VISUAL

CONTENT CREATION

GUIDE

4 օր, որը կսովորեցնի ամենուր նկատել կադրեր, ստեղծել վիզուալ կոնտենտ, որը սպառողին կփոխանցի բրենդի արժեքները և ճիշտ դիրքավորումը:

VISUAL

CONTENT CREATION

GUIDE

4 օր, որը կսովորեցնի ամենուր նկատել կադրեր, ստեղծել վիզուալ կոնտենտ, որը սպառողին կփոխանցի բրենդի արժեքները և ճիշտ դիրքավորումը
  • Տևողությունը`
    4 օր
  • Օրերը և ժամերը`

    Օգոստոսի 12-15

    16:00-18:00

  • Ուսման ձևաչափը`
    ՕՖլայն
  • Ավարտին տրվում է`
Թրենդային վիզուալների ստեղծումը հարկավոր է բոլորին` բրենդերին, բլոգերներին և ցանկացած բիզնեսի, որը առաջխաղացվում է սոցիալական մեդիայում: Այսօր` կոնտենտի նույնանման առաջարկների թոհուբոհի մեջ կարևոր է թրենդայինի համադրումը բիզնեսի ԴՆԹ-ի հետ` գրավելու և հասնելու սպառողին:
HEADS / LEADS / PMs
ԲԼՈԳԵՐՆԵՐ ԵՎ ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐՆԵՐ
ԲԻԶՆԵՍԻ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐ
ովքեր առաջխաղացնում են սոցիալական մեդիայում և ցանկանում են իրենց նախագծերը դիրքավորել էսթետիկ և միևնույն ժամանակ վաճառող կոնտենտով
ովքեր ցանկանում են դիրքավորվել սոցիալական մեդիայում և ճանաչելիություն ձեռք բերել IG-ում գրավիչ վիզուալ կոնտենտի միջոցով
ովքեր ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել content creation-ի ոլորտում
ովքեր ցանկանում են վերահսկել լուսանկարիչների և SMM մասնագետների աշխատանքը
ԹՐԵՆԴԱՅԻՆ ԿՈՆՏԵՆՏԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐ
Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է ԱՅՍ ԴԱՍԸՆԹԱՑԸ
ԻՆՉՈՒ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ
Ավարտին դու կկարողանաս
  • մշակել գրավիչ կոնցեպտ` արտահայտելով բրենդի ԴՆԹ-ն վիզուալ հաղորդակցության մեջ
  • կազմակերպել նկարահանումը՝ մուդբորդի և կոնցեպտի ստեղծումից մինչև իրականացում
  • կազմակերպել photoshoot նույնիսկ նվազագույն բյուջեով
  • պրոֆեսիոնալ մուդբորդի ստեղծում և ֆիդի պլանավորում առաջիկա ամիսների համար
  • տարբերակել վիզուալ կոնտենտի թրենդերն ու անտիթրենդերը
  • պատկերացում կազմել ֆոտո և վիդեո կոնտենտի մշակման գործիքակազմի վերաբերյալ (iphone/capcut)

ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
ԴԱՍԱԽՈՍԻ
ՄՈԴԵՐԱՑԻԱ
ԳՈՐԾՆԱԿԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ֆոտո և վիդեո նկարահանում
WORKSHOP
WORKSHOP
գործնական
աշխատանք՝
Ֆոտո և վիդեո նկարահանման Master Class
Քեզ սպասվում է վիզուալ կոնտենտի ստեղծման պրակտիկ դաս, որի ընթացքում հնարավորություն կունենաս ստացածդ նոր հմտությունները գործածելու դասախոսի վերահսկմամբ

Տնային առաջադրանք դասախոսի մոդերացիայով
Հնարավորություն կունենաս բարելավել քո հմտությունները նկարահանման, մշակման, մոնտաժի մեջ՝ դասախոսի feedback-ով նաև տանը
ՄԵՐԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Visual Content Creator

