհատական խորհրդատվության։
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
130,000 AMD / ամսական

Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին


Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին


Համակարգիչ` տեղում աշխատելու համար


Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր


Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար


ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն


Դիպլոմ


Թեյ/խորտիկներ


Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողների համար փորձաշրջանի հնարավորություն

ԳՐԱՆՑՎԵԼ
Սովորիր հիմա, վճարիր մինչև 12 ամիսների ընթացքում
  • Rocket Line

    3 ամիս - 0%

    6 ամիս - 5%

  • Inecopay

    3 ամիս - 0%

    6 ամիս - 0%

  • Evocabank

    Evolution

    Մինչև 18 ամիս

    սկսած 18%-ից

Գրանցվել դասընթացին

Գրանցվելու կամ անհատական խորհրդատվություն ստանալու համար թող կոնտակտային տվյալներդ:

Գրանցումը հաստատվում է կախնավճար թողնելուց հետո։

Made on
Tilda