GLOBAL DIGITAL MARKETING IN 3 MONTHS

1 տարի շարունակ մշակված երկար սպասված դասընթաց,

որի արդյունքում գերազանց սովորող մի շարք շրջանավարտներ գտնում են աշխատանք


Ապրիլի 17-ից հուլիսի 19

Երկուշաբթի, երեքշաբթի, ուբաթ

18:30-21:00

100

ժամ դաս, բոլորը՝

գործնական

10+

երկրներում կիրառվող

միջազգային պրակտիկա

9

հիմնական թեմաներ Digital Marketing-ի

մրցունակ մասնագետ դառնալու համար

8

շաբաթ պրակտիկա ՀՀ առաջատար

ընկերություններում լավագույնների համար

ԻՆՉՈՒ՞ BSMI
  • Գործնական աշխատանք յուրաքանչյուր դասին
  • Սկսնակից մինչև պրոֆեսիոնալ մասնագիտացում` հատուկ մեթոդաբանության շնորհիվ
  • Անհատական մոտեցում յուրաքանչյուրին շնորհիվ փոքր խմբերի

  • Փորձաշրջաններ գերազանց սովորողների համար




Ի՞ՆՉ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԳՈՐԾԱՏՈՒՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏԻՑ
  • Սահմանել և իրականացնել ընկերության թվային մարքեթինգի ռազմավարությունը
  • Օպտիմալացնել ընկերության կայքը որոնողական համակարգերի համար (SEO)
  • Նախագծել, իրականացնել և կառավարել ընկերության մարքեթինգային գործունեությունը սոցիալական մեդիայում (SMM)
  • Նախագծել, իրականացնել և կառավարել E-mail մարքեթինգային արշավներ
  • Ստեղծել, կառավարել և հետևել ընկերության թվային գովազդային արշավներին (Google AdWords, Yandex Direct)
  • Իրականացնել թվային մարքեթինգի ալիքների աշխատանքի մոնիթորինգ և ներկայացնել հաշվետվություն
  • Հետևել ոլորտի ընթացիկ թրենդներին, վերլուծել առկա տվյալները՝ ընկերության թվային մարքեթինգի ռազմավարության օպտիմալացման առաջարկներով հանդես գալու համար
  • Որոնել նոր հնարավորություններ օնլայն մարքեթինգային արշավների համար
  • Ստեղծել կոնտենտ ընկերության կայքի և սոցիալական մեդիայի ալիքների համար

ԾԱՆՈԹԱՑԻՐ ՔՈ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀԵՏ

Դասավանդում են միջազգային

փորձ ունեցող 9 առաջատար մասնագետներ։

APR 17-19

MARKETING STRATEGY

APR 17-19

MARKETING STRATEGY

Աննա Մարի Սարգսյան
Founder of BSMI
Marketing Strategist with 11+ years of experience

Ուսումնասիրում ենք թվային մարքեթինգի ակտուալ թրենդները և լավագույն օրինակները վերջին տարիների կտրվածքով։ Սովորում ենք հատուկ գործիքաշարքի միջոցով սահմանել բիզնեսի նպատակները։

Ինչպես նաև ուսումնասիրում ենք այն ճանապարհը, որով անցնում է սպառողը մինչև հաճախորդ դառնալը։

Լսել դասախոսին

APR 25-28

WEBSITE BUILDING

APR 25-28

WEBSITE BUILDING

Լուսինե Աբրահամյան

Sr. Engineering Manager at Tidepool Labs Europe

Ծանոթանում ենք վեբկայքի կառուցվածքին, աշխատանքի սկզբունքներին, սովորում ենք 0-ից կառուցել կայքը՝ խթանելու վաճառքների ավելացումը։

APR 2-10

SEO

APR 2-10

SEO

Մարիամ Գևորգյան

SEO Department Manager at DISQO

Սովորում ենք որոնողական համակարգերի (search engines), մասնավորապես` Google-ի աշխատանքի սկզբունքները, ալգորիթմը և դասակարգման (ranking) կանոնները:
Լսել դասախոսին

APR 12-15

SEO CONTENT WRITING

APR 12-15

SEO CONTENT WRITING

Էմիլյա Գալստյան

SEO Content Writer at The Business Rover

Ձեռք ենք բերում հեշտ ընթերցվող և գրագետ տեքստեր կառուցելու հմտությունները և սովորում տեքստերում հղումների, բաններների և գովազդային այլ նյութերի գրագետ տեղադրում, տեքստերի SEO օպտիմալացում և տեղադրում կայքում։
Լսել դասախոսին

APR 17- JUN 5

SM TARGETING

APR 17- JUN 5

SM TARGETING

Վարդուհի Հարությունյան

CEO at VOODOO Marketing

Ծանոթանում ենք SMM-ի ամենաթարմ թրենդներին, սովորում ենք թիրախավորել լսարանը (FB, IG, Linkedin), ճիշտ կառավարել էջը, միացնել գովազդ, ստանալ հաշվետվություններ և վերլուծել դրանք:
Լսել դասախոսին

