GLOBAL MARKETING

in 2 months

+ 2 months internship


Ապրիլի 19-ից հունիսի 21

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ

10:30-13:30

Միջազգային փորձ ունեցող առաջատար մասնագետների կողմից դասավանդվող գործնական միակ դասընթացը ՀՀ-ում, որը երաշխավորում է փորձաշրջաններ լավագույն ուսանողների համար



Առաջին անգամ մեկնարկում է հինգամսյա դասընթացի միայն առաջին մասը՝ երկու ամիս տևողությամբ։ Հինգամսյա դասընթացի մանրամասները՝ վիդեոյում։

Anna-Mary Sargsyan
CEO & Visionary leader, Marketing & Media Planning Leading Specialist

Դասընթացի ծրագիրը կազմվել է հատուկ մեթոդաբանությամբ՝ հաշվի առնելով ոլորտի լավագույն մասնագետներին փնտրող և մեզ դիմած ընկերությունների պահանջները, ուստի մեր շրջանավարտները լիովին պատրաստ են աշխատելու ՀՀ ցանկացած ընկերությունում

LEARNING
BY DOING
Գործնական աշխատանք կատարելը թույլ է տալիս նյութը յուրացնել ավելի լավ, ինչպես նաև՝
  • Դասընթացի ավարտին ուսանողն ունենում է սեփական աշխատանքների օրինակներ,
  • Զարգանում է բիզնես-խնդիրների լուծման տրամաբանությունը։
Մեթոդաբանությունն այնպես է մշակված, որ անգամ ոլորտի սկսնակները յուրաքանչյուր դասի ավարտին լիովին ընկալած են լինում թեման։
Միքս-մեթոդաբանությունը թույլ է տալիս սկսնակներին և փորձառու մասնագետներին սովորել միասին, ինչի արդյունքում սկսնակները յուրացնում են ոլորտի բոլոր նրբությունները, իսկ փորձառուները՝ թարմացնում իրենց գիտելիքները և փորձը՝ ձեռք բերելով միջազգայնորեն կիրառելի հմտություններ։
Գործնական աշխատանք
յուրաքանչյուր դասին

Սկսնակից մինչև

պրոֆեսիոնալ

Փորձառու մասնագետների

վերապատրաստում

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԱՆՑՆՈՒՄ ԴԱՍԵՐԸ
  • Դասախոսության ընթացքում բացատրվում է նյութը, տրվում է case study առաջադրանք:





    01
  • Բոլորը տեղում բաժանվում են
    խմբերի և գործնական աշխատանքով ամրապնդում անցածը:




    02
  • Խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքը և լսում մեկնաբանություններ:
    03

Ի՞ՆՉ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲԻԶՆԵՍԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

____________________________________________

  • Մարքեթինգային ստրատեգիայի կազմում և իրականացում
  • Շուկայի/թիրախային լսարանի/մրցակիցների վերլուծություն և հետազոտություն
  • Մարքեթինգային բյուջեի սահմանում և արդյունավետ կառավարում
  • Գովազդային ալիքների (ad channels) ընտրություն օնլայն և օֆլայն հարթակում և պլանավորում (TV, Radio, OOH+Indoor, SMM, SEO, Paid search, OLV և այլն)
  • Սպառողի հետ հաղորդակցման յուրաքանչյուր փուլում համապատասխան գովազդի ընտրություն, ընկերության վաճառքների ավելացում
  • Նոր ապրանքի շուկա վերհանում և առաջխաղացում
  • Գովազդային արշավի արդյունքների վերլուծություն և վիզուալիզացիա
  • Գովազդային արշավի/ մարքեթինգի թիմի ղեկավարում
  • Ֆիրմայի առջև դրված մարքեթինգային խնդիրների լուծում` անկախ ոլորտից

BSMI-ի այս մեկ դասընթացի ավարտին Դու կունենաս բոլոր հմտությունները՝ սեփական աշխատանքի օրինակներով, որպեսզի կարողանաս անցնել աշխատանքի կամ զարգացնել Քո իսկ բիզնեսը:

Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Ապագա մարքեթոլոգների համար

Յուրաքանչյուր դասի ընթացքում մասնակիցները ստանում են նոր հմտություն իրական գործնական օրինակների հիման վրա, ինչպես նաև անցնում են ինթերնշիփեր տարբեր ոլորտներում ՀՀ լավագույն ընկերություններում:

Նրանց համար, ովքեր ցանկանում են կապ ձեռք բերել ոլորտի փորձագետների հետ

Եթե նույնիսկ որևէ հատված չհասցնես բավականին լավ ուսումնասիրել դասընթացի շրջանակներում և հետագա աշխատանքում բախվես նման խնդրի, ապա մեր փորձագետները մշտապես պատրաստ են օգնել գտնել այդ խնդրի լուծումը անգամ դասընթացի ավարտից հետո։

Մեկ այլ ոլորտում մասնագիտացած անձանց համար, ովքեր ցանկանում են աշխատել մարքեթինգի ոլորտում

Մեր հագեցած ծրագիրը կօգնի Քեզ արագ մասնագիտանալ մարքեթինգում՝ ստանալով միջազգային որակի կրթություն։

Մարքեթոլոգների հետ աշխատողների համար, ովքեր թույլ են պատկերացնում նրանց աշխատանքը

Մասնակիցներն ինքնուրույն իրականացնում են այն բոլոր աշխատանքները, որոնք պահանջվում են մասնագետներից, ինչը սովորեցնում է ճիշտ վերահսկել և գնահատել նրանց աշխատանքը:

Նեղ մասնագիտական ոլորտում (օրինակ՝ SEO, SMM, PPC) աշխատողների համար, ովքեր ընդհանուր մարքեթինգը թերի են պատկերացնում

Մասնակիցները ստանում են համակարգված պատկերացում, թե որ ճյուղը ինչ տեղ է զբաղեցնում ընդհանուր մարքեթինգի ոլորտում:

Երկար ժամանակ չաշխատած անձանց համար, ովքեր ցանկանում են թարմ գիտելիքներ ստանալ և գտնել աշխատանք

Ծրագրի պրակտիկ առաջադրանքներն ու փորձաշրջանի հնարավորությունները կօգնեն հեշտությամբ գտնել աշխատանք ՀՀ ընկերություններից մեկում:

ԴԱՍԸՆԹԱՑՆ ՈՒՆԻ
  • 180

    ժամ դաս,

    որից 90%-ը գործնական է

  • 10+
    երկրներում կիրառվող միջազգային պրակտիկա
  • 38
    նոր հմտություն մարքեթինգի ոլորտում (այդ թվում` SMM, SEO)
  • 8
    շաբաթ պրակտիկա ՀՀ առաջատար ընկերություններում լավագույնների համար

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Մարքեթինգային ստրատեգիա և հետազոտություններ
Սովորում ես հետազոտել շուկան (լսարանը, մրցակիցներին, պահանջարկը), սահմանել տեսականին, հաշվել ապրանքի գինը, սահմանել մարքեթինգային բյուջեն, ընտրել գովազդի ալիքները (ad channels) և կազմել ռազմավարություն:
ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՈՒՄ ԵՎ ՓՈՐՁԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿ
TRIGGER ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Քննության արդյունքում Gold և Silver մակարդակի հավաստագիր ստացած և մշտական աշխատանք չունեցող ուսանողները դասընթացի ավարտից հետո անցնում են 2-ամսյա ինթերնշիփ Թրիգգեր ընկերությունում:

Ինչպիսին է քո մարքեթինգային ռազմավարությունը մինչ այս դասընթացը (before) և "Global marketing in 2 months" դասընթացի ավարտին (after)

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ

Դպրոցի նյութերը կազմված են զրոյից` միջազգային տեղեկատվական փակ հարթակների հիման վրա, որոնց մասին չկա տեղեկություն ոչ մի գրքում կամ բաց հարթակում:

Նյութերը ներառում են`

Ստվար հատվածներ`

1. Եվրասիայի ԹՈՓ 7-րդ համալսարանի` Մարքեթինգի ֆակուլտետի մագիստրոսական ծրագրից (ԹՈՓ 1 ծրագիրը Ռուսաստանում)

2. Բրիտանական Chartered Institute of Marketing կրթական ծրագրից

Իրական արժեքը` ~2,300,000 դրամ/ տարեկան

ՌԴ "1st Media School-ի" մեկամյա ծրագրի հիմնական մասը, որտեղ պատրաստվում են կադրեր աշխարհի ԹՈՓ 10 մարքեթինգային ընկերությունների համար

