insights
with
anna-mari
Ելույթների շարք` հիմնված բազմաթիվ աղբյուրներից ստացված ամենաարժեքավոր և կիրառելի տեղեկատվության վրա
Տեսնել հաջորդ ելույթի թեման
Այսօր տեղեկատվությունը ծայրահեղ շատ է.
ամեն պահի հայտնվում է նոր հոդված, նոր ելույթ, նոր թրենդ, ամբողջ աշխարհում գրվում են նորություններ վերջին իրադարձությունների մասին, հրատարակվում են մի շարք գրքեր, և սկսում է քաոս.
ի՞նչը կարդալ, ի՞նչը կիրառել, ո՞ր կոնֆերանսին մասնակցել, ո՞ր գիրքը գնել:

Մեկ այլ խնդիր է ժամանակը. անհնար է մշտապես այդքանն ուսումնասիրել և հասկանալ՝ որը կիրառել, և որը՝ ոչ:

Այս նախագիծը գիտելիքի փոխանցման նորարար մոտեցման մասին է. ամենաթարմ, կիրառելի ու կարևոր տեղեկատվությունը ուսումնասիրվում է և հետաքրքիր ելույթների շարքով հասանելի կերպով փոխանցվում ձեզ` ստեղծելով գիտելիքի շուրջ համախմբված մարդկանց նոր համայնք։

ինչո՞ւ հենց այս ձեվաչափը
BSMI բիզնես դպրոցի հիմնադիր Աննա-Մարի Սարգսյանը հաճախ է ունենում ելույթներ ՀՀ և միջազգային շուկայի կոնֆերանսներին, իսկ ինսթագրամում ներկայանում է հայտնի դարձած BSMITHERAPY ռիլերի շարքով:

Ամեն ելույթից և հոլովակից գալիս են մի շարք կարծիքներ, թե որքան ինսայթ կա դրանցում, և որքան հետաքրքիր է մատուցվում ինֆորմացիան:

Եվ քանի որ BSMI-ն ունի միջազգայինը ՀՀ բերելու առաքելություն, ինչո՞ւ սպասել հերթական կոնֆերանսին, եթե կարելի է մեր իսկ ձևաչափն ունենալ՝ կարևորագույնը մարդկանց փոխանցելու համար:
ՌՈՒԲՐԻԿԱՆԵՐ
ԱՂԲՅՈՒՐՆԵՐ
ԽՈՍՆԱԿԻ
ՄԱՍԻՆ
CEO of BSMI business school and
Marketing Director at Gate21 Marketing Agency
Աննա-Մարի Սարգսյանը կրթությունը ստացել է National Research University - Higher School of Economics համալսարանում, որից հետո դասավանդել է նույն համալսարանի մագիստրատուրայում:
Զուգահեռաբար աշխատել է՝
  • Bayer գերմանական կորպորացիայի հետ BBDO ընկերությունում
  • Unilever-ի հետ IPGMediaBrands միջազգային կազմակերպությունում` ղեկավարելով Calve, Baltimor, Omo և այլ բրենդների ռազմավարությունը ռուսաստանյան շուկայում
  • որպես Ինովացիաների մենեջեր IPGMediaBrands-ում:
2020 թ.-ին վերադարձել է ՀՀ, հիմնել Հայաստանում մարքեթինգի առաջին դպրոցը՝ ստացած փորձն ու գիտելիքները երիտասարդ մասնագետներին փոխանցելու նպատակով:

2021թ.-ից BSMI-ին կից հիմնել է Gate21 մարքեթինգային ընկերությունը, որն իրականացնում է պրոյեկտներ հայաստանյան և միջազգային մեծամասշտաբ բրենդների համար։

Մարքեթինգային գիտելիքները ուսանողներին փոխանցելու լավագույն և ամենապահանջված հարթակը մշտապես եղել է “Global Marketing in 5 Months” դասընթացը, իսկ այսուհետ ամենակիրառական գիտելիքները հասանելի կլինեն մարքեթինգի էնտուզիաստների ավելի մեծ խմբերի՝ անկախ դասընթացին մասնակցությունից։

գիտելիքից
ինսայթներ
Բազմաթիվ տեղեկատվական աղբյուրներից վերցված է միայն ամենակարևորը, և մատուցվում է այնպես, որ հասկանալի լինի՝ ինչպես գործածել այս տեղեկատվությունը իրական կյանքում:
Ժամանցի
նոր ձեվ
Սա նոր ձևաչափ է` ազատ ժամանակը օգտակար և հետաքրքիր կերպով անցկացնելու անգամ ընկերների և մտերիմների հետ միասին:
Ամեն հաջորդ թեման լինելու է ոչ թե "առօրյա տեղեկատվությամբ" լցված ելույթներից բաղկացած կոնֆերանս, այլ մեկ հագեցավ ելույթ` ամենակարևոր ու մեծ ինսայթներով:
ՄԵԿ ԵԼՈՒՅԹ` ԱՄԵՆ ԹԵՄԱՅՈՎ
գիտելիքի ոչ ստանդարտ մատուցում
Մի շարք գրքեր, հոդվածներ, քեյսեր ուսումնասիրելու փոխարեն ամենակարևորը մատուցվում է հետաքրքիր ձևաչափով` կարճ և հասկանալի ելույթի տեսքով Երևանի կենտրոնում` քեզ հաճելի միջավայրում:
Նոր համայնք գիտելիքի շուրջ
Այս ելույթները սկիզբ են դնում գիտելիքի շուրջ հավաքված միանման հետաքրքրություններով մարդկանց նոր համայնքի, որի շրջանակներում կարող են ստեղծվել նաև մի շարք նոր համագործակցություններ:
Այս ձևաչափը նպատակ ունի մի ամբողջ ոլորտ փոխելու, ուստի ելույթների մեծ մասը լինելու է անվճար: Մասնակցության համար պետք է պարզապես գրանցվել և ստանալ գրանցման հաստատում:
ՀԱՍԱՆԵԼԻ ԲՈԼՈՐԻՆ
•Giteliqic insight: filtraca yeqa info, u xorhurdnera te vonc kirares ed infon
•Giteliqi voch standart matucum: shaat baner kardacaca u hetaqrqir formatov yerevani kentronum lsumes
•Free a, vor volort poxi mi amboxj
•Vor vochte lcvac infoyov konferansa, ayl mi eluyt shat mec insightnerov
•Nor community a stexvum giteliqi shurj
•Chat-in harceq eli keter
ԻՆՉՈՎ Է ԱՅՍ ՁԵՎԱՉԱՓԸ
ԻՆՈՎԱՑԻՈՆ
ԳՐԱՆՑՈՒՄԸ
ՊԱՐՏԱԴԻՐ Է
Յուրաքանչյուր ելույթին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել և մուտքի ժամանակ ցույց տալ QR-ը:

Ստորև կարող ես գրանցվել և միանալ տելեգրամյան փակ խմբին, որպեսզի տեղեկանաս հաջորդ ելույթի մասին: Գրանցման հաստատման դեպքում քո էլ. հասցեին կստանաս տելեգրամյան հղում:
Բաց մի թող հնարավորությունդ՝ ստանալու աշխարհի տարբեր աղբյուրներից ֆիլտրված ամենաակտուալ ինֆորմացիան` նոր ինսայթների տեսքով
COURTYARD YEREVAN
PLACE
SUBJECT
DATE
CONSUMER OF THE FUTURE
27.05.2025
19:00-20:00
Made on
Tilda