Աննա-Մարի ջան՞՞ հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո որոշեցինք որ կուրսը ուզում ենք : Ասեմ՝ սկզբում վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը՝ արդի Դասախոսները՝ Level God, դասերը՝ փոխկապակցված և հասկանալի, պրակտիկան՝ շատ : Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա : Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը» : Շատ ուրախ եմ, որ վերջին 5 ամիսների ընթացքում ձեր շնորհիվ մտա այս «բազմաժանր» և հետաքրքիր աշխարհը, որը մինչև այդ թվում էր պարզապես թեթև և մակերեսային մասնագիտություն :
Արդեն ավարտելուց հետո կարող եմ հստակ ասել, որ դասընթացը լիովին իրեն արդարացնում է : Ուրախ եմ, որ ճանաչեցի ձեր պես մարդկանց, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել եք Հայաստանում ինչ-ր բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր ուսանողներին, ապա նրանց գոնե մեծ մասին ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի :
Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին: