YOUR OWN MARKETING STRATEGY

Օնլայն դասընթաց նրանց համար, ովքեր ցանկանում են ներգրավվել մարքեթինգի ոլորտ և ձեռք բերել մարքեթինգի և վիզուալ քոնթենթի ոլորտում պրակտիկ գիտելիքներ: Դասընթացից ստացած գիտելիքը կարող եք կիրառել ձեր սեփական կամ այլ բիզնեսի առաջխաղացման պլանը կազմելու և իրականացնելու համար:

  • Տևողությունը`
    2 ամիս
  • Ուսման ձևաչափը`
    Օնլայն
  • Ավարտին տրվում է`
    Սերտիֆիկատ

Օրեցօր ավելանում են մարքեթինգային դասընթացները, գործակալությունները, գովազդով զբաղվող մասնագետները, և հարց է առաջանում` ու՞մ վստահել բիզնեսի առաջխաղացումը, կամ, ինքնուրույն մասնագիտանալու համար որտե՞ղ սովորել:


Կարճատև դասընթացները բավարար չեն, երկարատև դասընթացները բարդ են և խորացված, իսկ այլ ընկերությանը բիզնեսը վստահելը ևս հեշտ չէ, քանի որ ծառայությունները թանկ են և հաճախ` ոչ վերահսկելի:


Այս դասընթացը մշակվել է օգնելու համար անհատապես յուրաքանչյուրին մասնագիտանալ մարքեթինգում այնքան, որպեսզի կարողանա մշակել սեփական (կամ այլ) բիզնեսի առաջխաղացման պլանը և ինքնուրույն իրագործել այն` թիմի ներգրավմամբ կամ առանց դրա:


Դասընթացն անց է կացվում փոքր խմբով, օնլայն ձևաչափով, խմբային քննարկումներով, անհատական առաջադրանքներով` հաշվի առնելով յուրաքանչյուրի ուսման նպատակը:

Դասընթացը ներառում է "Visual Content"-ի ստեղծման առանձին հատված, որի ընթացքում անհատապես յուրաքանչյուրը սովորում է սեփական բիզնեսի համար ինքնուրույն ստեղծել գեղեցիկ վիզուալ բովանդակություն սոցցանցերի էջերի վարման համար:

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Բիզնեսի սեփականատերերի համար է, ովքեր ցանկանում են ձեռք բերել գիտելիքներ, բայց երկարաժամկետ դասընթացների համար ժամանակ չունեն
Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են կազմել ռազմավարություն՝ ստանալով անհատական մեկնաբանություններ առաջատար մասնագետներից
Բիզնեսի սեփականատերերի համար է, ովքեր ուզում են իրենց բիզնեսի առաջխաղացմամբ զբաղվել անձամբ՝ լիովին տիրապետելով բոլոր գործիքներին
Այն մարդկանց համար, ովքեր ծանոթ են մարքեթինգին, սակայն դժվարանում են իրենց գիտելիքը վերածել հստակ առաջխաղացման պլանի
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
Module 1

Մարքեթինգային ռազմավարություն

Ռազմավարության կառուցվածքի ուսումնասիրություն, ծանոթացում

Module 2
Սպառողի հոգեբանություն, թիրախային լսարանի սահմանում
Թիրախային լսարանի սահմանում
Սեգմենտավորում
Գնորդի կերպարների ստեղծում
Սպառողի ճանապարհի վերլուծություն
Module 3
Շուկայի վերլուծություն
Ապրանքի կատեգորիայի վերլուծություն
Մրցակիցների վերլուծություն և գնահատում
Module 4
Առաջխաղացման պլանի մշակում
Բիզնես նպատակների սահմանում
Գնագոյացում
Կրեատիվ կոնցեպտի և գովազդային արշավի մշակում
Գովազդային ալիքների ընտրություն
Ֆլուչարտի կազմում (տարեկան պլան)
Module 5
Գովազդային ալիքների հետ աշխատանքի նրբություններ
Ավանդական մարքեթինգային ալիքների նրբություններ (հեռուստագովազդ, արտաքին գովազդ, ռադիո)
Ինֆլուենսեր մարքեթինգ և ոչ ստանդարտ ալիքներ
Module 6
Վիզուալ բովանդակություն և SMM
Մուդբորդեր և վիզուալ քոնթենթի ստեղծում, կատեգորիզացում, կոնցեպտի ստեղծում
Ինսթագրամյան ֆիդի կազմում
Թրենդներ և անտիթրենդներ
Գովազդին ուղեկցող տեքստերի կազմում (copywriting)
Մեկամսյա քոնթենթ պլանի կազմում
Գովազդի թիրախավորման բազային տրամաբանություն
Վերլուծության ներկայացում (հաշվետվությունների կազմում)

