DIGITAL MARKETING PRO, vol. 3

Մայիսի 12 - Օգոստոսի 15

Եռամսյա դասընթաց, որը պատրաստում է թվային մարքեթինգի մրցունակ մասնագետների,ովքեր կկարողանան մշակել տվյալների վրա հիմնված ռազմավարություններ, իրականացնել արդյունավետ արշավներ և կիրառել արդիական գործիքներ՝ հասնելու թվային միջավայրում բիզնեսի գերազանց արդյունքների

Տևողություն՝ 3 ամիս

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝

Ժամերը՝ 10:30-13:00

2400+

դրական կարծիքներ գործատուներից և շրջանավարտներից

10+

երկրներում կիրառվող

միջազգային պրակտիկա

11

հիմնական թեմաներ Digital Marketing-ի

մրցունակ մասնագետ դառնալու համար

Հետաքրքրված ես թվային մարքեթինգով, սակայն չգիտե՞ս որտեղից սկսել և ինչպես ձեռք բերել պրակտիկ հմտություններ՝ նման մրցակցային ոլորտում հաջողելու համար

Թվային մարքեթինգի շուկան լի է բազմաթիվ գործիքներով և հարթակներով, ինչը հաճախ շփոթեցնում է կողմնորոշման և ուղղության ճիշտ ընտրության հարցում
  • 1
    Կան շատ դասընթացներ, որոնք կենտրոնանում են միայն գործիքակազմի տիրապետման վրա՝ առանց ստրատեգիկ հիմք ձևավորելու, ինչը խոչընդոտում է մարքեթինգի լիարժեք ըմբռնմանը։
  • 2
    Գործնական հատվածի բացը թույլ չի տալիս լիարժեք կիրառել ստացած գիտելիքները իրական օրինակների վրա։
  • 3
    Արդյունքում` դասընթացն ավարտած մասնակիցները, չստանալով համապարփակ պատկերացում մարքեթինգային գործընթացների մասին, չեն հաջողում գործնականում։
BSMI-ը, հաշվի առնելով այս ամենը, մշակել է "Digital Marketing PRO" դասընթացը, որի արդյունքում կկարողանաս
Կիրառել թվային մարքեթինգի հիմնական գործիքները, ինչպիսիք են` SEO, PPC, Email Marketing և SMM՝ հասնելու թվային միջավայրում բիզնեսի գերազանց արդյունքների։
Վերլուծել սպառողի վարքագիծը Google Analytics-ի միջոցով։
Պլանավորել Conversion Funnel՝ բարելավելու հաճախորդների ներգրավվածությունը և նպաստելու բիզնես նպատակների իրագործմանը։
Կազմել omnichannel marketing ռազմավարություն, որը ցանկացած հարթակում կապահովի հաճախորդի անխափան և շարունակական փորձ։
Թվային մարքեթինգի ոլորտը զարգանում է դինամիկ արագությամբ, իսկ հաջողելու համար անհրաժեշտ են վերոնշյալ հմտություններն ու գործիքները։

Մեր դասընթացը տալիս է անհրաժեշտ գիտելիքներ՝ տիրապետելու հիմնական գործիքներին, մշակելու արդյունավետ ռազմավարություններ և վերլուծելու տվյալներ՝ լավագույն արդյունքների հասնելու համար։

Դարձիր թվային մարքեթինգի ոլորտի առաջատար՝ սովորելով լավագույն մասնագետներից։

Դասընթացի շնորհիվ

ոչ միայն կստանաս BSMI-ի դիպլոմ, այլև հնարավորություն կունենաս դիմելու OMCA (Online Marketing Certified Associate) միջազգային սերտիֆիկացման և ձեռք բերելու մասնագիտական հավելյալ հմտություններ
ԴԱՍԸՆԹԱՑԱՎԱՐ
Դասընթացը ամողջապես վարելու է Ելենա Միսկարյանը, բացառությամբ 4 դասերի

Ելենա Միսկարյան

  • Ունի մագիստրոսի կոչում, ավարտել է Higher School of Economics համալսարանի Marketing-ի բաժինը
  • Իր 7+ տարվա աշխատանքային փորձի ընթացքում աշխատել է ինչպես մարքեթինգային գործակալությունում և կազմակերպություններում, այնպես էլ freelance տարբերակով
  • Աշխատել է տեղական և միջազգային 60-ից ավելի կազմակերպությունների (client organizations) հետ տարբեր շուկաներում՝ ՀՀ, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Կանադա, ՌԴ
  • Ոլորտում իր աշխատանքային ուղին սկսել է ՌԴ-ում՝ R:TA և Spark Foundry (Publicis Groupe) գործակալություններում։ Տեղափոխվելով ՀՀ՝ աշխատել է Zuck Independent Agency և Smarketa (Eworld) agency-ներում, այնուհետև՝ Sololearn կազմակերպությունում։
  • Ներկայումս աշխատում է Ideal Match կազմակերպությունում որպես Marketing Team Lead ու Paid User Acquisition Manager։