Իրական արժեքը` ~950,000 դրամ

Թրեյնինգներ ավելի քան 25 ուղղություններով (Հետազոտություններ, Գնագոյացում, գովազդի պլանավորում SMM, SEO և այլն), որոնցից յուրաքանչյուրի միջին արժեքը ՀՀ-ում կազմում է ~90,000 դրամ

Իրական արժեքը` >1,000,000 դրամ

BSMI-ը այս ամենը տրամադրում է հայերեն` ընդամենը 260,000 դրամով, ադապտացված ՀՀ շուկայի համար` վերացնելով նաև այլ երկիր ուսման նպատակով մեկնելու և ավելորդ ծախսեր կատարելու անհրաժեշտությունը:

Ինչ պետք չէ սովորելու համար
  • Մաթեմատիկայի իմացություն
  • Մարքեթոլոգի կրթություն
  • Աշխատանքային փորձ
  • Հավելյալ ժամանակ, քանի որ տնային աշխատանքներ չկան
Ինչ է պետք ունենալ
  • MS office բազային հմտություններ
  • Անգլերենի իմացություն
  • Բարձրագույն կրթություն ցանկացած ոլորտում
  • Անձնական համակարգիչ (ցանկալի է)

Դասընթացի բոլոր դասերը տեսաձայնագրվում են․ բացակայության դեպքում հնարավորություն ունեք նայելու օնլայն, իսկ բոլոր տեսաձայնագրությունները ամեն դասից հետո տրամադրվում են ձեզ մշտական հասանելիությամբ

Ծանոթացիր քո դասախոսների հետ

Դասավանդում են միջազգային

փորձ ունեցող 9 առաջատար մասնագետներ։

  • ԱՆՆԱ-ՄԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ

    CEO & Visionary leader at BSMI

  • ՎՐՈՒՅՐ ՕԳԱՆՅԱՆ

    Founder at Trigger research-based firm

  • ԱՆԱՀԻՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ

    Co-founder at Trigger research-based firm

  • ՍԵՐԳԵՅ ԹԱՆԹՈՒՇՅԱՆ

    P.h.D., Business Strategy & Effective Communication professor

  • ԱՆԳԵԼԻՆԱ ՄԱԿԱՐՅԱՆ

    Marketing and product flow department's lead at Parma supermarket
  • ԿԱՐԵՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

    Co-Founder and Branding director at Braind
  • ԷՄԻԼՅԱ ԳԱԼՍՏՅԱՆ

    SEO Content Writer at the Business Rover

  • ՄԱՐԻԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ

    SEO Department Manager at Disqo

  • ՄՈՒՇԵՂ ԲԱԴԱԼՅԱՆ

    Digital Marketing Specialist at SmartClick

  • ԱՍՏՂԻԿ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

    Founder & CEO of PBH group,

    former Commercial Director at Kentron TV

  • ԴԱՎԻԹ ՕՎՈՅԱՆ

    Marketing Officer at ats.am

    Founder of B2B Development

  • Սովորիր ոլորտի առաջատարներից

Եթե խմբում գրանցված ուսանողների թիվը բավարար չլինի դասընթացը սկսելու համար, այն կարող է հետաձգվել։ Այդ մասին քեզ կզգուշացնենք հնարավորինս շուտ։
BSMI ATMOSPHERE
Էֆեկտիվ լինելու համար շատ կարևոր է նաև միջավայրը, որտեղ սովորելու ես։ BSMI-ը ունի երկու մեծ և մեկ փոքր լսարան, որոնք ապահովում են ջերմ մթնոլորտը, բարձր մոտիվացիան ու բոլոր հնարավորությունները դասապրոցեսն առավելագույն արդյունավետությամբ կազմակերպելու համար։
ԿԱՐԾԻՔՆԵՐ
  • Էս պահը ամենասպասված ու անմոռանալի պահերից մեկն ա, բայց ԳԼԽԱՎՈՐՆ Ա։ Ու էս սիրուն պահը ապրելու, ունենալու համար ես շնորհակալ եմ BSMI-ին՝ իր հիմնադիր Աննա-Մարիի գլխավորությամբ, ով ինձ տվեց իմ ներքին հանգստությունը, ով իմ՝ ի սկզբանե ընտրած բանասերի մասնագիտությունը փոխեց կյանքիս գույներ ու մոտիվներ տվող մարքեթինգով :