Եթե դեռ ծանոթ չեք դպրոցին կամ կասկածում եք մասնակցության հարցում, ապա կարող եք ծանոթանալ մեր ուսանողների կարծիքներին

ԻՆՉՊԵՍ Է ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑԸ
Շաբաթական 3 անգամ 1 ժամ տևողությամբ օնլայն`. Zoom հարթակում դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է առաջադրանք
Յուրաքանչյուր մասնակից իր իսկ բիզնեսի համար կատարում է առաջադրանքը` անհրաժեշտության դեպքում լրացնելով այն խմբային/անհատական քննարկումներով
Յուրաքանչյուր մասնակից հարցերի դեպքում կարող է շաբաթական 1 անգամ ունենալ 30 րոպե տևողությամբ անհատական դաս դասախոսի հետ
Եթե խմբում գրանցված ուսանողների թիվը բավարար չլինի դասընթացը սկսելու համար, այն կարող է հետաձգվել։ Այդ մասին կզգուշացնենք հնարավորինս շուտ։

Դասընթացի բոլոր դասերը տեսաձայնագրվում են․ բոլոր տեսաձայնագրությունները հետո տրամադրվում են ձեզ մշտական հասանելիությամբ

ԴԱՍԱԽՈՍՆԵՐ

Աննա-Մարի Սարգսյան

Modules 1-5: Marketing

CEO & Visionary leader of BSMI,
Marketing & Media Planning Leading Specialist

Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը՝ 11 տարի


Մոսկվայի՝ Տնտեսագիտության Բարձրագույն դպրոցի (НИУ ВШЭ)

Մենեջմենթի ֆակուլտետի դասախոս, IAA և CIM անդամ


Մարքեթինգային գործակալություններում փորձ՝ ADV Group (Senior

Media Planner), BBDO, Biplane (ՌԴ)


Միջազգային գովազդատուների հետ փորձ՝ Unilever, Bayer, Biplane և այլն


Մասնագիտացումը՝ առկա կամ նոր բրենդի առաջխաղացման

մեդիապլանավորում, գովազդային քաղաքականության մշակում,

մեդիա-ռազմավարություններ


Կրթությունը՝ ԵՊՀ, NIMA-A, National Research University, Higher School of Economics, 1st Media School


EMC սերտիֆիկացված մասնագետ, միջազգային գովազդային

փառատոնների ժյուրի (MAA Globes, Dragons of Asia)

Մերի Արզումանյան

Module 6: Visual Content and Moodboards

Visual Content Team Lead at BSMI,
Marketing Specialist
Մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձը՝ 3 տարի

Կրթությունը՝
  • Ամերիկյան համալսարանի բակալավրը PR/Advertising բաժնում
  • Ամերիկյան համալսարանի մագիստրատուրան TEFL դասավանդման մեթոդոլոգիայով
  • <<FULL CYCLE SMM+DESIGN>> և <<Global Marketing in 5 months>> դասընթացները BSMI մարքեթինգի դպրոցում

Նախկինում՝

  • Մարքեթոլոգ Ber Ber ընկերությունում

Ներկայումս՝

  • Visual Content creator and Lecturer BSMI դպրոցում
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ
ԿՈՒՆԵՆԱՔ ԱՐԴԻԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
կիրառելի ցանկացած ոլորտի բիզնեսում
ԿՍՏԱՆԱՔ ԳՈՐԾԻՔԱՇԱՐՔ
ձեր իսկ բիզնեսի առաջխաղացման պլանը մշակելու համար