Ելենա Միսկարյան

  • Ունի մագիստրոսի կոչում, ավարտել է Higher School of Economics համալսարանի Marketing-ի բաժինը
  • Իր 7+ տարվա աշխատանքային փորձի ընթացքում աշխատել է ինչպես մարքեթինգային գործակալությունում և կազմակերպություններում, այնպես էլ freelance տարբերակով
  • Աշխատել է տեղական և միջազգային 60-ից ավելի կազմակերպությունների (client organizations) հետ տարբեր շուկաներում՝ ՀՀ, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Կանադա, ՌԴ
  • Ոլորտում իր աշխատանքային ուղին սկսել է ՌԴ-ում՝ R:TA և Spark Foundry (Publicis Groupe) գործակալություններում։ Տեղափոխվելով ՀՀ՝ աշխատել է Zuck Independent Agency և Smarketa (Eworld) agency-ներում, այնուհետև՝ Sololearn կազմակերպությունում։
  • Ներկայումս աշխատում է Ideal Match կազմակերպությունում որպես Marketing Team Lead ու Paid User Acquisition Manager։
Ելենա Միսկարյանը պատմում է դասընթացի մասին
Ո՞ւմ համար է դասընթացը
1
Այլ ոլորտում մասնագիտացած անձանց համար, ովքեր՝

ցանկանում են մտնել Digital Marketing-ի ոլորտ։

2
Մարքեթինգային կրթություն ունեցող անձանց համար, ովքեր`

ցանկանում են խորացնել Digital Marketing-ի իրենց գիտելիքները։

3
Նեղ մասնագիտական ոլորտում (օրինակ՝ SEO, SMM, PPC) աշխատողների համար, ովքեր՝

ցանկանում են հմտանալ Digital Marketing-ի բոլոր ճյուղերում։

Ինչպես է անցնում դասընթացը
1
Դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է case study առաջադրանք:
2
Բոլորը տեղում բաժանվում են խմբերի և խմբային կամ անհատական գործնական աշխատանքով ամրապնդում անցածը:
3
Ուսանողները ներկայացնում են իրենց աշխատանքը և լսում մեկնաբանություններ:
Ի՞նչ է պետք ունենալ
  • Անձնական համակարգիչ
  • Անգլերենի բազային իմացություն
  • MS Office-ի բազային հմտություններ
Ի՞նչ պետք չէ սովորելու համար
  • Մաթեմատիկայի իմացություն
  • Մարքեթոլոգի կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • Հավելյալ ժամանակ, քանի որ տնային աշխատանքներ չկան
ԴԵՌ ՉԵ՞Ս ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

ծանոթացիր մեր ուսանողների կարծիքներին և հաջողության պատմություններին։
Արգինե Շահբազյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Կարծում եմ՝ BSMI հապավումը մի քիչ սխալ է բացվում․ ոչ թե պիտի լիներ business school, այլ best school։
Իրոք շնորհակալ եմ ամեն ինչի համար, առաջին հերթին բոլորիդ մարդ տեսակի համար, ձեր տված գիտելիքի ու աջակցության համար: Բոլոր ակնկալիքներս արդարացվել են։
Մերի Օհանյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Շնորհակալ եմ Ելենային պատրաստակամության համար: Առաջին վայրկյանից մինչև վերջին վայրկյանը չի թողել, որ մեր մոտիվացիան կորի թե՛ դպրոցի, թե՛ դասընթացի նկատմամբ: Ու բացի hard skill-երից լիքը soft skill-եր ենք սովորել: Ու Աննա-Մարիին ևս շատ շնորհակալ եմ նման կազմակերպված դասընթացի համար:
Լուիզա Հակոբյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Ես ընդունվեցի մագիստրատուրա, բայց ինչ-ինչ պատճառներով չշարունակեցի ուսումս: Ու դրանից մի քանի օր հետո տեսա դասընթացի գովազդն ու առանց մտածելու միանգամից զանգահարեցի և գրանցվեցի։
Ուսմանս հետ կապված հիասթափությունից հետո շատ մեծ սպասումներով էի եկել BSMI:
Ու վստահ կարող եմ ասել, որ ինչի հետևից եկել էի, ամեն ինչ ստացել եմ: Շատ-շատ շնորհակալ եմ բոլորին գիտելիքների համար. լրիվ նոր աշխարհ էր, իրոք շատ ուրախ եմ, որ հենց ձեզ եմ ընտրել:
Ռուզաննա Վարդանյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել Ելենային, որովհետև ես աշխատում եմ մարքեթինգի ոլորտում ու շատ մասնագետների եմ առնչվել, բայց Ելենայի նման խորը գիտելիքներով մասնագետի, ով տեղյակ է ամեն ինչից, չեմ հանդիպել։ Ու ինձ համար իրոք զարմանալի էր, որ Հայաստանում կան նման մասնագետներ, ումից կարող եմ լիքը բան սովորել։