Marketing Specialist

Lecturer in Content Creatin at BSMI

Product Marketing Specialist at Ber-Ber

ՄԵՐԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Visual Content Creator

Marketing Specialist

Lecturer in Content Creatin at BSMI

Product Marketing Specialist at Ber-Ber

  • Ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել աշխատելու BSMI թիմի հետ: Ու ես աշխատելիս բավականին կոմֆորտ զոնայում եմ եղել․ ոչ մի ավելորդ ձևականություն։ Ու կյանքում առհասարակ շատ արժեքներ կան, որոնք ինձ համար շատ կարևոր են: Ես անսահման ուրախ եմ, որ ճանաչել եմ BSMI թիմին թե՛ գործնականում, և թե՛ “Global marketing in 5 months” դասընթացի շրջանակներում։
    Անահիտ Պապիկյան
    "Global Marketing in 5 months vol.7" Graduate
  • Անչափ շնորհակալ եմ “Global marketing in 5 months” դասընթացին, որն ինձ հնարավորություն տվեց դնելու սկիզբը ու հասկանալու, որ սա այն ոլորտն է, որտեղ ես ուզում եմ լինել ու հասնել իմ բարձրագույն կետին: Շատ շնորհակալ եմ նաև Ելենայի խստության համար, քանի որ Ելենայի շնորհիվ սկսեցի էլ ավելի շատ սիրել ու հասկանալ դիջիթլ մարքեթինգը: Ու նույնն էլ իհարկե կասեմ Անգելինայի մասին, որովհետև այն մարդականցից է BSMI-ում, ով շատ մեծ դեր է խաղացել ինձ համար:
    Լայմա Գալուստյան
    "Global Marketing in 5 months vol.7" Graduate
  • Ես ուզում էի “Global marketing in 5 months”-ի առաջին հոսքին մասնակցել, երբ դպրոցը դեռ նոր էր բացվել, սակայն քովիդի պատճառով չկարողացա։

    Ու այդպես տարիներ շարունակ մտածել եմ, որ անպայման պետք է գնամ ու սովորեմ Գլոբալ մարքեթինգ: Արդեն դասընթացի 7-րդ մեկնարկի մասին իմանալուց հետո միանգամից որոշեցի ու եկա:

    Շատ դրական միջավայր էր։ Ինձ համար շատ կարևոր ամիսներ էին` փոփոխության ու լեվլ ափ ամիսներ: Ստրատեգիայի փուլը բավականին հեշտ էր ինձ համար, մի փոքր ավելի բարդ էր դիջիթլից մի հատված, բայց կարողացա հաղթահարել:
    Տաիսիա Մելքոնյան
    "Global Marketing in 5 months vol.7" Graduate
  • Ես առաջին անգամ BSMI-ում եղել եմ 2020 թվականին ու մասնակցել եմ ֆոկուս խմբին: Այդ օրվանից սիրել եմ BSMI-ը ու 3 տարի սպասել եմ, որ գամ ու մասնակցեմ “Global marketing in 5 months” դասընթացին: Առհասարակ չգիտեի, թե մարքեթինգը ինչ է, ինչ եմ սովորելու: Գալուց հետո ավելի ինքնավստահ եմ դարձել: Դիջիթլի հատվածը ավելի բարդ էր, բայց կատողացա դա էլ հաղթահարել: Ու շատ շնորհակալ եմ ողջ թիմից:
    Միլենա Պողոսյան
    "Global Marketing in 5 months vol.7" Graduate
  • Էս պահը ամենասպասված ու անմոռանալի պահերից մեկն ա, բայց ԳԼԽԱՎՈՐՆ Ա։ Ու էս սիրուն պահը ապրելու, ունենալու համար ես շնորհակալ եմ BSMI-ին՝ իր հիմնադիր Աննա-Մարիի գլխավորությամբ, ով ինձ տվեց իմ ներքին հանգստությունը, ով իմ՝ ի սկզբանե ընտրած բանասերի մասնագիտությունը փոխեց կյանքիս գույներ ու մոտիվներ տվող մարքեթինգով :

    Միշտ էլ մեր կյանքում հայտնվում են մարդիկ, ովքեր գալիս են մեզ մի բան տալու, սովորեցնելու, ու էդ մարդկանցից մեկը Աննա-Մարին ա, իր, մեր BSMI-ով : Իմ ներսում թաքնված ու անթաքույց զգացողություններ կան, որոնք արդեն հազարերորդ անգամ գրել-ջնջելով փորձում եմ կրճատել ու չձանձրացնել : Բայց դե դժվար ա 5 ամիսների զրոյից մարքեթինգի գիտելիքների մեծ բազայի ու արագ մասնագիտացման համար խոսել մի քանի նախադասությամբ... ԵՍ ՄԱՐՔԵԹՈԼՈԳ ԵՄ, ու ես բառը ասելուն ես շատ եմ սպասել ու երազել։