JUN 7-21

PAID ADS (GOOGLE)

JUN 7-21

PAID ADS (GOOGLE)

Թերեզա Գրիգորյան
Digital Marketing Manager at Digilite

Սովորում ենք աշխատել Google Adwords համակարգում, մեկնարկել գովազդային արշավներ և կատարել վերլուծություն:

Ծանոթանում ենք Display ads-ի տեսակներին, դրանցից յուրաքանչյուրի կիրառման առանձնահատկություններին, ինքնուրույն կազմում ենք մեդիա-պլաններ՝ ուղղված կոնկրետ բրենդի առջև դրված նպատակների իրագործմանը:

Սովորում ենք OLV-ի տեսակները, դրանց կիրառման առանձնահատկությունները, արդյունավետության չափման ցուցանիշները:

Սովորում ենք բարելավել, օպտիմալացնել, չափել Google-ի գովազդային արշավների արդյունքները։

Լսել դասախոսին

JUN 28 - JUL 5

E-COMMERCE

JUN 28 - JUL 5

E-COMMERCE

Վրույր Օգանյան

Founder of Trigger research-based firm

Սովորում ենք իրականացնել գրագետ օնլայն վաճառք կայքի արդյունավետ կառուցվածքի միջոցով: Ուսումնասիրում ենք E-commerce-ի բոլոր կարևոր հնարավորությունները, որոնց անհրաժեշտ է տիրապետել վաճառքների աճ ապահովելու համար:

Լսել դասախոսին

JUL 10-14

GOOGLE ANALYTICS

JUL 10-14

GOOGLE ANALYTICS

Մուշեղ Բադալյան

Digital Marketing Specialist at SmartClick

Ծանոթանում ենք Google analytics-ի կառուցվածքին, հնարավորություններին, աշխատանքի սկզբունքներին, որոնց անհրաժեշտ է տիրապետել բիզնես-տվյալները վերլուծելու համար՝ կիրառելով հարթակի ընձեռած հնարավորությունները պրակտիկ օրինակների վրա:

Լսել դասախոսին

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Այլ ոլորտում մասնագիտացած անձանց համար, ովքեր ցանկանում են մտնել Digital Marketing-ի ոլորտ

Մեր հագեցած ծրագիրը կօգնի արագ մասնագիտանալ մարքեթինգում, իսկ պրակտիկ առաջադրանքներն ու փորձաշրջանի հնարավորությունները կօգնեն գտնել նոր աշխատանք:

Մարքեթինգային կրթություն ունեցող անձանց համար, ովքեր ցանկանում են խորացնել Digital Marketing-ի իրենց գիտելիքները
Ծրագիրը տալիս է համակարգված և ընդգրկուն գիտելիքներ Digital Marketing-ի բոլոր ճյուղերի վերաբերյալ՝ թույլ տալով սահուն մուտք գործել ոլորտ։
Նեղ մասնագիտական ոլորտում (օրինակ՝ SEO, SMM, PPC) աշխատողների համար, ովքեր ցանկանում են հմտանալ Digital Marketing-ի բոլոր ճյուղերում
Մասնակիցները ստանում են ֆունդամենտալ գիտելիքներ թվային մարքեթինգի բոլոր ճյուղերի վերաբերյալ։

LEARNING
BY DOING

Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ
Գործնական աշխատանք
յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

Դպրոցը գործում է BSMI հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանի կողմից մշակված հատուկ մեթոդաբանությամբ՝ մշակված միջազգային բուհերի լավագույն փորձի հիման վրա, որն առանձնացնում է դպրոցը կրթական այլ հաստատություններից
Դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է առաջադրանք
Բոլորը տեղում բաժանվում են խմբերի և գործնական աշխատանքով ամրապնդում անցածը
Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը և լսում մեկնաբանություններ

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

BSMI ATMOSPHERE
Սովորելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։ BSMI-ը ունի երկու մեծ և մեկ փոքր լսարան, որոնք ապահովում են ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։

ԿԱՐԾԻՔՆԵՐ

  • Որպես «Գլոբալ մարքեթինգ 5 ամսում» դասընթացի շրջանվարտ, կարող եմ վստահաբար ասել, որ հենց BSMI-ում սովորելը կյանքիս կարևորագույն ու ամենաճիշտ որոշումներից էր: Վայր, որտեղ բացի գիտելիքի մեծ բազայից, փորձից, կարևոր կապերից (ոլորտի առաջատար մասնագետների հետ), ստանում ես անմոռանալի հուշեր, ձեռք ես բերում կյանքի ընկերներ, ու առնչվում ես մարդկային բարձր արժեքների դրսևորմանը ամեն դասի: Բոլոր առավելությունները նշելու համար շա՜տ ժամանակ կպահանջվի, պարզապես կասեմ՝ երջանիկ եմ, որ հենց BSMI ուսանող եմ եղել, ու վստահաբար շարունակելու եմ լինել։
    Լիանա Զալինյան