Դասընթացին ինձ իմ ընկերությունն էր ուղարկել վերապատրաստման։ Արդեն 3 ամիս ես լիքը հմտություններ օգտագործում եմ իմ աշխատանքում, ինչը մեր ընկերությունն էլ է տեսնում, ու դա ինձ համար ամենակարևորն է։ Շնորհակալ եմ իմ ձեռք բերած գիտելիքների, ձեզ ու լիքը նոր մարդկանց ճանաչելու, ընկերների ձեռք բերելու համար։
Սոսե Հակոբյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Ես շատ երկար եմ փնտրել դասընթաց, որ կտար ինձ անհրաժեշտ բոլոր գիտելիքները։ Եվ գալով BSMI՝ վերջապես գտա այն, ինչ փնտրում էի։
Համալսարանում սովորելիս միշտ չէի հասկանում այն կուրսեցիներիս, որ անընդհատ հարցեր էին տալիս, բայց այստեղ հասկացա, որ եթե թեման հետաքրքիր է, ապա ուզում ես մինչև վերջ խորանալ և պարզել ամեն մի հարց։ Ուստի արդեն ինքս էլ այստեղ բոլոր դասերին բազմաթիվ հարցեր տալով՝ սովորել եմ այն ամենը, ինչի հետևից եկել էի։ Շնորհակալ եմ այս դասընթացը կազմակերպելու համար։
Եվա Բաբայան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Ես բոլորովին այլ ոլորտից եմ եկել BSMI և հենց Ելենայի խորհրդով։ Երբ իմացա իր դասընթացի մասին, անմիջապես գրանցվեցի։ Շնորհակալ եմ Ելենային իր տված գիտելիքների համար․ ես դրանք երբեք չեմ մոռանա։ Շնորհակալ եմ նաև BSMI-ին՝ հենց Ելենային ընտրելու համար․ ձեր համագործակցությունն այնքան լավ է ստացվել, որ վստահ եմ՝ դասընթացի բոլոր մասնակիցների ակնկալիքներն արդարացվել են։
Անգելինա Քոչարյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Ելենան իսկապես բավականին մատչելի է բացատրում ամեն ինչ: Ես ի սկզբանե SMM-ի ոլորտում էի, հետո հասկացա, որ թվային մարքեթինգում ավելի շատ եմ ուզում խորանալ: Ինձ շատ հետաքրքիր էր այս ոլորտը, ու շատ-շատ գոհ մնացի ամեն ինչից: Իսկապես շատ շնորհակալ եմ:
Էլինա Գրիգորյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Այս դասընթացն ինձ համար նոր էքսպերիմենտ էր:
Երբեք չէի մտածի, որ նորից պետք է սովորեմ, բայց շատ հավես էր․ նոր շունչ, նոր էներգիա։ Ու միշտ հիացել եմ Ելենայով ու իր գիտելիքներով․ բոլոր ճյուղերին իդեալական կերպով տիրապետում է։
Էլա Ավետիսյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Ես ինքս շատ եմ շփվել մարքեթինգի մասնագետների հետ, ու մարքեթինգին հատկապես Հայաստանում մատների արանքով նայելու սովորությունը ինձ մոտ էլ մի քիչ նստվածք ուներ: Բայց Ձեր շնորհիվ հասկացա, որ դա էդպես չի: Դուք ունեք սուպեր պատասխանատու, շատ պատրաստակամ և նվիրված բնավորութոյուն Ձեր աշխատանքին: Դուք իդեալական ձևով կարողանում եք կառավարել ու աշխատել թիմի հետ: Չի եղել հարց, որ չունենա պատասխան:

Ես աշխատել եմ ոլորտում 4 տարի, բայց դեռ լիքը սովորելու բան ունեի, ինչի համար Ձեզ շատ շնորհակալ եմ: Շատ շնորհակալ եմ երեխեքին, ովքեր շատ ջերմություն են տվել: Մենք լարվածություն չենք զգացել, զգացել ենք թիմ, ընտանիք, իրար հետ քննարկել ենք և նույնիսկ նույն հայտարարի ենք եկել շատ հարցերում: Շնորհակալ եմ BSMI-ին նման մաքուր, սիրուն ու դրական միջավայրի համար:
Նինելիա Քեշիշյան
"Digital Marketing Pro" vol 2 Graduate
Digital Marketing-ի դասընթացների նախկինում էլի էի մասնակցել, բայց ոչինչ չէի սովորել և BSMI գալով եմ հասկացել, թե իրականում ինչ է թվային մարքեթինգը:
Դասընթացի բոլոր դասերը տեսաձայնագրվում են և հետագայում մշտապես հասանելի են լինելու քեզ։
ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՆ
BSMI-ի շրջանավարտները պահանջված են ՀՀ շուկայում
ՏՐՎՈՒՄ Է ԴԻՊԼՈՄ
Դասընթացի ավարտին տրվում է BSMI դպրոցի ավարտական դիպլոմ (տպագրված և թվային տարբերակով), որի վրա նշված է դպրոցի միջազգային ISO լիցենզավորման համարը:

Այս կրթությունը համարվում է որակավորման բարձրացում և չի հանդիսանում բուհական կրթություն:

Դիպլոմը ՀՀ շուկայում ուժ ունի դպրոցի հայտնիության շնորհիվ, իսկ միջազգային շուկայում` ISO լիցենզավորման շնորհիվ:
ՏՐՎՈՒՄ Է ԴԻՊԼՈՄ
Դասընթացի ավարտին տրվում է BSMI դպրոցի ավարտական դիպլոմ (տպագրված և թվային տարբերակով), որի վրա նշված է դպրոցի միջազգային ISO լիցենզավորման համարը:

Այս կրթությունը համարվում է որակավորման բարձրացում և չի հանդիսանում բուհական կրթություն:

Դիպլոմը ՀՀ շուկայում ուժ ունի դպրոցի հայտնիության շնորհիվ, իսկ միջազգային շուկայում` ISO լիցենզավորման շնորհիվ:
  • Մեկնարկը`
    Մայիսի 12 – Օգոստոսի 15
  • Օրերը և ժամերը`

    երկ/չրք/ուրբ

    10։30-13։00

  • Ուսման ձևաչափը`
    ՕՖլայն
  • Ավարտին տրվում է`
    Դիպլոմ՝ հիմնադրի և դասախոսի ստորագրությամբ
ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
130,000 AMD / ամսական
  • ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին,
  • ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին,
  • դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր,
  • պատրաստի գործիքաշար՝ աշխատանքն սկսելու համար,
  • ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն,
  • BSMI դիպլոմ,
  • Թեյ/խորտիկներ։
ԳՐԱՆՑՎԵԼ

ROCKET LINE

3 ամիս - 0%

6 ամիս - 5%

INECO PAY

3 ամիս - 0%

6 ամիս - 0%

EVOCABANK

Մինչև 18 ամիս

սկսած 18%-ից

FAQ
Հաճախ տրվող հարցեր
LEARNING
BY DOING
Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ
Գործնական աշխատանք յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

ՄԵՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ

BSMI ATMOSPHERE
Էֆեկտիվ լինելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։ BSMI-ը ունի երկու մեծ և մեկ փոքր լսարան, որոնք ապահովում են ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։
Եթե խմբում գրանցված ուսանողների թիվը բավարար չլինի
դասընթացը սկսելու համար, այն կարող է հետաձգվել։
Այդ մասին քեզ կզգուշացնենք հնարավորինս շուտ։
ԳՐԱՆՑՎԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ

Գրանցվելու կամ անհատական խորհրդատվություն ստանալու համար թող կոնտակտային տվյալներդ:

Իսկ եթե BSMI ուսանող ես, կապ հաստատիր մեզ հետ՝ ստանալու քո զեղչի պրոմոկոդը։


Գրանցումը հաստատվում է կանխավճար թողնելուց հետո։

Made on
Tilda