ԿՈՒՆԵՆԱՔ ՁԵՐ ԻՍԿ ՍՏԵՂԾԱԾ ՎԻԶՈՒԱԼ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
սոցցանցերում բիզնեսի առաջմղման համար
ԿՈՒՆԵՆԱՔ ԲԻԶՆԵՍԻ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ՊԼԱՆ
կազմված առաջատար մասնագետների օգնությամբ
ՁԵՌՔ ԿԲԵՐԵՔ ՆՈՐ ԿԱՊԵՐ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎՍՏԱՀՈԻԹՅՈՒՆ
գիտելիքների կիրառելիության, դասախոսների հետ հետագա կապի հնարավորության շնորհիվ
ՏՐՎՈՒՄ Է ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
Դասընթացի ավարտին տրվում է BSMI դպրոցի ավարտական սերտիֆիկատ (տպագրված և թվային տարբերակով), որի վրա նշված է դպրոցի միջազգային ISO լիցենզավորման համարը:

Այս կրթությունը համարվում է որակավորման բարձրացում և չի հանդիսանում բուհական կրթություն:

Սերտիֆիկատն ունի ուժ ՀՀ շուկայում դպրոցի հայտնիության շնորհիվ և միջազգային շուկայում` ISO լիցենզավորման շնորհիվ:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՕՆԼԱՅՆ Է
Կարող եք միանալ ցանկացած վայրից, իսկ չհասցնելու դեպքում` դիտել տեսագրությունը:
ԱՆՀԱՏԱԿԱՆ Է
Մասնակիցների քանակը քիչ է, ուստի դասընթացն անց է կացվում` հիմնվելով անհատապես յուրաքանչյուրի բիզնեսի վրա:
ԳՈՐԾՆԱԿԱՆ Է
Անցածն ամրապնդվում է գործնական առաջադրանքներով` ձեր իսկ բիզնեսի հիման վրա:
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ
110,000 AMD / ամսական

Օնլայն մասնակցություն դասընթացին


Գործնական աշխատանքների ստուգում և հետադարձ կապ


Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր` մշտական հասանելիությամբ


Անհատական խորհրդատվություն (յուրաքանչյուր շաբաթ 30 րոպեանոց առանձին դասի հնարավորություն)


Ամեն օր մշտական կապ դասընթացի խմբում


Ավարտական սերտիֆիկատ

ԳՐԱՆՑՎԵԼ
ՍՈՎՈՐԻՐ ՀԻՄԱ, ՎՃԱՐԻՐ ՄԻՆՉԵՎ 12 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
  • Rocket Line

    3 ամիս - 0%

    6 ամիս - 5%



  • Inecopay

    3 ամիս - 0%

    6 ամիս - 0%

  • Evocabank

    Evolution

    Մինչև 18 ամիս

    սկսած 18%-ից

ԿԱՐԾԻՔՆԵՐ
  • Էս պահը ամենասպասված ու անմոռանալի պահերից մեկն ա, բայց ԳԼԽԱՎՈՐՆ Ա։ Ու էս սիրուն պահը ապրելու, ունենալու համար ես շնորհակալ եմ BSMI-ին՝ իր հիմնադիր Աննա-Մարիի գլխավորությամբ, ով ինձ տվեց իմ ներքին հանգստությունը, ով իմ՝ ի սկզբանե ընտրած բանասերի մասնագիտությունը փոխեց կյանքիս գույներ ու մոտիվներ տվող մարքեթինգով :

    Միշտ էլ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր գալիս են մեզ մի բան տալու, սովորեցնելու, ու էդ մարդկանցից մեկը Աննա-Մարին ա, իր, մեր BSMI-ով : Իմ ներսում թաքնված ու անթաքույց զգացողություններ կան, որոնք արդեն հազարերորդ անգամ գրել-ջնջելով փորձում եմ կրճատել ու չձանձրացնել : Բայց դե դժվար ա 5 ամիսների զրոյից մարքեթինգի գիտելիքների մեծ բազայի ու արագ մասնագիտացման համար խոսել մի քանի նախադասությամբ... ԵՍ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ ԵՄ, ու ես բառը ասելուն ես շատ եմ սպասել ու երազել։