    Միշտ էլ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր գալիս են մեզ մի բան տալու, սովորեցնելու, ու էդ մարդկանցից մեկը Աննա-Մարին ա, իր, մեր BSMI-ով : Իմ ներսում թաքնված ու անթաքույց զգացողություններ կան, որոնք արդեն հազարերորդ անգամ գրել-ջնջելով փորձում եմ կրճատել ու չձանձրացնել : Բայց դե դժվար ա 5 ամիսների զրոյից մարքեթինգի գիտելիքների մեծ բազայի ու արագ մասնագիտացման համար խոսել մի քանի նախադասությամբ... ԵՍ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ ԵՄ, ու ես բառը ասելուն ես շատ եմ սպասել ու երազել։

    BSMI-ում կա Հայաստանի լավագույն ու եզակի կրթությունը, էստեղ կան զարգանալու ռիթմեր : Ու էդ ռիթմերի ապացույցներից մեկը իմ հինգամսյա կրթության երկրորդ ամսում Աննա-Մարիից ստացած աշխատանքի առաջարկն էր իր agency-ում " Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ բարձրացա ինքս իմ առջև դրված ևս մի աստիճան, ու էս աստիճանի հիմքը էնքան ամուր ա, որ իմ նպատակային մեծ ու երկար ճանապարհի շարժիչն ու խթանն ա հանդիսանում:
    Թագուհի Եսայան
    <<Global Marketing in 5 months vol. 4>> Graduate
    Marketing specialist at Trigger
  • Աննա-Մարի ջան՞՞ հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո որոշեցինք որ կուրսը ուզում ենք : Ասեմ՝ սկզբում վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը՝ արդի Դասախոսները՝ Level God, դասերը՝ փոխկապակցված և հասկանալի, պրակտիկան՝ շատ : Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա : Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը» : Շատ ուրախ եմ, որ վերջին 5 ամիսների ընթացքում ձեր շնորհիվ մտա այս «բազմաժանր» և հետաքրքիր աշխարհը, որը մինչև այդ թվում էր պարզապես թեթև և մակերեսային մասնագիտություն :

    Արդեն ավարտելուց հետո կարող եմ հստակ ասել, որ դասընթացը լիովին իրեն արդարացնում է : Ուրախ եմ, որ ճանաչեցի ձեր պես մարդկանց, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել եք Հայաստանում ինչ-ր բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր ուսանողներին, ապա նրանց գոնե մեծ մասին ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի :
    Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին:
    Նազիկ Ստեփանյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Manager at Yeraz Restaurant
  • Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարի մարդուն, ով վերջին օրով չեղարկեց իր մասնակցությունը Գլոբալ մարքեթինգի դասընթացին, ու ես հնարավորություն ունեցա միանալու խմբին :) Այսօր արդեն արդյունքներն ավելին են, քան սպասելիքներս : Գիտելիքների որակը, այդ որակը ուսանողներին փոխանցելու մատչելիությունը ու ուսանողի հարմարավետությունը առաջնային համարող դպրոցը կատարյալ մոդելի օրինակ է ՀՀ կրթական համակարգի համար : Էստեղ կրթականից մինչև տեխնիկական յուրաքանչյուր հարց ունի իր հստակ լուծումը : Ծանոթություն, որակյալ գիտելիք և մշտական կապ ոլորտի լավագույն մասնագետների հետ․ սա այն է, ինչ պետք է ցանկացած մարթեքոլոգի, և Հայաստանում տարիներ են պահանջվում դրան հասնելու համար : Ես ունեմ այս ամենն այսօր BSMI-ի շնորհիվ : Բացի նոր մասնագիտությունից և մարդկային մի շարք որակներից՝ ես ևս մեկ շատ կարևոր բան սովորեցի դպրոցի հիմնադիր Աննա-Մարիից․ երբ պատերազմից հետո անընդհատ երկիրը լքելու մասին մտքեր էին գալիս, Աննա-Մարիի օրինակով հասկացա, որ ինչպես մարքեթինգում, այնպես էլ կյանքում, խնդրից թողնել փախչելը լուծում չի :