    BSMI-ում կա Հայաստանի լավագույն ու եզակի կրթությունը, էստեղ կան զարգանալու ռիթմեր : Ու էդ ռիթմերի ապացույցներից մեկը իմ հինգամսյա կրթության երկրորդ ամսում Աննա-Մարիից ստացած աշխատանքի առաջարկն էր իր agency-ում " Ես հիմա վստահ կարող եմ ասել, որ բարձրացա ինքս իմ առջև դրված ևս մի աստիճան, ու էս աստիճանի հիմքը էնքան ամուր ա, որ իմ նպատակային մեծ ու երկար ճանապարհի շարժիչն ու խթանն ա հանդիսանում:
    Թագուհի Եսայան
    <<Global Marketing in 5 months vol. 4>> Graduate
    Marketing specialist at Trigger
  • Աննա-Մարի ջան՞՞ հիմա այնքան ուրախ եմ, որ մարքեթինգային դասեր ընտրելու ընթացքում հանդիպեցինք BSMI-ին ու երկար բարակ ուսումնասիրելուց հետո որոշեցինք որ կուրսը ուզում ենք : Ասեմ՝ սկզբում վախենալով, որ կարող է հերթական ջուր ծեծոցին լինի ԲԱՅՑ ամեն դասից հետո հասկանում էի, որ գիտելիքը իրոք որակով է և ամենակարևորը՝ արդի Դասախոսները՝ Level God, դասերը՝ փոխկապակցված և հասկանալի, պրակտիկան՝ շատ : Դասերի հետ կապված շատ հավելյալ նյութեր և ինֆորմացիա : Ամենակարևորը, որ սովորեցնում եք ճիշտ և գրագետ աշխատել, որովհետև յուրաքանչյուր ուսանող դառնում է ձեր «դեսպանը» : Շատ ուրախ եմ, որ վերջին 5 ամիսների ընթացքում ձեր շնորհիվ մտա այս «բազմաժանր» և հետաքրքիր աշխարհը, որը մինչև այդ թվում էր պարզապես թեթև և մակերեսային մասնագիտություն :

    Արդեն ավարտելուց հետո կարող եմ հստակ ասել, որ դասընթացը լիովին իրեն արդարացնում է : Ուրախ եմ, որ ճանաչեցի ձեր պես մարդկանց, և ուրախ եմ, որ արտասահմանում հանգիստ կյանքը վայելելու փոխարեն որոշել եք Հայաստանում ինչ-ր բան փոխել, ու հուսով եմ, որ դա կփոխանցվի և կոգեշնչի եթե ոչ բոլոր ուսանողներին, ապա նրանց գոնե մեծ մասին ապրել, արարել մեր երկրում և մեր երկրի համար, ինչքան էլ որ դժվար լինի :
    Անհատական շնորհակալություն բոլոր դասախոսներին և BSMI-ի անձնակազմին:
    Նազիկ Ստեփանյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Manager at Yeraz Restaurant
  • Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բարի մարդուն, ով վերջին օրով չեղարկեց իր մասնակցությունը Գլոբալ մարքեթինգի դասընթացին, ու ես հնարավորություն ունեցա միանալու խմբին :) Այսօր արդեն արդյունքներն ավելին են, քան սպասելիքներս : Գիտելիքների որակը, այդ որակը ուսանողներին փոխանցելու մատչելիությունը ու ուսանողի հարմարավետությունը առաջնային համարող դպրոցը կատարյալ մոդելի օրինակ է ՀՀ կրթական համակարգի համար : Էստեղ կրթականից մինչև տեխնիկական յուրաքանչյուր հարց ունի իր հստակ լուծումը : Ծանոթություն, որակյալ գիտելիք և մշտական կապ ոլորտի լավագույն մասնագետների հետ․ սա այն է, ինչ պետք է ցանկացած մարթեքոլոգի, և Հայաստանում տարիներ են պահանջվում դրան հասնելու համար : Ես ունեմ այս ամենն այսօր BSMI-ի շնորհիվ : Բացի նոր մասնագիտությունից և մարդկային մի շարք որակներից՝ ես ևս մեկ շատ կարևոր բան սովորեցի դպրոցի հիմնադիր Աննա-Մարիից․ երբ պատերազմից հետո անընդհատ երկիրը լքելու մասին մտքեր էին գալիս, Աննա-Մարիի օրինակով հասկացա, որ ինչպես մարքեթինգում, այնպես էլ կյանքում, խնդրից թողնել փախչելը լուծում չի :