    BSMI-ում կա Հայաստանի լավագույն ու եզակի կրթությունը, էստեղ կան զարգանալու ռիթմեր : Ու էդ ռիթմերի ապացույցներից մեկը իմ հինգամսյա կրթության երկրորդ ամսում Աննա-Մարիից ստացած աշխատանքի առաջարկն էր իր agency-ում " Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ բարձրացա ինքս իմ առջև դրված ևս մի աստիճան, ու էս աստիճանի հիմքը էնքան ամուր ա, որ իմ նպատակային մեծ ու երկար ճանապարհի շարժիչն ու խթանն ա հանդիսանում:
    Թագուհի Եսայան
    <<Global Marketing in 5 months vol. 4>> Graduate
    Marketing specialist at Trigger
  • Աննա-Մարի ջան, հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո որոշեցինք որ կուրսը ուզում ենք : Ասեմ՝ սկզբում վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը՝ արդի Դասախոսները՝ Level God, դասերը՝ փոխկապակցված և հասկանալի, պրակտիկան՝ շատ : Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա : Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը» : Շատ ուրախ եմ, որ վերջին 5 ամիսների ընթացքում ձեր շնորհիվ մտա այս «բազմաժանր» և հետաքրքիր աշխարհը, որը մինչև այդ թվում էր պարզապես թեթև և մակերեսային մասնագիտություն :

    Արդեն ավարտելուց հետո կարող եմ հստակ ասել, որ դասընթացը լիովին իրեն արդարացնում է : Ուրախ եմ, որ ճանաչեցի ձեր պես մարդկանց, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել եք Հայաստանում ինչ-ր բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր ուսանողներին, ապա նրանց գոնե մեծ մասին ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի :
    Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին:
    Նազիկ Ստեփանյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Manager at Yeraz Restaurant
  • Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարի մարդուն, ով վերջին օրով չեղարկեց իր մասնակցությունը Գլոբալ մարքեթինգի դասընթացին, ու ես հնարավորություն ունեցա միանալու խմբին :) Այսօր արդեն արդյունքներն ավելին են, քան սպասելիքներս : Գիտելիքների որակը, այդ որակը ուսանողներին փոխանցելու մատչելիությունը ու ուսանողի հարմարավետությունը առաջնային համարող դպրոցը կատարյալ մոդելի օրինակ է ՀՀ կրթական համակարգի համար : Էստեղ կրթականից մինչև տեխնիկական յուրաքանչյուր հարց ունի իր հստակ լուծումը : Ծանոթություն, որակյալ գիտելիք և մշտական կապ ոլորտի լավագույն մասնագետների հետ․ սա այն է, ինչ պետք է ցանկացած մարթեքոլոգի, և Հայաստանում տարիներ են պահանջվում դրան հասնելու համար : Ես ունեմ այս ամենն այսօր BSMI-ի շնորհիվ : Բացի նոր մասնագիտությունից և մարդկային մի շարք որակներից՝ ես ևս մեկ շատ կարևոր բան սովորեցի դպրոցի հիմնադիր Աննա-Մարիից․ երբ պատերազմից հետո անընդհատ երկիրը լքելու մասին մտքեր էին գալիս, Աննա-Մարիի օրինակով հասկացա, որ ինչպես մարքեթինգում, այնպես էլ կյանքում, խնդրից թողնել փախչելը լուծում չի :

    Պետք է կարողանաս հասկանալ խնդիրը, վերլուծել այն ու գտնել ամենալավ արդյունքի հանգեցնող լուծումը տվյալ խնդրի համար։ Հիմա եմ հասկանում, որ ինքն ու իր պես մի քանի մարդ տեսել են մեր երկրին այդքան մեծ վնաս հասցնող խնդիրը` կրթության մակարդակը, և եկել են իրենց ներդրումն ունենալու այդ խնդրի լուծման մեջ : Շնորհակալ եմ, BSMI թիմ։
    Տաթևիկ Սարգսյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Product development specialist at Renderforest
  • BSMI-ը չափազանց պատահական հայտնվեց իմ ճանապարհին, նույնիսկ պատկերացում չունեի՝ ինչ է մարքեթինգը, նախընտրածս մասնագիտությունն էլ կյանքիս այս փուլում որևէ կերպ չէր առնչվում մարքեթինգին, բայց վստահ եմ, որ այսուհետ անպայման առնչվելու է : Իր հրաշք հիմանդրի, պրոֆեսիոնալ անձնակազմի շնորհիվ BSMI-ը դարձավ կյանքիս կարևորագույն պատահականություններից, որից շատ-շատ կարևոր օրինաչափություններ ծնվեցին :