    Head of Marketing Department at "MARNIK" (LLC)

    (Valio distributor in RA)

  • Global Marketing դասընթացից հետո կյանքդ բաժանվում է 2 փուլի' առաջ ու հետո

    Հետո-ի կազմավորման մեջ լուրջ ներդրում ունի BSMI-ը, քանի որ տվեց գիտելիք, ավելի լայն մտածողություն, փոխեց ընկալումներ : Դասընթացների մասին'

    1. Դասերը ունեին ճիշտ կառուցվածք, (դա, իհարկե, վերջում ավելի լավ ես պատկերացնում): Հերթականությամբ քո մեջ կառուցում են մարքեթինգային մտածողություն:

    2. Դասախոսական բարձր պրոֆեսիոնալիզմ: Դասախոսները իրենց ոլորտի առաջատարներն էին , ովքեր պատրաստ էին կիսվելու մեզ հետ տարիների իրենց փորձով

    3. Տեսական ու գործնական դասեր , որոնք էլ ավելի են ամրապնդում ստացած գիտելիքներդ

    Շնորհակալ եմ

    Տաթև Ջիրիդյան
    Marketing specialist at Trade on
  • Շնորհակալություն BSMI-ի տնօրինությանը և դասախոսական անձնակազմին այս դժվարին ժամանակներում կրթական ոլորտում ահռելի ջանքեր գործադրելու և ուսանողներին տարբերվող ու որակյալ գիտելիքով զինելու համար։ Սիրով կմասնակցեմ նաև դպրոցում կազմակերպվող հետագա դասընթացներին։

    Մարիամ Բերբերյան
    «Global Marketing in 5 months» graduate
  • BSMI-ը միակ ուսումնական հաստատությունն է Հայաստանում, որը ընձեռում է սեղմ ժամկետներում ահռելի քանակությամբ արժեքավոր եւ իսկապես պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն:
    Արմինե Հակոբյան

ՎԻԴԵՈ-ԿԱՐԾԻՔՆԵՐ

Question:
Կա՞ն պարտադիր պայմաններ մասնակցության համար։
Answer:

Չի պահանջվում


  • Մաթեմատիկայի իմացություն
  • Մարքեթոլոգի կրթություն
  • Աշխատանքային փորձ
Question:
Ես լրիվ սկսնակ եմ, կարո՞ղ եմ մասնակցել։
Answer:
Այո, դասընթացը նախատեսված է ինչպես սկսնակների, այնպես էլ ոլորտում որոշակի փորձ ունեցող մասնագետների համար։
Question:
Արդյո՞ք կկարողանամ աշխատանք գտնել դասընթացի ավարտին։

Answer:

BSMI-ը երաշխավորում է փորձաշրջան իր լավագույն ուսանողներին, ինչպես նաև օգնում է աշխատանք գտնելու հարցում։
Katie:
Ո՞ր օրերին և ժամերին է լինելու դասընթացը
Answer:

Դասընթացի երրորդ հոսքը կընթանա նոյեմբերի 30-ից մարտի 13-ը։ Մանրամասների համար զանգահարեք 044 144 904։

Question:
Սերտիֆիկատ տրվելու՞ է դասընթացի ավարտին։
Answer:
«Global digital marketing in 3 months» դասընթացի ավարտին տրվում է 3 տեսակի դիպլոմ՝ Gold, Silver, Bronze:
Question:
Ես արդեն որոշակի փորձ ունեմ ոլորտում , արժե՞ մասնակցել։
Answer:

Դուք կարող եք հասկանալ, թե ինչքանով է դասընթացը համապատասխանում ձեր կարիքներին՝ գրանցվելով անհատական խորհրդատվության։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
130,000 AMD / ամսական

Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին


Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին


Համակարգիչ` տեղում աշխատելու համար


-Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր


Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար


ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն


Դիպլոմ


Թեյ/խորտիկներ


Բարձր գնահատականի դեպքում աշխատանք չունեցող ուսանողների համար փորձաշրջանի հնարավորություն

ՆԱԽԱԳՐԱՆՑՎԵԼ
Սովորիր հիմա, վճարիր մինչև 12 ամիսների ընթացքում
  • Rocket Line

    3 ամիս - 0%

    6 ամիս - 5%



  • Inecopay

    3 ամիս - 0%

    6 ամիս - 0%

  • Evocabank

    Evolution

    Մինչև 18 ամիս

    սկսած 18%-ից

Գրանցվել դասընթացին

Գրանցվելու կամ անհատական խորհրդատվություն ստանալու համար թող կոնտակտային տվյալներդ:

Գրանցումը հաստատվում է կախնավճար թողնելուց հետո։

Made on
Tilda