    Պետք է կարողանաս հասկանալ խնդիրը, վերլուծել այն ու գտնել ամենալավ արդյունքի հանգեցնող լուծումը տվյալ խնդրի համար։ Հիմա եմ հասկանում, որ ինքն ու իր պես մի քանի մարդ տեսել են մեր երկրին այդքան մեծ վնաս հասցնող խնդիրը` կրթության մակարդակը, և եկել են իրենց ներդրումն ունենալու այդ խնդրի լուծման մեջ : Շնորհակալ եմ, BSMI թիմ։
    Տաթևիկ Սարգսյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    Product development specialist at Renderforest
  • Երբ արդյունքը գերազանցում է (այն էլ մի քանի անգամ) սպասելիքներդ : Կես տարի, բայց մի նոր աշխարհի բացահայտում, նոր մտածելակերպի ձևավորում, նոր հնարավորություններ, շատ պրոֆեսիոնալ մարդկանց հետ կապեր, թարմ, անփոխարինելի գիտելիքներ և այս ամենը լավագույն մարքեթինգային դպրոցի՝ BSMI-ի շնորհիվ միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական դպրոց հայկական իրականության մեջ Կյանքիս լավագույն կես տարին անցավ այստեղ : Ու այսօր ես վստահ կարող եմ ասել, որ մեկ քայլ ավելի մոտ եմ երազանքիս : Այսօր իմ երեկվա «ես»-ից մի փոքր ավելի լավն եմ ու ավելի վստահ ինքս ինձ վրա : Ու ամենից շատ շնորհակալ եմ Ձեզ, Աննա-Մարի ջան Դուք մեծ գաղափարի շուրջ համախմբել եք ոլորտի լավագույն դասախոսներին, դուք անում եք ամենաբարի գործը՝ տալիս եք որակյալ կրթություն՝ բազմաբովադակ նյութերով, մեծ էներգիայով ու մեծ սիրով : Անչափ երջանիկ մարդ եմ ինձ համարում, որ Ձեզ ճանաչում եմ : Դուք եղել եք այն մարդը, ում ցանկացել ենք նմանվել, Ձեզանից անընդհատ սովորել ենք ու ամեն օր աշխատել մեզ վրա : Հայաստանը Ձեզ պես մասնագետների կարիք ունի...
    Շնորհակալ եմ կյանքիս գույներ տալու ու ինձ ավելի լավը դարձնելու համար : Շատ կկարոտեմ Ձեզ, դպրոցի դրական ու առողջ մթնոլորտը, լուսավոր ու անչափ լավ մարդկանց :
    Իսկ այն մարդիկ, ովքեր ընտրել են BSMI-ը, ուզում եմ ասել, որ դուք կատարել եք ձեր կյանքի ամենալավ ընտրությունը :
    Իզաբելա Ասմարյան
    <<Global Marketing in 5 months vol.4 >> Graduate
    English Teacher
  • Ես վերջին անգամ սովորել եմ 5 տարի առաջ համալսարանում, ու ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ դասախոսը չի կարող երիտասարդ լինել: Ինձ մոտ բարիեր կար երիտասարդ աղջիկներին վստահելու, բայց, երբ ձեր դասընթացին մասնակցեցի, դուք ինձ համար մեծ մոտիվացիա դարձաք ու իմ կարծիքը փոխվեց դեպի դրականը:
    Սյուզաննա Մովսիսյան
    “From Strategy to SMM” Graduate
  • Ես ձեզնից անչափ շնորհակալ եմ:
    Ես իսկապես շատ անինքնավստահ էի, բայց հենց առաջին դասերից` սկզբում Անիի դասերից, հետո` Միլենայի, հասկացա` եթե իսկապես ունես ուղեղ, ձգտում, ուրեմն անպայման կհասնես նպատակներիդ:
    Շնորհակալ եմ մեծ գիտելիքների, ջերմ մթնոլորտի և նոր հնարավորությունների համար, որոնք կօգնեն մտնել նոր կյանք:
    Շուշան Տերտերյան
    “From Strategy to SMM” Graduate
  • Լիովին արդարացրել եք իմ սպասելիքները: Ես անչափ գոհ եմ դասընթացից: Հիասքանչ դասընթաց էր: Ինձ համար ամեն բան իդեալական էր ու ինձ շատ բան սովորեցրիք: Շատ շնորհակալ եմ:
    Սիմոնա Կիրակոսյան
    “From Strategy to SMM” Graduate
  • Շատ շնորհակալ եմ ձեզ գիտելիքների համար, որ ստացել եմ այս ընթացքում: Շնորհակալ եմ, որ լիքը նոր ընկերներ ձեռք բերեցի․ շատ ուրախ եմ: Մի խոսքով, ամեն ինչ լիովին արդարացված էր և իսկապես այստեղից գնալու ենք մեծ գիտելիքներով:
    Արևիկ Պողոսյան
    “From Strategy to SMM” Graduate
  • Շատ շնորհակալ եմ ձեզ: Դուք ինձ համար ոչ միայն գիտելիքի, ոչ միայն մարդկային բարձր արժեքների, այլև մոտիվացիայի շատ մեծ աղբյուր եք եղել ու ես էլ իմ հերթին խոստանում եմ անել լավագույնը աշխատանքում:
    Անի Մկրտչյան
    “From Strategy to SMM” Graduate
ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԺԵՔԸ
35,000 AMD
Visual Content Creation
Guide
ԳՐԱՆՑՎԵԼ
ՍՈՎՈՐԻՐ ՀԻՄԱ, ՎՃԱՐԻՐ ՀԵՏՈ

ROCKET LINE

3 ամիս - 0%

6 ամիս - 5%

INECO PAY

3 ամիս - 0%

6 ամիս - 0%

ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻՆ ՏՐՎՈՒՄ ԵՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏՈՂ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ
VISUAL CONTENT CREATION
Made on
Tilda