KEY powered by BSMI & Ethos

Ճիշտ ընտրության հիմքը դրվում է մանկուց

Նախագիծ՝ ուղղված մանուկ հասակից երեխայի զարգացմանը և անձնային աճի կատարելագործմանը


Դասընթաց N1: Ինքնադրսևորում

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Բախվելով այն երևույթին, որ երեխաները, հաճախ դպրոցում լավ սովորելով հանդերձ, դժվարանում են իրենց դրսևորել կյանքի կարևոր իրավիճակներում՝ սեփական եսը ներկայացնելիս, թիմային աշխատանքներին մասնակցելիս, սթրեսային իրավիճակները կառավարելիս, կազմակերպվածության և մի շարք այլ կարևոր հարցերում, "Ethos վարքագծային ինտելեկտը" և BSMI բիզնես դպրոցը մշակել են երեխաների ինքնազարգացմանն ուղղված ծրագիր:

Ծրագիրը տալու է այն, ինչ չեն սովորում դպրոցում` օգնելով երեխաներին ձեռք բերել կյանքում ճիշտ ընտրություն կատարելու համար կարևոր հմտություններ:

  • Տևողություն

    6 դաս

    (նոյեմբերի 15 - դեկտեմբերի 1)

  • Ձևաչափ

    Ինտերակտիվ խաղային դասախոսություններ

    Երք., Հինգ.՝ 17։30-19։00

  • Ավարտին տրվում է

    Հավաստագիր
  • Մասնակիցների քանակ

    առավելագույնը 20

    (Դասընթացին կարող են մասնակցել 8-12 տարեկանները)

  • Արժեք

    55,000 դրամ


ԾՐԱԳՐԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԸ ՊԱՏՄՈՒՄ ԵՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ
ԱՆՆԱ-ՄԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆ, ԷՄՄԱ ՍԱՐԳՍՅԱՆ
Founders of KEY program
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Ինքնաներկայացում. իմ այցեքարտը

Ինքնաներկայացում. իմ այցեքարտը

Գոռ Հարությունյան

Co-founder of Breathe 

«Շնչիր» մոտիվացիոն նախագծի ղեկավար, Էննեագրամայի միջազգային ասոցացիայի Էննեագրամայի պրակտիկ մասնագետ, World Learning-ի դասընթացավար


Երեխաները կսովորեն ինչպես ներկայանալ տարբեր միջավայրերում, ճիշտ կառավարել ձայնի ինտոնացիան և տիրապետել դիմացինին լսելու արվեստին։
Լսել դասախոսին

Պետություն-մարդ հարաբերությունների կարգավորում

Պետություն-մարդ հարաբերությունների կարգավորում

Վրույր Օհանյան

Co-Founder of Trigger Agency, Lecturer in Big Data & Finances, P.hD in Economics

Trigger մարքեթինգային ընկերության համահիմնադիր, հակաճգնաժամային կառավարման մասնագետ

Կծանոթանան պետություն-մարդ հարաբերությունների կարգավորմանը, կհասկանան, թե որն է պետության դերը անհատի զարգացման մեջ, որտեղ են սկսվում իրենց իրավունքները և ավարտվում մյուսներինը։

Բիզնես-մտածողությունը մանկուց

Բիզնես-մտածողությունը մանկուց

Աննա-Մարի Սարգսյան

CEO & Visionary leader,

Marketing & Media Planning Leading Specialist

BSMI մարքեթինգի և ինովացիաների դպրոցի հիմնադիր, մարքեթինգի միջազգայնորեն հավաստագրված մասնագետ

Բիզնես մտածողությունը զարգանում է դեռ մանկուց, և այդ մոդուլը չի աշխատում այն դեպքում, երբ մի օր պարզապես որոշում ես հիմնել բիզնես։ Այդ իսկ պատճառով դասընթացի այս հատվածը ուղղորդված է երեխաների մեջ բիզնես մտածողություն սերմանելուն, ինչպես նաև սեփական երազանքների բիզնեսի կառավարման հմտությունների զարգացմանը։
Լսել դասախոսին

Վարքագծային ինտելեկտը կարևոր պահերին։ Շնորհակալություն և Ներողություն բառերի կարևորությունը

Վարքագծային ինտելեկտը կարևոր պահերին։ Շնորհակալություն և Ներողություն բառերի կարևորությունը

Էմմա Սարգսյան

«Էթոս» ծրագրի հիմնադիր,

CREATIVE PR GROUP միջոցառումների կազմակերպման ընկերության համահիմնադիր

Կծանոթանան վարքագծի ձևավորման մի քանի կանոնների։ Կսովորեն ինչ պայմաններում և որ դեպքերում է պետք հայտնել շնորհակալություն, կգիտակցեն շնորհակալություն հայտնելու կարևորության մասին։

Հայտնի մարդկանց հաջողության պատմությունները։ Ինչպե՞ս նրանք հասան մեծ հաջողությունների

Հայտնի մարդկանց հաջողության պատմությունները։ Ինչպե՞ս նրանք հասան մեծ հաջողությունների

Սաթենիկ Հովհաննիսյան
Smart Space կրթական-մոտիվացիոն կենտրոնի հիմնադիր
Երեխաները կուսումնասիրեն հայտնի մարդկանց հաջողության հասնելու ճանապարհները, ինչը կմոտիվացնի նրանց և կսովորեցնի, որ ամեն ինչի հիմքում ընկած է աշխատասիրությունը։

Ներաշխարհի վերլուծություն։ Նկարելու տեխնիկա

Ներաշխարհի վերլուծություն։ Նկարելու տեխնիկա

Էլինա Ամիրյան

BSMI Program Consultant

Trigger մարքեթինգային ընկերության նախագծերի կառավարող

Երեխաների նկարած նկարների վերլուծության արդյունքում ծնողներին կներկայացվի նրանց ներաշխարհի մասին հետաքրքիր տեղեկատվություն. երեխայի տագնապային աստիճանը, եթե այն առկա է, ինքնավստահությունը և սեփական ուժերի հանդեպ հավատը, նախասիրությունների ու կամային առաջնորդության գաղափարը, ադապտացումը միջավայրին (դպրոց)։
Լսել դասախոսին

Դասընթացը կտա ձեր երեխայի անձնային աճի, ինքնարտահայտման, բիզնես մտածողության, տարբեր միջավայրերում ճիշտ ներկայանալու հմտությունների և գիտելիքների մեծ պաշար, ինչպես նաև մեծ

մոտիվացիա

Դպրոցի նյութերը կազմված են զրոյից` դասախոսների փորձի և միջազգային փակ տեղեկատվական հարթակների հիման վրա, որոնց մասին չկա տեղեկություն ոչ մի գրքում կամ բաց հարթակում:

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է BSMI-ԻՆ

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Մեկ երեխայի մասնակցության պայմանները
55.000 AMD
Մասնակցության հավաստագիր

Ֆիզիկական մասնակցություն դասընթացին

Դասընթացի վերաբերյալ հակիրճ նյութերի տրամադրում

Թեյ/խորտիկներ

Ինտերակտիվ աշխատանքների կազմակերպում

Երեխայի ներաշխարհի վերլուծություն` հոգեբանական թեստի հիման վրա
ՆԱԽԱԳՐԱՆՑՎԵԼ
Մեկ ընտանիքից երկու երեխայի մասնակցության դեպքում նրանցից յուրաքանչյուրի համար դասընթացի արժեքը կզեղչվի 15%-ով:
Made on
Tilda