    Ստացա գիտելիքներ, որոնք, չնայած ոլորտում փորձ չունենալուս, ինձ օգնում են լինել վստահ, կիրառելի են ամենատարբեր բնագավառներում : Դպրոցի շնորհիվ շատ կարևոր հատկանիշներ ձեռք բերեցի, որոնցից հատկապես կառանձնացնեի ժամանակս ճիշտ ու արդյունավետ օգտագործելու ունակությունը, թիմային աշխատանքը... և իհարկե ճանաչեցի հիասքանչ մարդկանց, որոնց հետ հինգ ամսում անմոռանալի օրեր եմ անցկացրել ու վստահ եմ, որ դրանք շարունակական են լինելու : Դե իսկ Աննա-Մարիի ու դասախոսական անձնակազմի պրոֆեսիոնալիզմի, մարդկային որակների, հոգատարության մասին ուղղակի խոսքեր չկան :

    Շնորհակալ եմ, որ տվեցիք հնարավորություն ստանալու բարձրամակարդակ կրթություն, ու ընդհանրապես շնորհակալ եմ, որ նման գործունեւթյուն եք ծավալում՝ ձեր աշխատանքով ներդրում ունենալով մեր երկրի բարեկեցության, զարգացման ու հզորացման կարևոր գործում։
    Թամարա Ղազարյան
    <<Global Marketing in 5 months vol. 4>> Graduate
    Student at YSU
  • «Գնա երազանքիդ հետևից» Դեռ փոքր ժամանակվանից հետևելով Anna Mary-ին` միշտ հիացել եմ իր հաջողություններով, աշխատասիրությամբ ու իր շնորհիվ սկսել սիրել մարքեթինգը :

    Ընդունվեցի Կառավարման բաժին, բայց սիրտս ձգտում էր մարքեթինգին : Անցան տարիներ, հետո տեղեկացա իր դպրոցի ու դասընթացի մասին և որոշեցի մասնակցել : Մասնակցելու ընթացքում սկսեցի ավելի շատ սիրել այդ մասնագիտությունը ու նպատակ ունեի կայանալու ոլորտում, չնայած բարդ ու դժվար ընթացք էր համալսարանում. վերջին տարի, քննություններ, դիպլոմային աշխատանք, covid և մարքեթինգի դասեր : Արդյունքում դիպլոմային աշխատանքս պաշտպանեցի գերազանց, իսկ BSMI-ը ավարտեցի ոսկե դիպլոմով : Գլխավորը` ստացա այնպիսի գիտելիքներ, որ կարիերաս նոր եմ սկսում, բայց տարբերվող ու պահանջված մասնագեստ եմ զգում ինձ :

    Ու հիմա ուրիշ հաճույք է, երբ Հասկանում եմ, որ ճիշտ որոշում եմ կայացրել : Աննա-Մարի Thank you, Love you
    Անի Մելիքսեթյան
    <<Global Marketing in 5 months vol. 3>> Graduate
    Marketing Specialist at Lorezzi Jewelery
  • Ողջույն, ես Դավիթն եմ ու կպատմեմ իմ ու BSMI-ի պատմությունը :
    BSMI-ի մասին ես ոչինչ չգիտեի ու եկել եմ իմ տնօրենի խորհրդով (այդ ժամանակ աշխատում էի Sandoz դեղագործական ընկերությունում) ու հենց առաջին պահին հասկացա, որ ճիշտ տեղում եմ : BSMI գալիս ես պարզապես բժշկական ներկայացուցիչ էի, իսկ արդեն ավարտելուց մի քանի շաբաթ առաջ Sandoz ընկերության OTC թիմի մարքեթինգ մենեջերը :

    Այժմ Բժշկական գենետիկայի կենտրոնի մարքեթինգ մենեջերն եմ : Այս ամենից բացի՝ 5 ամսում BSMI դասերից հետո ես իմ սեփական ուժերով վարում եմ մեծ լսարանով սոցիալական էջերս ու սեփական բրենդս եմ զարգացնում :

    BSMI - առաջին հերթին ընկերներ են, ովքեր միշտ թե՛ խորհրդով, թե՛ սեփական ուժերով և հնարավորություններով կողքիդ են : Շնորհակալ եմ BSMI-ին իմ կյանքին նոր տեմպ հաղորդելու համար :
    Դավիթ Տոնոյան
    <<Global Marketing in 5 months vol. 3>> Graduate
    Marketing manager at the "CENTER OF MEDICAL GENETICS AND PRIMARY HEALTH CARE"

ՎԻԴԵՈ-ԿԱՐԾԻՔՆԵՐ

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Made on
Tilda