    Պետք է կարողանաս հասկանալ խնդիրը, վերլուծել այն ու գտնել ամենալավ արդյունքի հանգեցնող լուծումը տվյալ խնդրի համար։ Հիմա եմ հասկանում, որ ինքն ու իր պես մի քանի մարդ տեսել են մեր երկրին այդքան մեծ վնաս հասցնող խնդիրը` կրթության մակարդակը, և եկել են իրենց ներդրումն ունենալու այդ խնդրի լուծման մեջ : Շնորհակալ եմ, BSMI թիմ։
    Տաթևիկ Սարգսյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Product development specialist at Renderforest
  • Երբ արդյունքը գերազանցում է (այն էլ մի քանի անգամ) սպասելիքներդ : Կես տարի, բայց մի նոր աշխարհի բացահայտում, նոր մտածելակերպի ձևավորում, նոր հնարավորություններ, շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ կապեր, թարմ, անփոխարինելի գիտելիքներ և այս ամենը լավագույն մարքեթինգային դպրոցի՝ BSMI-ի շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական դպրոց հայկական իրականության մեջ Կյանքիս լավագույն կես տարին անցավ այստեղ : Ու այսօր ես վստահ կարող եմ ասել, որ մեկ քայլ ավելի մոտ եմ երազանքիս : Այսօր իմ երեկվա «ես»-ից մի փոքր ավելի լավն եմ ու ավելի վստահ ինքս ինձ վրա : Ու ամենից շատ շնորհակալ եմ Ձեզ, Աննա-Մարի ջան Դուք մեծ գաղափարի շուրջ համախմբել եք ոլորտի լավագույն դասախոսներին, դուք անում եք ամենաբարի գործը՝ տալիս եք որակյալ կրթություն՝ բազմաբովադակ նյութերով, մեծ էներգիայով ու մեծ սիրով : Անչափ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ Ձեզ ճանաչում եմ : Դուք եղել եք այն մարդը, ում ցանկացել ենք նմանվել, Ձեզանից անընդհատ սովորել ենք ու ամեն օր աշխատել մեզ վրա : Հայաստանը Ձեզ պես մասնագետների կարիք ունի...
    Շնորհակալ եմ կյանքիս գույներ տալու ու ինձ ավելի լավը դարձնելու համար : Շատ կկարոտեմ Ձեզ, դպրոցի դրական ու առողջ մթնոլորտը, լուսավոր ու անչափ լավ մարդկանց :
    Իսկ այն մարդիկ, ովքեր ընտրել են BSMI-ը, ուզում եմ ասել, որ դուք կատարել եք ձեր կյանքի ամենալավ ընտրությունը :
    Իզաբելա Ասմարյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Teacher of English language

ՎԻԴԵՈ-ԿԱՐԾԻՔՆԵՐ

ՄԵՐ ՈւՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՇԽԱՏՈւՄ ԵՆ
ՍՈՎՈՐԻՐ ՀԻՄԱ, ՎՃԱՐԻՐ ՄԻՆՉԵՎ 12 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ
  • Rocket Line

    3 ամիս - 0%

    6 ամիս - 5%



  • Inecopay

    3 ամիս - 0%

    6 ամիս - 0%

  • Evocabank

    Evolution

    Մինչև 18 ամիս

    սկսած 18%-ից

Կարող ես նաև ուղղակիորեն կնքել պայմանագիր BSMI-ի հետ և 2-ամսյա դասընթացի դիմաց վճարել 12 ամիսների ընթացքում՝ առանց բանկի միջնորդության ու տոկոսների։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ
260,000 AMD
(130,000 AMD / ամիսը)
  • Ֆիզիկական մասնակցություն դասախոսության տեսական հատվածին
  • Ֆիզիկական մասնակցություն տեղում արվող գործնական աշխատանքներին
  • Համակարգիչ` տեղում աշխատելու համար
  • Դասախոսությունների տեսագրություններ և օնլայն նյութեր
  • Պատրաստի գործիքաշարք աշխատանքը սկսելու համար
  • ժամանակ առ ժամանակ անհատական խորհրդատվություն
  • BSMI դիպլոմ (3 մակարդակի` կախված գնահատականից)
  • Թեյ/խորտիկներ
Դասընթացին գրանցվելու համար
Ստորև լրացրու տվյալներդ, և մեր աշխատակիցը կապ կհաստատի քեզ հետ

Մասնակցության հայտ լրացնելուց հետո կմասնակցես հարցազրույցի

Մեկ շաբաթվա ընթացքում կստանաս պատասխան հայտիդ հաստատման կամ մերժման վերաբերյալ

Հայտի հաստատումից հետո 3 օրվա ընթացքում անհրաժեշտ կլինի թողնել կանխավճար, հակառակ դեպքում կանցնես դասընթացի հաջորդ մեկնարկի սպասման ցուցակ

Made on
Tilda